1.  Eng |
  2.  Рус |
  3.  عربي |
  4.  UA |
  5.  GE |
  6.  Tür |
  7.  Deu |
 Logo Logo

Տեղեկատվության ստուգման կենտրոն

  • Հայաստան
  • Տնտեսական
  • Ռազմական
  • Մեդիագրագիտություն
  • COVID-19
  • Ամփոփում
  • Մեր մասին
    1.   Հայ |
    2.   Eng |
    3.   Рус |
    4.   عربي |
    5.   UA |
    6.   GE |
    7.   Tür |
    8.   Deu
    Հայ Eng Рус عربي UA GE Tür Deu
    1. Ամփոփում
    2. Օրվա ընթացքում մեդիադաշտում տարածված ապատեղեկատվությունները՝ ամփոփ

    Օրվա ընթացքում մեդիադաշտում տարածված ապատեղեկատվությունները՝ ամփոփ

    • 30-10-2020
    Image

    Հետևեք մեզ նաև Telegram-ում    

     

    «Տեղեկատվության ստուգման կենտրոնը» ամփոփում է մեդիադաշտում հայտնված կեղծ տեղեկությունները։

     

    • Arminfo լրատվական գործակալության նմանությամբ ստեղծված ֆեյսբուքյան կեղծ էջը լուր էր տարածել, թե իբր ադրբեջանցիները թիրախավորել են Հրազդանի ՋԷԿ-ը։ Վերջինս Հրազդանի հարակից շրջանների բնակիչներին կոչ էր արել թողնել իրենց տներն ու հեռանալ բնակավայրերից:

     ՀՀ ազգային անվտանգության ծառայությունն այս կապակցությամբ հայտնեց, որ տարածվող լուրը չի համապատասխանում իրականությանը։ Ծառայությունը կոչ արեց խուճապի չմատնվել, պահպանել զգոնությունն ու հետևել բացառապես պաշտոնական լրահոսին:

     

    • Ադրբեջանի իշխանությունները հայտարարել էին, թե հայկական կողմը երեկ՝ հոկտեմբերի 29-ին, հրաժարվել է ընդունել Հադրութում «հայերի կողմից անօգնական թողնված» 84-ամյա Միշա Մելքումյանին։ Ինչպես հայտնի է՝ վերջինս գերևարվել էր ադրբեջանական բանակի կողից։

    Հիշյալ հայտարարությունից հետո Հայաստանի իրավասու մարմինները պարզել էին, որ, համաձայն բժշկական եզրակացության, մեր հայրենակցի առողջական վիճակը թույլ չէր տալիս տեղափոխում իրականացնել։

     

    Հավելենք, որ Միշա Մելքումյանն այսօր՝ հոկտեմբերի 30-ին, մահացել է։ Նրա հիվանդության էպիկրիզը հանձնվել է ԿԽՄԿ-ին։

     

    • Ադրբեջանական լրատվականները, անդրադառնալով Սպիտակի բժշկական կենտրոնում թթվածնային բալոնի մատակարարման համակարգի վթարին, նշել էին, թե կենտրոնում ուժեղ պայթյուն է որոտացել։ Լրատվականները նյութին կցել էին մի հին նկար, որն արվել էր սույն թվականին օգոստոս ամսին Բեյրութում տեղի ունեցած պայթյունի ժամանակ։

     

    • Ռուսական Lenta.ru լրատվակայքը այսօր գրել էր «խորհրդավոր» Socata TBM-930 չարտերային ինքնաթիռի մասին: Լրատվամիջոցը հայտնել էր, թե անհայտ պետական պատկանելիության մասնավոր Socata TBM-930 ինքնաթիռն այսօր Հայաստանի մայրաքաղաք Երևանից մտել է թուրքական օդային տարածք և այդ պահին մոտենում է Անկարային։ «Военный обозреватель» տելեգրամյան ալիքն իր հերթին նշել էր, որ թռիչքի իրականացման համար տրվել է Հայաստանի և Թուրքիայի իշխանությունների համաձայնությունը։

    ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեն, անդրադառնալով թեմային, պարզաբանել էր, որ հիշյալ ինքնաթիռը պատկանում է «Գոլդեքս տեքստիլ» ընկերությանը։ Այն գրանցված է Ավստրիայում և որևէ արտառոց հանգամանք այս թռիչքի հետ կապված չկա:

    Ոսումնասիրելով Flightradar24 համակարգի տվյալները, պարզ է դառնում, որ ինքնաթիռը Հայաստանից ուղևորվել է ոչ թե Անկարա, այլ Բուլղարիայի «Պլովդիվ» օդանավակայան և վայրէջք կատարել այնտեղ։

     

    • Սոցցանցերում և որոշ լրատվական կայքերում տարածվեց Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի ելույթը՝ ԱՀ զինված ուժերի կողմից Գյանջա քաղաքում գտնվող ռազմական օբյեկտներին հրթիռային հարված հասցնելու նախազգուշացման մասին։ Տարածվող տեսանյութը ժամանակավրեպ էր՝ արված դեռևս հոկտեմբերի 4-ին։ Հիշեցնենք, որ սա հին ելույթները որպես նոր ներկայացնելու առաջին դեպքը չէ։ Վերջերս տարածվում էր նաև Հայաստանի ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի՝ սեպտեմբերի 27-ի ուղերձը։

     

    • Արձագանքելով վերջերս պտտվող լուրերին, ինչպես նաև համացանցում հայտնված բողոքներին, թե իբր ՊԵԿ-ը, ի դեմս մաքսային միջնորդների (բրոկերների), գումար է գանձում հօգուտ պետության հրաժարված ապրանքներից, ՊԵԿ-ը հայտնում է, որ մաքսային միջնորդները պետական մարմիններ չեն, այլ մասնավոր, ծառայություն մատուցող կազմակերություններ։ Վերջիններս իրենց ծառայության դիմաց՝ քաղաքացիների անունից մաքսային մարմիններում հանդես գալու համար, գանձում են X գումար: ՊԵԿ-ը չունի որևէ լիազորություն ազդելու անհատ տնտեսվարողների գնային քաղաքականության վրա։

    Հայաստան Ապատեղեկատվություն Կեղծ լուր Ադրբեջանական կեղծ լուր Ամփոփում

    Մեկնաբանություններ

    Մեկնաբանություն թողնելու համար պետք է մուտք գործել կամ գրանցվել:

    Մուտք Գրանցվել

    Ամենադիտվածները

    Hayt.emis.am էլեկտրոնային գրանցման համակարգի խնդիրները վերացվել են50

    • 15-05-2019

    Կապի միջոցներն անջատելու կարիք չկա. բարձր ճառագայթահարման մասին լուրը կեղծ է50

    • 29-09-2020

    Շուշան Ստեփանյանի անունով բացված ֆեյք էջի կեղծ գրառումը տարածվում է ադրբեջանական մամուլում50

    • 15-07-2020

    Համացանցում տարածվող ՀՀ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի ուղերձը հին է50

    • 27-10-2020

    Haqqin.az-ի՝ 20-ամյա Նարեկ Պետրոսյանի զոհվելու մասին լուրը հերքում է անձամբ Նարեկը50

    • 16-07-2020

    Թեգեր

    Հայաստան Վրաստան Արցախ Շվեդիա Հայոց ցեղասպանություն Վիետնամ Քաղաքացիական ավիացիա ՀՀ Կառավարություն ծառայողական մեքենաներ տեսչական մարմիններ Պաշտպանության նախարարություն Ոսկե ծիրան Առողջապահության նախարարություն Տարածքային կա­ռավարման և ենթակառուցվածքների նախարարություն Շաբաթվա ամփոփում

    Նմանատիպները

    Image

    Մեդիադաշտում տարածված ապատեղեկատվությունները՝ ամփոփ

    Մեդիադաշտում տարածված ապատեղեկատվությունները՝ ամփոփ

    ...

    • 2020-11-03
    Սկիզբ / Մեր մասին
    ՀՀ, ք․ Երեվան, Օրբելի 23
    Հեռախոս: +374 60 48 87 14
    Էլ.-հասցե: [email protected]
    Տեղեկատվության ստուգման կենտրոն
    InfoCheck © 2021 Բոլոր իրավունքները պաշտպանված են.
    Պատրաստված է՝ Webex Technologies LLC
    [email protected] · +374 60 48 87 14