1.  Eng |
  2.  Рус |
  3.  عربي |
  4.  UA |
  5.  GE |
  6.  Tür |
  7.  Deu |
 Logo Logo

Տեղեկատվության ստուգման կենտրոն

  • Հայաստան
  • Տնտեսական
  • Ռազմական
  • Մեդիագրագիտություն
  • COVID-19
  • Ամփոփում
  • Մեր մասին
    1.   Հայ |
    2.   Eng |
    3.   Рус |
    4.   عربي |
    5.   UA |
    6.   GE |
    7.   Tür |
    8.   Deu
    Հայ Eng Рус عربي UA GE Tür Deu
    1. Մեդիագրագիտություն
    2. Կապի միջոցներն անջատելու կարիք չկա. բարձր ճառագայթահարման մասին լուրը կեղծ է

    Կապի միջոցներն անջատելու կարիք չկա. բարձր ճառագայթահարման մասին լուրը կեղծ է

    • 29-09-2020
    Image

    Հետևեք մեզ նաև Telegram-ում  

     

    Սոցիալական ցանցերում ակտիվորեն տարածվում է 8 տարվա հնության կեղծ հայտարարություն-կոչ։ Նշվում է, թե 00:30-ից 03:30-ն ընկած ժամանակահատվածում արևի վտանգավոր ճառագայթումից խուսափելու համար հարկավոր է անջատել բջջային հեռախոսներն ու պլանշետները և քնելիս դրանք պահել մարմնից հեռու։ Հայտարարությունն ավելի ազդեցիկ դարձնելու համար՝ նշվել է, թե կոչն արել է անձամբ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ Այս հայտարարությունը շրջանառվում է նաև տարբեր հավելվածների հաղորդագրություններում։

    Տարածման առաջին փուլը

    Ինչպես արդեն նշվեց՝ այս լուրը ժամանակավրեպ է։ Առաջին անգամ համացանցում այն հայտնվեց 2012 թվականին, երբ աշխարհի կործանման՝ Վանգայի կանխատեսումները դեռ արդիական էին։ Իհարկե ժամանակի ընթացքում մարդկանց ահաբեկող այս տեքստը որոշակի փոփոխությունների է ենթարկվել։ Սկզբնական տարբերակում նշվում էր, թե ճառագայթները Երկիր են հասնելու Մարս մոլորակից, և պետք է կապի միջոցներն անջատել 22:30-15:30-ն ընկած հատվածում։ Իսկ նյութի հաղորդման աղբյուր էր նշվում BBC-ն։

     

    Երկրորդ փուլը

    Երկրորդ անգամ այս կեղծ ալիքը մեծ ինտենսիվությամբ տարածվեց 2016/17 թվականներին։ Որպես կանոն՝ նմանօրինակ հաղորդագրությունները հայկական մեդիադաշտ են մուտք գործում ռուսական աղբյուրներից։ Այս դեպքում ևս տարածման նույն սխեման աշխատեց։ Սինգապուրյան հեռուստատեսությանը հղում անելով՝ ռուսական սոցցանցերից լուրը տարածվեց հայկական մեդիայում։

     

    2017-ին արդեն նշվում էր, որ հեռախոսներն ու սմարթֆոններն անջատած քնելու կոչն արել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ Լուրին արձագանքել էր ՌԴ կառավարության աշխատակազմը՝ հայտնելով, որ այն անհեթեթ է, և նախագահը նման հայտարարություն չի արել։

     

    Երրորդ փուլը

    Հայտարարությունն այս տարի առաջին անգամ արվել էր դեռևս մարտի 3-ին՝ Ч' Ёрный Д'еймон անունով կեղծ օգտատիրոջ կողմից, սակայն լայնորեն սկսեց տարածվել մարտի 27-ին՝ անձնական հաղորդագրությունների և ֆեյսբուքյան գրառումների տեսքով։ Այս անգամ ևս հղում էր արված BBC-ին և Օդագնացության ու տիեզերական տարածության հետազոտությունների ազգային գործակալությանը (NASA), որոնցից որևէ մեկը նման ինֆորմացիա չէր հաղորդել։

     

    Չորրորդ փուլ

    Հայտարարությունը՝ այս անգամ մեծամասամբ հաղորդագրությունների տեսքով, սկսեց տարածվել սեպտեմբերի 28-ին՝ հայ-ադրբեջանական հակամարտության թեժ փուլում։

     

    Ինչո՞ւ բջջային հեռախոսներն անջատելու կարիք չկա. գիտական կողմը

    Տիեզերական ճառագայթները, որոնցից զգուշանալու համար համացանցում կոչ են անում անջատել կապի հնարավոր բոլոր միջոցները, տարրական մասնիկների հոսքեր են, որոնք շարժվում են մեծ արագությամբ ու տարբեր աղբյուրներ ունեն։

    Երկիր մոլորակ հասնող տիեզերական ճառագայթների մեծ մասը Արեգակից է։ Մարդու համար դրանք վտանգավոր են տիեզերքում, որտեղ չկա պաշտպանություն։ Սակայն Երկիր մոլորակը այդ ճառագայթներից պաշտպանության «վահան» ունի՝ հզոր մագնիսական դաշտը։

     

    Մեծ արագությամբ թռչող մասնիկները, բախվելով մագնիսական դաշտին, կորցնում են իրենց էներգիայի ճնշող մեծամասնությունը ու գրեթե վնաս չեն տալիս։


    Ըստ NASA-ի՝ տիեզերական ճառագայթահարման ուժեղ հոսք կարող է սկսել, եթե պայթի Երկրին շատ մոտ գտնվող աստղ։ Աստղագետների հաշվարկներով՝ ամեն 100 տարին մեկ մեր գալակտիկայում պայթում է միջինում մեկ կամ երկու Գերնոր աստղ։ Երկրագնդի օզոնային շերտը վնասելու համար՝ այդ աստղերը պետք է լինեն 50 լուսատարի հեռավորության վրա, մինչդեռ մեզ տեսանելի բոլոր Գերնոր աստղերը շատ ավելի հեռու են մեր մոլորակից։

     

    Պետք է նշել նաև, որ տիեզերական ճառագայթները կարող են ազդեցություն ունենալ հեռախոսակապի վրա՝ ինտենսիվ ճառագայթման դեպքում. կապի արբանյակը կարող է վնասվել, քանի որ այն բարձր ուղեծրում է, իսկ մագնիսական դաշտը այդ բարձրության վրա թույլ է։ Սակայն դա չի նշանակում, որ Երկրում կապի միջոցները պետք է դառնան մեզ համար վտանգավոր։

     

    Իսկ եթե նույնիսկ փորձենք պատկերացնել ճառագայթման այնպիսի ուժեղ հոսք, որ Երկրի մագնիսական դաշտը դրանք չթուլացնի, ապա այդ դեպքում անջատված բջջայիններն ու պլանշետները մեզ չեն կարող փրկել։

    Հայաստան Ապատեղեկատվություն Տիեզերական Ճառագայթում Մեդիագրագիտություն ՌԴ նախագահ

    Մեկնաբանություններ

    Մեկնաբանություն թողնելու համար պետք է մուտք գործել կամ գրանցվել:

    Մուտք Գրանցվել

    Ամենադիտվածները

    Hayt.emis.am էլեկտրոնային գրանցման համակարգի խնդիրները վերացվել են50

    • 15-05-2019

    Կապի միջոցներն անջատելու կարիք չկա. բարձր ճառագայթահարման մասին լուրը կեղծ է50

    • 29-09-2020

    Շուշան Ստեփանյանի անունով բացված ֆեյք էջի կեղծ գրառումը տարածվում է ադրբեջանական մամուլում50

    • 15-07-2020

    Համացանցում տարածվող ՀՀ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի ուղերձը հին է50

    • 27-10-2020

    Haqqin.az-ի՝ 20-ամյա Նարեկ Պետրոսյանի զոհվելու մասին լուրը հերքում է անձամբ Նարեկը50

    • 16-07-2020

    Թեգեր

    Հայաստան Վրաստան Արցախ Շվեդիա Հայոց ցեղասպանություն Վիետնամ Քաղաքացիական ավիացիա ՀՀ Կառավարություն ծառայողական մեքենաներ տեսչական մարմիններ Պաշտպանության նախարարություն Ոսկե ծիրան Առողջապահության նախարարություն Տարածքային կա­ռավարման և ենթակառուցվածքների նախարարություն Շաբաթվա ամփոփում
    Սկիզբ / Մեր մասին
    ՀՀ, ք․ Երեվան, Օրբելի 23
    Հեռախոս: +374 60 48 87 14
    Էլ.-հասցե: [email protected]
    Տեղեկատվության ստուգման կենտրոն
    InfoCheck © 2023 Բոլոր իրավունքները պաշտպանված են.
    Պատրաստված է՝ Webex Technologies LLC
    [email protected] · +374 60 48 87 14