Հետևեք մեզ նաև Telegram-ում
Arminfo լրատվական գործակալության ֆեյսբուքյան էջի նմանությամբ ստեղծված կեղծ էջը այսօր լուր էր տարածել, թե ադրբեջանցիների կողմից թիրախավորվել է Հրազդանի ՋԷԿ-ը։ Հարակից շրջանների բնակիչներին կոչ էր արվել թողնել իրենց տներն ու հեռանալ բնակավայրերից:
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը, անդրադառնալով կեղծ էջի կողմից տարածվող տեղեկատվությանը, կոչ է անում տուրք չտալ նմանօրինակ ապատեղեկատվություններին, խուճապի չմատնվել, պահպանել զգոնությունը և հետևել բացառապես պաշտոնական լրահոսին:
Մեկնաբանություններ
Մեկնաբանություն թողնելու համար պետք է մուտք գործել կամ գրանցվել:
Մուտք Գրանցվել