1.  Eng |
  2.  Рус |
  3.  عربي |
  4.  UA |
  5.  GE |
  6.  Tür |
  7.  Deu |
 Logo Logo

Տեղեկատվության ստուգման կենտրոն

  • Հայաստան
  • Տնտեսական
  • Ռազմական
  • Մեդիագրագիտություն
  • COVID-19
  • Ամփոփում
  • Մեր մասին
    1.   Հայ |
    2.   Eng |
    3.   Рус |
    4.   عربي |
    5.   UA |
    6.   GE |
    7.   Tür |
    8.   Deu
    Հայ Eng Рус عربي UA GE Tür Deu
    1. Ամփոփում
    2. Մեդիադաշտում տարածված ապատեղեկատվությունները՝ ամփոփ

    Մեդիադաշտում տարածված ապատեղեկատվությունները՝ ամփոփ

    • 03-11-2020
    Image

    Հետևեք մեզ նաև Telegram-ում    

     

    «Տեղեկատվության ստուգման կենտրոնը» ամփոփում է օրվա ընթացքում մեդիադաշտում հայտնված կեղծ տեղեկությունները։

     

    • Օրեր շարունակ քննարկվում էր պետական համակարգում պարգևավճարների հատկացման թեման։ 2021 թվականի բյուջեի նախագծի քննարկումից հետո նշվում էր, որ անկախ երկրում ստեղծված պատերազմական դրությունից, իշխանությունները բյուջեում պարգևավճարների ֆոնդը բարձրացրել են 21 տոկոսով։


    ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների նիստի ընթացքում նախարար Ատոմ Ջանջուղազյանը հայտարարեց, որ պետական կառավարման համակարգում պարգևավճարները չեն աճել 21 տոկոսով, ընդհանուր վարձատրության ծավալը ավելացել է 2,8 տոկոսով։  Նշվեց, որ աշխատանքի վարձատրության ֆոնդը, որում ներառված են նաև պարգևավճարները, 2020-ին եղել է 87,3 մլրդ դրամ, իսկ 2021-ի նախագծով նախատեսվում է 89,7 մլրդ դրամ։

     

     

    Ինչ վերաբերում է պարգևավճարների ֆոնդին՝ 2021֊ի բյուջեի նախագծով այն մնացել է գրեթե նույնը, ինչ այս տարվա համար էր:
     

    Հավելենք նաև, որ նախագիծը կազմվել է սույն թվականի մայիս ամսին և կարող է փոփոխվել՝ ԱԺ քննարկումների ընթացքում։

     

    • Ադրբեջանական կողմը հերթական ապատեղեկատվությունը տարածեց, թե, իբր, ՀՀ զինված ուժերը «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգից կրակի տակ են առել Ֆիզուլի քաղաքն ու շրջակա գյուղերը:

    ՀՀ ՊՆ-ն հերքեց լուրը՝ այն որակելով անհեթեթություն։ Մասնավորապես շեշտվեց՝  Հայաստանի տարածքից նշված ուղղությամբ որևէ տիպի կրակ չի վարվել:

     

    • Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը, ուսումնասիրելով հայկական կողմի գերիների սոցցանցերի հաշիվները, պարզել էր, որ դրանցով շարունակաբար տարածվում են ատելություն, Հայաստանում և Արցախում հասարակական ու քաղաքական ներքին թշնամանք հրահրող, լարվածություն, խուճապ ու տագնապ առաջացնող նյութեր:

    Էջերն ուսումնասիրելով՝ ձեռք են բերվել հիմնավոր ապացույցներ այն մասին,  որ ադրբեջանցիներն ապօրինաբար տիրանում և կառավարում են գերիների սոցիալական ցանցերի օգտահաշիվները։ էջերն ակտիվացվում են ադրբեջանական IP (Internet Protocol) տիրույթից՝ յուրաքանչյուր անգամ մուտք գործելով տարբեր սարքերով՝ համակարգիչ, բջջային հեռախոս և այլն։

     

    • Ադրբեջանամետ մի շարք լրատվականներում տարածվեց հայտարարություն այն մասին, թե Արցախի Հանրապետությունում ձևավորվել է «ահաբեկչական» նոր խմբավորում՝ ՈՄԱ (Ողջ մնալու արվեստը) անունով։ Ադրբեջանի գլխավոր դատախազությունն էլ այդ հիմնավորմամբ շտապեց քրեական գործ հարուցել։

     

    Որպես ասվածի ապացույց՝ կցվեցին լուսանկարներ.

     

    Իսկ իրականում ՈՄԱ-ն նորաստեղծ կազմակերպություն չէ, և գործում է ոչ թե Արցախի, այլ  Հայաստանի տարածքում։

    Կենտրոնը, ռազմական դրությամբ պայմանավորված, ամեն օր մարտական պատրաստության դասընթացներ է անցկացնում կամավորների և աշխարհազորայինների համար։ Ինչ վերաբերվում է որպես ապացույց կցված նկարներին՝ նշենք, որ դրանք արվել են ոչ թե 2020, այլ 2017 թվականին՝ հերթական վերապատրաստման ժամանակ։

     

    • Ադրբեջանական քարոզչամեքենան շարունակում է «ոչնչացնել» կամ «ծանր վիրավորել» Արցախի և Հայաստանի ղեկավարությանը։  Այս անգամ ադրբեջանական կայքերը տարածեցին տեղեկություն, թե, իբր, Հայաստանի փոխվարչապետ Տիգրան Ավինյանը «ծանր վիրավորվել» է։

    Իրականում Տիգրան Ավինյանը որևէ վիրավորում չէր ստացել։ Լուրի՝ կեղծ լինելու մասին վկայեց նաև փոխվարչապետի մամուլի խոսնակ Վահան Հունանյանը։

     

     

    Հայաստան Կեղծ լուր Ադրբեջանական ապատեղեկատվություն Ամփոփում

    Մեկնաբանություններ

    Մեկնաբանություն թողնելու համար պետք է մուտք գործել կամ գրանցվել:

    Մուտք Գրանցվել

    Ամենադիտվածները

    Hayt.emis.am էլեկտրոնային գրանցման համակարգի խնդիրները վերացվել են50

    • 15-05-2019

    Կապի միջոցներն անջատելու կարիք չկա. բարձր ճառագայթահարման մասին լուրը կեղծ է50

    • 29-09-2020

    Շուշան Ստեփանյանի անունով բացված ֆեյք էջի կեղծ գրառումը տարածվում է ադրբեջանական մամուլում50

    • 15-07-2020

    Համացանցում տարածվող ՀՀ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի ուղերձը հին է50

    • 27-10-2020

    Haqqin.az-ի՝ 20-ամյա Նարեկ Պետրոսյանի զոհվելու մասին լուրը հերքում է անձամբ Նարեկը50

    • 16-07-2020

    Թեգեր

    Հայաստան Վրաստան Արցախ Շվեդիա Հայոց ցեղասպանություն Վիետնամ Քաղաքացիական ավիացիա ՀՀ Կառավարություն ծառայողական մեքենաներ տեսչական մարմիններ Պաշտպանության նախարարություն Ոսկե ծիրան Առողջապահության նախարարություն Տարածքային կա­ռավարման և ենթակառուցվածքների նախարարություն Շաբաթվա ամփոփում

    Նմանատիպները

    Image

    Տարածվող լուսանկարներն ու տեսանյութերն արվել են ապրիլյան պատերազմի օրերին. տարածողներն ադրբեջանական հատուկ ծառայություններն են

    Համացանցում տարածվող լուսանկարներն ու տեսանյութերն արվել...

    • 2020-07-14
    Image

    Կամավորների հավաքագրման կոչերը կեղծ են. հետևեք բացառապես ՊՆ հայտարարություններին

    Կամավորների հավաքագրման կոչերը կեղծ են. հետևեք բացառապես...

    • 2020-07-16
    Image

    Ադրբեջանական հերթական կեղծիքը՝ հայկական զոհերի մասին. հերքում է ինքը՝ Կարապետ Ստեփանյանը. տեսանյութ

     

     

     

     ...

    • 2020-09-27
    Սկիզբ / Մեր մասին
    ՀՀ, ք․ Երեվան, Օրբելի 23
    Հեռախոս: +374 60 48 87 14
    Էլ.-հասցե: [email protected]
    Տեղեկատվության ստուգման կենտրոն
    InfoCheck © 2021 Բոլոր իրավունքները պաշտպանված են.
    Պատրաստված է՝ Webex Technologies LLC
    [email protected] · +374 60 48 87 14