1.  Eng |
  2.  Рус |
  3.  عربي |
  4.  UA |
  5.  GE |
  6.  Tür |
  7.  Deu |
 Logo Logo

Տեղեկատվության ստուգման կենտրոն

  • Հայաստան
  • Տնտեսական
  • Ռազմական
  • Մեդիագրագիտություն
  • COVID-19
  • Ամփոփում
  • Մեր մասին
    1.   Հայ |
    2.   Eng |
    3.   Рус |
    4.   عربي |
    5.   UA |
    6.   GE |
    7.   Tür |
    8.   Deu
    Հայ Eng Рус عربي UA GE Tür Deu
    1. Ամփոփում
    2. Օրվա ընթացքում մեդիադաշտում տարածված ապատեղեկատվությունները՝ ամփոփ

    Օրվա ընթացքում մեդիադաշտում տարածված ապատեղեկատվությունները՝ ամփոփ

    • 28-10-2020
    Image

    Հետևեք մեզ նաև Telegram-ում    

     

    «Տեղեկատվության ստուգման կենտրոնը» ամփոփում է այսօրվա ընթացքում մեդիադաշտում հայտնված կեղծ տեղեկությունները։

     

    • Հոկտեմբերի 27-ի երեկոյան` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթից անմիջապես հետո, ադրբեջանական տելեգրամյան ալիքներում մի տեսանյութ տարածվեց, որտեղ երևում էր, թե ինչպես են ՀՀ ոստիկանները բերման ենթարկում մի խումբ մարդկանց։ Նշված էր, թե այն ընթացքում, երբ վարչապետ Փաշինյանը խոսում է բարձր մարտական ոգու մասին, հայ տղամարդկանց բռնի ուժով ուղարկում են «ծանոթանալու» Բայրաքթար հարվածային ԱԹՍ-ներին։

     

    Իրականում տարածվող տեսանյութը որևէ կապ չուներ Ադրբեջանի կողմից` սեպտեմբերի 27-ին սաձազերծված պատերազմի հետ։ Այն համացանցում հայտնվել է դեռևս սույն թվականի հուլիսի 13-ին, երբ «ՎԵՏՕ» նախաձեռնության մասնակիցները Արտաշատ քաղաքից ավտոերթ էին իրականացնում դեպի Երևան։

     

    • Հանրային հեռուստատեսության «1lurer.am»-ի նմանությամբ ստեղծված «lurer.live» կայքը և վերջինիս ֆեյսբուքյան էջը՝ «Լուրեր»-ը, շարունակում են ապատեղեկատվություն տարածել։


      Հակառակորդի քարոզչական քաղաքականությունն իրականացնող հարթակներն այս անգամ էլ թիրախավորել են վարչապետի տիկնոջը՝ Աննա Հակոբյանին՝ գրելով, թե վերջինս  հոկտեմբերի 25-ին 1.000.000 դոլար է փոխանցել իր շվեյցարական հաշվին։ Ավելորդ համարելով հերթական անգամ անդրադառնալ կեղծ նյութի բովանդակությանը՝ հայտնում ենք, որ այս և նմանօրինակ այլ կասկածելի ծագում ունեցող տեղեկատվական հարթակների մասին ՀՀ ԱԱԾ-ն հանդես էր եկել հայտարարությամբ, նշելով, որ վերջիններս գտնվում են ծառայության հսկողության ներքո։ Հորդորում ենք ձեզ չհետևել էջին և չնպաստել ադրբեջանական քարոզչության վերարտադրությանը։

     

    • Տելեգրամյան որոշ ալիքներ տեղեկություն տարածեցին, թե իբր Հայաստանի պաշտպանության նախարարությունը, անվտանգության նկատառումներից ելնելով, կոչ է արել Ստեփանակերտի և Շուշիի բնակիչներին ժամանակավոր լքել բնակավայրերը։

    Ինչպես Հայաստանի, այնպես էլ Արցախի ռազմական ղեկավարությունը հերքեցին լուրը՝ հայտնելով, որ իրենք նման կոչով հանդես չեն եկել։

     

    •  Այսօր՝ ժամը 13։00-ի սահմաններում, Ադրբեջանի ղեկավարությունը հայտարարեց, թե ՀՀ զինված ուժերը «Սմերչ» կայանքից հարված են հասցրել Բարդա քաղաքի ուղղությամբ։ ՀՀ պաշտպանության նախարարությունը հերքեց այս տեղեկատվությունը՝ նշելով, որ այն անհիմն և կեղծ է:

       

    • Սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի մեկնարկից ի վեր հակառակորդի լրատվակայքերը տեղեկություններ են տարածում, թե հայկական կողմը պատերազմական գործողություններում երեխաների է ներգրավել։ Այս անգամ որպես ապացույց ներկայացվել են մի շարք լուսանկարներ, որոնցում հայկական բանակի համազգեստով տղամարդկանց առջև կանգնած են երեխաներ, որոնց ձեռքերում զենքեր են։

      Իրականում լուսանկարները նոր չեն։ Դրանք համացանցում տարածվել են դեռ 2016-ի ապրիլին, երբ հակառակորդը նույն քարոզչությունն իրականացնելու նպատակով օգտագործել էր դրանք։ Իսկ լուսանկարի ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ երեխաները նույնիսկ ինքնաձիգ բռնելու հմտություն չունեն։

     

    • Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ երեկ՝ հոկտեմբերի 27-ին, Վլադիմիր Պուտինի հետ ունեցած հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել է համատեղ ուժերով ղարաբաղյան ճգնաժամի կարգավորման հարցը։

      Անդրադառնալով թեմային՝ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել էր, որ հեռախոսազրույցի ընթացքում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցություններում Թուրքիայի մասնակցության հարցը չի քննարկվել:

     

    •  Ռուսական interfax-ին տված հարցազրույցում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կրկին հանդես է եկել կեղծ պնդումներով։ Խոսելով պատերազմում երկու կողմերի կորուստների մասին՝ վերջինս ասել է, թե իրենց ենթադրություններով  սեպտեմբերի 27-ից մինչ օրս հայկական կողմը կրել է  ավելի քան 5000 մարդկային կորուստ, իսկ ադրբեջանական կողմում կորուստներն անհամեմատ քիչ են։

      Իրականում Ադրբեջանի նախագահի «ենթադրությունները» աղերս չունեն իրականության հետ։ Ի տարբերություն Ադրբեջանի կառավարության, որն իր ռազմական կորուստները չի բացահայտում, հայկական կողմը գրեթե ամենօրյա ռեժիմով հայտնում է սեփական կորուստների մասին։ Ներկայումս մեր զոհված զինծառայողների թիվը 1065 է։

      Կեղծ է նաև այն պնդումը, թե ադրբեջանական բանակի զոհերի թիվն ավելի փոքր է, քան հայկական կողմինը։  ՀՀ պաշտպանության նախարարությունը պատերազմի առաջին իսկ օրերից հրապարակում է նաև հակառակորդի կրած թե՛ տեխնիկական, և թե՛ մարդկային կորուստների մասին օպերատիվ տվյալներ, որոնց համաձայն հակառակորդն ունի 6749 զոհ։

       

    Արցախ Պաշտպանության նախարարություն Կեղծ լուր Ադրբեջանական ապատեղեկատվություն

    Մեկնաբանություններ

    Մեկնաբանություն թողնելու համար պետք է մուտք գործել կամ գրանցվել:

    Մուտք Գրանցվել

    Ամենադիտվածները

    Hayt.emis.am էլեկտրոնային գրանցման համակարգի խնդիրները վերացվել են50

    • 15-05-2019

    Կապի միջոցներն անջատելու կարիք չկա. բարձր ճառագայթահարման մասին լուրը կեղծ է50

    • 29-09-2020

    Շուշան Ստեփանյանի անունով բացված ֆեյք էջի կեղծ գրառումը տարածվում է ադրբեջանական մամուլում50

    • 15-07-2020

    Համացանցում տարածվող ՀՀ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի ուղերձը հին է50

    • 27-10-2020

    Haqqin.az-ի՝ 20-ամյա Նարեկ Պետրոսյանի զոհվելու մասին լուրը հերքում է անձամբ Նարեկը50

    • 16-07-2020

    Թեգեր

    Հայաստան Վրաստան Արցախ Շվեդիա Հայոց ցեղասպանություն Վիետնամ Քաղաքացիական ավիացիա ՀՀ Կառավարություն ծառայողական մեքենաներ տեսչական մարմիններ Պաշտպանության նախարարություն Ոսկե ծիրան Առողջապահության նախարարություն Տարածքային կա­ռավարման և ենթակառուցվածքների նախարարություն Շաբաթվա ամփոփում
    Սկիզբ / Մեր մասին
    ՀՀ, ք․ Երեվան, Օրբելի 23
    Հեռախոս: +374 60 48 87 14
    Էլ.-հասցե: [email protected]
    Տեղեկատվության ստուգման կենտրոն
    InfoCheck © 2025 Բոլոր իրավունքները պաշտպանված են.
    Պատրաստված է՝ Webex Technologies LLC
    [email protected] · +374 60 48 87 14