Հետևեք մեզ նաև Telegram-ում
Ադրբեջանական Trend.az-ը «Հարյուրավոր հայեր մեքենաներով լքում են Ադրբեջանի մաս հանդիսացող Լեռնային Ղարաբաղը» վերտառությամբ հոդված էր հրապարակել՝ նշելով, թե սոցցանցերում տարածվել է տեսանյութ, թե ինչպես են հայերը լքում Լեռնային Ղարաբաղը։ Որպես ասվածի ապացույց՝ լրատվակայքը կցել էր անձայն տեսանյութ։
«Տեղեկատվության ստուգման կենտրոնը», ուսումնասիրելով տեսանյութը, հայտնում է, որ այն հրապարակվել է երկու օր առաջ՝ aratta_armenia_ անունով ինստագրամյան էջում։
Տեսանյութին կից ինստագրամյան էջը գրել էր՝ «Կամավորներով մեքենաների շարասյունը՝ Ղարաբաղ տանող ճանապարհին»։
Այն տարածվել էր նաև facebook և vk.com սոցիալական ցանցերում։ Լսելով վիդեոկոնտենտի խոսակցությունը՝ ակնհայտ է դառնում, որ խոսքը ոչ թե Արցախի բնակչության տարհանման կամ «փախուստի», այլ Հայաստանից մեծ թվով կամավորների՝ դեպի Արցախ շարժվելու մասին է։ Տեսանյութում խոսք է գնում 7000 մեքենաների՝ Արցախի Հանրապետություն շարժվելու մասին։
Մեկնաբանություններ
Մեկնաբանություն թողնելու համար պետք է մուտք գործել կամ գրանցվել:
Մուտք Գրանցվել