1.  Eng |
  2.  Рус |
  3.  عربي |
  4.  UA |
  5.  GE |
  6.  Tür |
  7.  Deu |
 Logo Logo

Տեղեկատվության ստուգման կենտրոն

  • Հայաստան
  • Տնտեսական
  • Ռազմական
  • Մեդիագրագիտություն
  • COVID-19
  • Ամփոփում
  • Մեր մասին
    1.   Հայ |
    2.   Eng |
    3.   Рус |
    4.   عربي |
    5.   UA |
    6.   GE |
    7.   Tür |
    8.   Deu
    Հայ Eng Рус عربي UA GE Tür Deu
    1. Ամփոփում
    2. Մեդիադաշտում տարածված ապատեղեկատվությունները՝ ամփոփ

    Մեդիադաշտում տարածված ապատեղեկատվությունները՝ ամփոփ

    • 02-11-2020
    Image

    Հետևեք մեզ նաև Telegram-ում    


    «Տեղեկատվության ստուգման կենտրոնը» ամփոփում է վերջին երկու օրերի ընթացքում մեդիադաշտում հայտնված կեղծ տեղեկությունները։

     

    • Ադրբեջանական լրատվականների կողմից նոյեմբերի 1-ին ակտիվորեն տարածվում էր տեղեկություն, թե, իբր, ադրբեջանական զինված ուժերը սպանել են Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանին։ Ըստ շրջանառվող լուրի՝ նախագահը եղել էր հակառակորդի կողմից ոչնչացված հայկական զինված ուժերին պատկանող ռազմական ավտոշարասյան մեջ։

     

    Լուրը հերքվեց Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանի կողմից։ Վերջինս նշեց, որ նախագահը շարունակում է կատարել  իր աշխատանքային պարտականությունները՝ հավելելով, որ կեղծ է ոչ միայն նախագահի մահվան, այլև ռազմական շարասյան ոչնչացման լուրը։

     

    • «Ռեալիստ» տելեգրամյան ալիքը,  հղում անելով Մոսկվայում իր աղբյուրներին, տեղեկություն էր հրապարակել Հայաստանում երկու ռուս սահմանապահի մահվան մասին: Ալիքի փոխանցմամբ՝ սահմանապահները զոհվել էին ադրբեջանա-թուրքական ագրեսիայի հետևանքով:

    Անդրադառնալով քննարկվող լուրին՝ Հայաստանում Ռուսաստանի դեսպանության մամուլի ծառայությունը հայտնեց, որ լուրը կեղծ է։

     

    • Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը նոյեմբերի 2-ին  թվիթերյան իր միկրոբլոգում կիսվել էր Reuters լրատվական գործակալության «Չնայած Լիբանանում առկա խնդիրներին՝ տեղի հայերը մոբիլիզացվում են Ղարաբաղ գնալու համար» վերտառությամբ հոդվածով և նշել, թե այն հաստատում է օտարերկրյա վարձկաների, Սիրիայից և Լիբանանից ժամանած ահաբեկիչների ներկայությունը Հայաստանի ԶՈւ շարքերում։

     

    Ուսումնասիրելով հիշյալ հոդվածը՝ պարզ է դառնում, որ այնտեղ որևէ խոսք չկա ո՛չ Լիբանանից կամ Սիրիայից ժամանած վարձկանների, ո՛չ էլ Քրդական բանվորական կուսակցության ահաբեկիչների մասին։ Հեղինակն ընդամենը անդրադարձել էր հայկական սփյուռքի ամենամեծ համայնքից՝ Լիբանանից Հայաստան ժամանած երիտասարդներին, որոնք սեփական կամքով մեկնել էին ռազմաճակատ։ Այսպիսով, Հիքմեթ Հաջիևը հերթական անգամ հանդես եկավ կեղծ պնդումներով՝ այս անգամ խեղաթյուրելով  Reuters-ի հոդվածի բովանդակությունը։

     

    • Սոցցանցերում այսօր՝ նոյեմբերի 2-ին, ՀՀ Ազգային անվտանգության ծառայության անունից տարածվեց կեղծ հայտարարություն, ըստ որի՝ Իրանի Իսլամական Հանրապետությունից բեռներ տեղափոխելու պատրվակով Հայաստանի տարածք է ներթափանցել Ադրբեջանի հատուկ  նշանակության երկու ահաբեկչական խումբ` բաղկացած 11 հոգուց։

     

    ՀՀ ԱԱԾ մամուլի կենտրոնը, անդրադառնալով լուրին, հայտնեց, որ նման հայտարարությամբ իրենք հանդես չեն եկել, իսկ էջը, որի միջոցով տարածվել է տեղեկությունը, ծառայության հետ որևէ առընչություն չունի։

     

    • Ադրբեջանական լրատվականներն այսօր տարածեցին ՍՈւ-25 կործանիչի խոցման մասին տեսանյութ՝ ներկայացրելով այն որպես ադրբեջանական զինված ուժերի կողմից խոցված հայկական ինքնաթիռ։

     

    Իրականում տեսանյութը նկարահանվել էր հայկական զինված ուժերի կողմից։ Բնօրինակում անգամ լսվում են զինծառայողների հայերեն խոսակցությունները, որից  պարզ է դառնում՝ տեսանյութում այրվող ինքնաթիռը պատկանում էր Ադրբեջանի զինված ուժերին և խոցվել էր հայկական զինուժի կողմից։

     

    Հայաստան Արցախ Ադրբեջան Ադրբեջանական ապատեղեկատվություն

    Մեկնաբանություններ

    Մեկնաբանություն թողնելու համար պետք է մուտք գործել կամ գրանցվել:

    Մուտք Գրանցվել

    Ամենադիտվածները

    Hayt.emis.am էլեկտրոնային գրանցման համակարգի խնդիրները վերացվել են50

    • 15-05-2019

    Կապի միջոցներն անջատելու կարիք չկա. բարձր ճառագայթահարման մասին լուրը կեղծ է50

    • 29-09-2020

    Շուշան Ստեփանյանի անունով բացված ֆեյք էջի կեղծ գրառումը տարածվում է ադրբեջանական մամուլում50

    • 15-07-2020

    Համացանցում տարածվող ՀՀ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի ուղերձը հին է50

    • 27-10-2020

    Haqqin.az-ի՝ 20-ամյա Նարեկ Պետրոսյանի զոհվելու մասին լուրը հերքում է անձամբ Նարեկը50

    • 16-07-2020

    Թեգեր

    Հայաստան Վրաստան Արցախ Շվեդիա Հայոց ցեղասպանություն Վիետնամ Քաղաքացիական ավիացիա ՀՀ Կառավարություն ծառայողական մեքենաներ տեսչական մարմիններ Պաշտպանության նախարարություն Ոսկե ծիրան Առողջապահության նախարարություն Տարածքային կա­ռավարման և ենթակառուցվածքների նախարարություն Շաբաթվա ամփոփում

    Նմանատիպները

    Image

    Դեպի Արցախ շարժվող կամավորների բանակը ներկայացվում է՝ որպես երկիրը լքող մարդկանց խումբ


    Դեպի Արցախ շարժվող կամավորների բանակը ներկայացվու...

    • 2020-10-01
    Image

    Հայաստանից մարտական դրոշի «առգրավման» մասին լուրը կեղծ է

    Հայաստանից մարտական դրոշի «առգրավման» մասին լ...

    • 2020-10-02
    Image

    Ադրբեջանական հերթական կեղծիքը՝ այս անգամ տեսանյութի տեսքով

    Ադրբեջանական հերթական կեղծիքը՝ այս անգամ տեսանյութի տեսքո...

    • 2020-11-06
    Սկիզբ / Մեր մասին
    ՀՀ, ք․ Երեվան, Օրբելի 23
    Հեռախոս: +374 60 48 87 14
    Էլ.-հասցե: [email protected]
    Տեղեկատվության ստուգման կենտրոն
    InfoCheck © 2022 Բոլոր իրավունքները պաշտպանված են.
    Պատրաստված է՝ Webex Technologies LLC
    [email protected] · +374 60 48 87 14