
Հետևեք մեզ նաև Telegram-ում
Մի քանի լրատվական կայքեր գրում են, որ Հայաստան վերադառնալու ցանկություն հայտնած 100-ից ավելի ՀՀ քաղաքացիներ Իտալիայից արդեն ժամանել են Հայաստան և օդանավակայանից տեղափոխվել են կարանտինի վայր։
Տեղեկատվության ստուգման կենտրոնը հայտնում է, որ նախատեսված հոտուկ թռիչքը, որով ՀՀ քաղաքացիները պետք է Իտալիայից Հայաստան տեղափոխվեն, դեռևս չի կատարվել։ Ուստի վերջիններս չէին կարող տեղափոխված լինել կարանտինի վայր։
Կորոնավիրուսի մասին տարածվող կեղծ լուրերի հերքումներին կարող եք ծանոթանալ Տեղեկատվության ստուգման կենտրոնի COVID-19 բաժնում։
Մեկնաբանություններ
Մեկնաբանություն թողնելու համար պետք է մուտք գործել կամ գրանցվել:
Մուտք Գրանցվել