1.  Eng |
  2.  Рус |
  3.  عربي |
  4.  UA |
  5.  GE |
  6.  Tür |
  7.  Deu |
 Logo Logo

Տեղեկատվության ստուգման կենտրոն

  • Հայաստան
  • Տնտեսական
  • Ռազմական
  • Մեդիագրագիտություն
  • COVID-19
  • Ամփոփում
  • Մեր մասին
    1.   Հայ |
    2.   Eng |
    3.   Рус |
    4.   عربي |
    5.   UA |
    6.   GE |
    7.   Tür |
    8.   Deu
    Հայ Eng Рус عربي UA GE Tür Deu
    1. Ամփոփում
    2. Շաբաթվա ընթացքում շրջանառված կեղծ և հերքված լուրերը

    Շաբաթվա ընթացքում շրջանառված կեղծ և հերքված լուրերը

    • 07-03-2020
    Image

    Հետևեք մեզ նաև Telegram-ում

    «Տեղեկատվության ստուգման կենտրոնն» ամփոփում է շաբաթվա ընթացքում մեդիատիրույթում հայտնված կեղծ և հերքված տեղեկությունները:


    1․ Կորոնավիրուսը Հայաստանում․ խուճապը՝  նոր ապատեղեկատվությունների պատճառ

    Մարտի 1-ին Հայաստանում գրանցվեց կորոնավիրուսի առաջին դեպքը, որին անմիջապես հաջորդեցին կառավարության կողմից վարակի տարածման կանխարգելմանն ուղղված մի շարք միջոցառումներ։ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան ուղիղ հեռարձակմամբ հայտարարեց, որ ուսումնական հաստատություններում գարնանային արձակուրդները կտեղափոխվեն մարտի 2-8-ը:

     

    Արված հայտարարությանը հաջորդեցին բազմաթիվ շահարկումներ՝ կապված մանկավարժների վարձատրության հետ։ Մասնավորապես, որոշ լրատվականներ գրեցին, թե ԿԳՄՍ նախարարությունում քննարկվում է մանկավարժների աշխատավարձերից ավելի քան 7 օրվա վարձատրության կրճատելու հարցը, քանի որ վերջիններս այդ օրերին չեն աշխատելու:

    ԿԳՄՍ նախարությունից հերքեցին այդ լուրերը՝ հայտնելով, որ մանկավարժների աշխատավարձերից պահումներ չեն արվելու։

     

    • «Գոլդեն Փելիս» հյուրանոցում մեկուսացվածները բացառապես ՀՀ քաղաքացիներ են

    Իրանի պետական IRNA լրատվական գործակալությունը մարտի 3-ին գրել էր, թե կորոնավիրուսով վարակված լինելու կասկածով Ծաղկաձորի «Գոլդեն Փելիս» հյուրանոցում մեկուսացված 32 անձինք Իրանի քաղաքացիներ են։ Կարճ ժամանակ անց լուրը տարածվեց նաև հայկական մեդիատիրույթում։

    «Տեղեկատվության ստուգման կենտրոնի» հարցին ի պատասխան՝ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հայտնել էր, որ կորոնավիրուսի կասկածով մեկուսացված անձանց թվում չկան ոչ իրանի և ոչ էլ այլ պետության քաղաքացիներ։

     

    • Վարչապետի անվտանգության աշխատակցի մոտ կորոնավիրուսի կասկածներ չեն եղել

    Մարտի 4-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի վրաստան կատարած այցի ընթացքում վրացական լրատվականը տեղեկություն տարածեց այն մասին, թե ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի անվտանգության աշխատակիցներից մեկի մոտ նկատվել են COVID19-ին հատուկ նախանշաններ։

    Առողջապահության նախարարության մամուլի խոսնակը հերքեց լուրը՝ նշելով, որ անվտանգության աշխատակցի մոտ կորոնավիրուսի կասկածներ չեն եղել։ Վերջինս վատառողջ է եղել, անցել է որոշակի հետազոտութուններ և այժմ իրեն լավ է զգում:

     

    • Իրանում COVID19-ի հետևանքով զոհված հայերի մասին

    Վերջին օրերին մամուլում պարբերաբար տեղեկություններ էին շրջանառվում, թե Իրանում կորոնավիրուսից մահացածների թվում հայ կա։ Այս տեղեկությունը ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ հերքեց։ Նա նշեց, որ մարտի 4-ի դրությամբ Իրանում մահացած անձանց թվում հայ կամ ՀՀ քաղաքացի չկա։

    Հարկ է նշել սակայն, որ արդեն մարտի 5-ի օրվա ավարտին Արևելք լրատվականը հայտնեց հայազգի 85-ամյա Էլսիկ Մասիհիի մահվան լուրը, որը հաստատեց նաև Հայաստանի արտաքին գերատեսչությունը։

     

    • Արցախում կորոնավիրուսի դեպք չկա

    Արցախի լրատվականներից մեկը գրել էր, թե  Մարտունու շրջանում կորոնավիրուսով վարակվելու  առաջին դեպքերն են գրանցվել: Ըստ լրատվականի՝ վարակվածները ամուսիններ են, որոնք փետրվարի 18-ին Իրանից վերադարձել են Արցախ:

    Տարածված տեղեկությունը կեղծ էր։ Կարճ ժամանակ անց Արցախի Առողջապահության նախարարությունը հայտնեց, որ Արցախում կորոնավիրուսի դեպք չկա:

     

    2․Վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը Ռուսաստան չի չեղարկվել

    Մարտի 5-ին լրատվականներից մեկը վերլուծություն էր հրապարակել` հայտնելով, որ իր ունեցած տեղեկությունների համաձայն Մոսկվան չեղարկել է Նիկոլ Փաշինյանի պաշտոնական այցը Ռուսաստանի Դաշնություն։ Ըստ հեղինակի՝ դրանով Կրեմլը իր վերաբերմունքն է արտահայտում երկրորդ նախագա Ռոբերտ Քոչարյանի դատավարական գործընթացին։

     

    «Տեղեկատվության ստուգման կենտրոնի» հարցմանն ի պատասխան՝ վարչապետի աշխատակազմից տեղեկացրին, որ տարածվող տեղեկությունը կեղծ է։ Վարչապետի այցը ՌԴ չի չեղարկվել, այժմ կատարվում  են այցի նախապատրաստական աշխատանքները։
     

    3․ Թուրքիան Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում որևէ դերակատարում չունի

    ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի հանդիպումը հայկական մեդիատիրույթում և սոցցանցերում որակվեց որպես արտառոց և չտեսնված։ Մտահոգություն կար, որ այս հանդիպումը նշանակում է, որ Թուրքիան ԼՂՀ հակամարտության համատեքստում դերակատարում ունի կամ կարող է ունենալ։

     

    ԱԺ հարցուպատասխանի ընթացքում արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը հայտնեց՝ հանդիպումն առաջինն ու վերջինը չէ, ասվածն էլ Հայաստանի համար նորություն չէ։

    Թուրքիան, հանդիսանալով ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ  և ներգրավված լինելով Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում, առաջին անգամը չէ, որ հանդիպում է համանախագահների հետ։ Նախարարը նշեց նաև Թուրքիան Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում որևէ ուղիղ դերակատարում ունենալ չի կարող։

     

    4․ 16-ամյա աղջկան խեղդամահ անելու մեջ մեղադրվող անձի խափանման միջոցը չի փոխվել. նա ազատության մեջ չէ

    Լրատվամիջոցներից մեկը տեղեկություն էր տարածել, թե մարտի 3-ին Գյումրում նկատել են 16-ամյա աղջկա մահվան գործով մեղադրյալ Ռաֆայել Սուքիասյանին։

    Աղջկա սպանության համար մեղադրանք էր առաջադրվել Ռաֆայել Սուքիասյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով (սպանություն, որը կատարվել է շահադիտական դրդումներով)։ Վերջինս ձերբակալվել էր սպանության հաջորդ օրը՝ հունվարի 6-ին։
     
    Լրատվամիջոցի աղբյուրի փոխանցմամբ՝ Ռ.Սուքիասյանին տեսել են բնակելի շենք մտնելիս՝ «Գյումրիի ամենալավ հյուրանոց-ռեստորանի տնօրեններից մեկի ընկերակցությամբ»։

    Քննչական կոմիտեն, սակայն, «Տեղեկատվության ստուգման կենտրոնին» հայտնեց, որ Սուքիասյանին հնարավոր չէր տեսնել Գյումրիում։ Վերջինիս նկատմամբ դեռևս հունվարից խափանման միջոց է ընտրվել կալանքը։ Փետրվարի 28-ից կալանքը երկարացվել է ևս երկու ամսով։ Սա նշանակում է, որ Սուքիասյանը գտնվում է անազատության մեջ և չէր կարող ազատ շրջել Գյումրում։

     

    5․ Ծեծի ենթարկված 13-ամյա աղջիկը հաշվառված չի եղել որևէ խնամքի կենտրոնում

    Գյումրիում մարտի 5-ին դաժան ծեծի արդյունքում մահացած 43-ամյա կնոջ և նրա՝ 13-ամյա ծայրահեղ ծանր վիճակում գտնվող աղջկա վերաբերյալ համացանցում շրջանառվեցին կեղծ տեղեկություններ և շահարկումներ։
     
    Մասնավորապես՝ կեղծ օգտատերերից մեկը գրառում է կատարել, թե իբր աղջիկը գտնվում էր հատուկ խնամքի կենտրոնում և անբարենպաստ ընտանիք է վերադարձել Աշխատանքի և սոցիալական հարցերով նախարար Զարուհի Բաթոյանի` «խնամքի կենտրոնները փակելու որոշման արդյունքում»։

    «Տեղեկատվության ստուգման կենտրոնի» հարցմանն ի պատասխան՝ նախարարությունից պատասխանեցին, որ 13-ամյա աղջիկը նախարարության ենթակայության ներքո գտնվող որևէ հաստատությունում երբևիցե չի գտնվել։


    Տեղեկությունը հաստատեցին նաև Շիրակի մարզպետարանի  «Ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության» բաժնից՝ հայտնելով, որ աղջիկը չի հաշվառվել որևէ խնամքի հաստատությունում։

     

    Հայաստան Շաբաթվա ամփոփում Կորոնավիրուս covid-19

    Մեկնաբանություններ

    Մեկնաբանություն թողնելու համար պետք է մուտք գործել կամ գրանցվել:

    Մուտք Գրանցվել

    Ամենադիտվածները

    Hayt.emis.am էլեկտրոնային գրանցման համակարգի խնդիրները վերացվել են50

    • 15-05-2019

    Կապի միջոցներն անջատելու կարիք չկա. բարձր ճառագայթահարման մասին լուրը կեղծ է50

    • 29-09-2020

    Շուշան Ստեփանյանի անունով բացված ֆեյք էջի կեղծ գրառումը տարածվում է ադրբեջանական մամուլում50

    • 15-07-2020

    Համացանցում տարածվող ՀՀ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի ուղերձը հին է50

    • 27-10-2020

    Haqqin.az-ի՝ 20-ամյա Նարեկ Պետրոսյանի զոհվելու մասին լուրը հերքում է անձամբ Նարեկը50

    • 16-07-2020

    Թեգեր

    Հայաստան Վրաստան Արցախ Շվեդիա Հայոց ցեղասպանություն Վիետնամ Քաղաքացիական ավիացիա ՀՀ Կառավարություն ծառայողական մեքենաներ տեսչական մարմիններ Պաշտպանության նախարարություն Ոսկե ծիրան Առողջապահության նախարարություն Տարածքային կա­ռավարման և ենթակառուցվածքների նախարարություն Շաբաթվա ամփոփում

    Նմանատիպները

    Image

    Շաբաթվա ընթացքում շրջանառված կեղծ և հերքված լուրերը

    Շաբաթվա ընթացքում շրջանառված կեղծ և հերքված լուրերը

    • 2020-02-09
    Image

    Իրանում կորոնավիրուսից հայ չի մահացել, իսկ վարչապետի անվտանգության աշխատակցի մոտ այն չի ախտորոշվել. կեղծ լուրեր

    Նոր կեղծ լուրեր. Իրանում կորոնավիրուսից հայ չի մահացել, ի...

    • 2020-03-04
    Image

    Կորոնավիրուսի հաստատված նոր դեպքերին հաջորդած կեղծ լուրերը

    Կորոնավիրուսի հաստատված նոր դեպքերին հաջորդած կեղծ լուրեր...

    • 2020-03-12
    Սկիզբ / Մեր մասին
    ՀՀ, ք․ Երեվան, Օրբելի 23
    Հեռախոս: +374 60 48 87 14
    Էլ.-հասցե: [email protected]
    Տեղեկատվության ստուգման կենտրոն
    InfoCheck © 2021 Բոլոր իրավունքները պաշտպանված են.
    Պատրաստված է՝ Webex Technologies LLC
    [email protected] · +374 60 48 87 14