
Հայկական և միջազգային լրատվամիջոցներում կորոնավիորուսի մասին ապատեղեկատվությունները շարունակվում են։ Այսօր մամուլում վիրուսի մասին երկու կեղծ լուր տարածվեց. նախ գրվեց, թե Իրանում կորոնավիրուսից մահացածների թվում նաև հայ կա, իսկ ավելի ուշ վրացական լրատվականում հայտնվեց տեղեկություն այն մասին, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի անվտանգության աշխատակիցներից մեկի մոտ նկատվել են COVID19-ին հատուկ նախանշաններ։
Այս երկու տեղեկություններն էլ չէին համապատասխանում իրականությանը։ ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը հերքեց լուրը, թե Իրանում մահացած անձանց թվում հայ կամ ՀՀ քաղաքացի կա։ Քիչ անց հերքվեց նաև վարչապետ Փաշինյանի անվտանգության աշխատակցի՝ կորոնավիրուսով վարակված լինելու լուրը։ Առողջապահության նախարարության մամուլի խոսնակը նշեց, որ անվտանգության աշխատակցի մոտ կորոնավիրուսի կասկածներ չկան, վերջինս վատառողջ է եղել, անցել է որոշակի հետազոտութուններ և այժմ իրեն լավ է զգում:
Մեկնաբանություններ
Մեկնաբանություն թողնելու համար պետք է մուտք գործել կամ գրանցվել:
Մուտք Գրանցվել