
Հայկական լրատվական կայքերում տեղեկություն է տարածվում, թե իբր «ԱՀ նախագահ Կարմիր Շուկայի ճանապարհից ՊԲ ուժերը դուրս չեն գալու. տարածված լուրը կեղծ է Հարությունյանը, ռուս խաղաղապահների հրամանատար գեներալ Մուրադովը և ՀՀ ԱԱԾ բարձրաստիճան մի ներկայացուցիչ գնացել են ՊԲ հրամանատար Միքայել Արզումանյանի հետ հանդիպման և պահանջել Կարմիր Շուկայի ճանապարհից հանել հայկական զինված ուժերի զինծառայողներին, որպեսզի ճանապարհը հանձնվի ադրբեջանցի զինվորականներին»։
ԱՀ պաշտպանության բանակը հերքում է այս լուրը։
«Տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը:
Հորդորում ենք զերծ մնալ Արցախի ռազմաքաղաքական իշխանությունների միջև գոյություն չունեցող տարաձայնությունների մասին կեղծ լուրեր հրապարակելուց»- ասված է հայտարարության մեջ։
Մեկնաբանություններ
Մեկնաբանություն թողնելու համար պետք է մուտք գործել կամ գրանցվել:
Մուտք Գրանցվել