
Հետևեք մեզ նաև Telegram-ում
Քիչ առաջ 5-րդ ալիքի լրագրող Սյուզի Բադոյանն իր ֆեյսբուքյան էջում հրապարակում է արել, թե իբր Նախիջևանի հետ մեր սահմանին թշնամու դիվերսանտները սադրանքներ են հրահրել։ Այս տեղեկությունը ակտիվորեն տարածվում է ոչ միայն ֆեյսբուքյան օգտատերերի շրջանում, այլ նաև լրատվականներում։
ՀՀ ՊՆ-ն հայտնում է, որ տարածվող լուրը կեղծ է։
«Նախիջևանի հետ ՀՀ սահմանային հատվածում ադրբեջանական ԶՈւ կողմից իրականացված սադրանքների մասին տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը: Եվս մեկ անգամ կոչ ենք անում զերծ մնալ ապատեղեկատվություն տարածելուց»-ասված է ՊՆ տարածած հայտարարության տեքստում:
Մեկնաբանություններ
Մեկնաբանություն թողնելու համար պետք է մուտք գործել կամ գրանցվել:
Մուտք Գրանցվել