1.  Eng |
  2.  Рус |
  3.  عربي |
  4.  UA |
  5.  GE |
  6.  Tür |
  7.  Deu |
 Logo Logo

Տեղեկատվության ստուգման կենտրոն

  • Հայաստան
  • Տնտեսական
  • Ռազմական
  • Մեդիագրագիտություն
  • COVID-19
  • Ամփոփում
  • Մեր մասին
    1.   Հայ |
    2.   Eng |
    3.   Рус |
    4.   عربي |
    5.   UA |
    6.   GE |
    7.   Tür |
    8.   Deu
    Հայ Eng Рус عربي UA GE Tür Deu
    1. Հայաստան
    2. Մարտունիում Նժդեհի արձանը ապամոնտաժելու մասին լուրերը իրականությանը չեն համապատասխանում

    Մարտունիում Նժդեհի արձանը ապամոնտաժելու մասին լուրերը իրականությանը չեն համապատասխանում

    • 12-02-2021
    Image

    Հետևեք մեզ նաև Telegram-ում 

     

    Սոցցանցերում և մամուլում տարածվում են կեղծ լուրեր, համաձայն որոնց Արցախի Հանրապետության Մարտունի քաղաքում գտնվող Գարեգին Նժդեհի արձանը ապամոնտաժվել է։ Ըստ շրջանառվող լուրերի՝ Նժդեհի արձանն ապամոնտաժելու հարցով Ադրբեջանցիները դիմել են ռուս խաղաղապահներին, վերջիններս էլ՝ քաղաքապետ Էդիկ Ավանեսյանին։

    Մարտունու քաղաքապետ Էդիկ Ավանեսյանը, արձագանքելով տեղեկությանը, հայտնում է, որ  արձանը տեղում է.այն ապամոնտաժելու մասին քննարկումներ չեն եղել ու չկան։

     

    «Գարեգին Նժդեհի արձանը տեղադրվել է մինչ պատերազմը՝ սեպտեմբերի 26-ին։ Արձանի հետ դեռ աշխատանքներ կային տանելու, քանդակագործը պետք է գար տեղում մնացած աշխատանքներն ավարտին հասցներ, բայց պատերազմի պատճառով աշխատանքները հետաձգվեցին։ Հնարավոր է անհրաժեշտ լինի կիսանդրին տեղափոխել արվեստանոց՝ կիսատ մնացած աշխատանքներն ավարտին հասցնելու նպատակով։ Սակայն ապամոնտաժելու մասին տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում»- հայտնում է քաղաքապետը։

     

    Արցախի Հանրապետության կրթության, գիտության և մշակույթի նախարարության աշխատակից Նվեր Դադամյանը ևս արձագանքել է լուրին։ Վերջինս իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է կանգուն արձանի լուսանկարն ու տեսանյութը և գրել. «Ընդմիշտ կանգուն է մնալու և վերջ»։

     

    Հայաստան Արցախ Ապատեղեկատվություն Գարեգին Նժդեհ Մարտունի

    Մեկնաբանություններ

    Մեկնաբանություն թողնելու համար պետք է մուտք գործել կամ գրանցվել:

    Մուտք Գրանցվել

    Ամենադիտվածները

    Hayt.emis.am էլեկտրոնային գրանցման համակարգի խնդիրները վերացվել են50

    • 15-05-2019

    Կապի միջոցներն անջատելու կարիք չկա. բարձր ճառագայթահարման մասին լուրը կեղծ է50

    • 29-09-2020

    Շուշան Ստեփանյանի անունով բացված ֆեյք էջի կեղծ գրառումը տարածվում է ադրբեջանական մամուլում50

    • 15-07-2020

    Համացանցում տարածվող ՀՀ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի ուղերձը հին է50

    • 27-10-2020

    Haqqin.az-ի՝ 20-ամյա Նարեկ Պետրոսյանի զոհվելու մասին լուրը հերքում է անձամբ Նարեկը50

    • 16-07-2020

    Թեգեր

    Հայաստան Վրաստան Արցախ Շվեդիա Հայոց ցեղասպանություն Վիետնամ Քաղաքացիական ավիացիա ՀՀ Կառավարություն ծառայողական մեքենաներ տեսչական մարմիններ Պաշտպանության նախարարություն Ոսկե ծիրան Առողջապահության նախարարություն Տարածքային կա­ռավարման և ենթակառուցվածքների նախարարություն Շաբաթվա ամփոփում

    Նմանատիպները

    Image

    Իբրև Արցախում արված այրվող տան նկարը հին է

    Իբրև Արցախում արված այրվող տան  նկարը հին է

    • 2020-11-10
    Image

    ԱՀ նախագահի անդրադարձը՝ Արցախի շուրջ տարածվող հերթական կեղծ լուրերին

    ԱՀ նախագահի անդրադարձը՝ Արցախի շուրջ տարածվող հերթական կե...

    • 2021-02-07
    Image

    Նժդեհի արձանը չի ապամոնտաժվում․ հերքում

    Նժդեհի արձանը չի ապամոնտաժվում․ հերքում

    • 2021-05-04
    Սկիզբ / Մեր մասին
    ՀՀ, ք․ Երեվան, Օրբելի 23
    Հեռախոս: +374 60 48 87 14
    Էլ.-հասցե: [email protected]
    Տեղեկատվության ստուգման կենտրոն
    InfoCheck © 2025 Բոլոր իրավունքները պաշտպանված են.
    Պատրաստված է՝ Webex Technologies LLC
    [email protected] · +374 60 48 87 14