1.  Eng |
  2.  Рус |
  3.  عربي |
  4.  UA |
  5.  GE |
  6.  Tür |
  7.  Deu |
 Logo Logo

Տեղեկատվության ստուգման կենտրոն

  • Հայաստան
  • Տնտեսական
  • Ռազմական
  • Մեդիագրագիտություն
  • COVID-19
  • Ամփոփում
  • Մեր մասին
    1.   Հայ |
    2.   Eng |
    3.   Рус |
    4.   عربي |
    5.   UA |
    6.   GE |
    7.   Tür |
    8.   Deu
    Հայ Eng Рус عربي UA GE Tür Deu
    1. Ամփոփում
    2. 2021-ի առաջին տասնօրյակում տարածված կեղծ և մանիպուլյատիվ նյութերն՝ ամփոփ

    2021-ի առաջին տասնօրյակում տարածված կեղծ և մանիպուլյատիվ նյութերն՝ ամփոփ

    • 13-01-2021
    Image

    Հետևեք մեզ նաև Telegram-ում  

     

    Ապատեղեկատվությունների և մանիպուլյատիվ նյութերի հոսքը մեկնարկեց 2021 թվականի առաջին իսկ օրերին, երբ մեկը մյուսին հաջորդեցին հանրային մեծ հնչեղություն ունեցող հարցերին առնչվող չճշտված տեղեկություններ։

     

    • Հունվարի 4-ին «Mediaport» տելեգրամյան ալիքը գրեց, թե իբր Սյունիքի մարզի Շուռնուխ համայնքն արդեն հանձնվել է Ադրբեջանին։ Ասվում էր, որ նույն ճակատագրին է արժանանալու նաև Արարատի մարզի Տիգրանաշեն գյուղը։

     

    Հարկ է նշել, որ Շուռնուխ համայնքը չի հանձնվել հակառակորդին։ Թշնամու վերահսկողության տակ է անցել գյուղի 11 տուն, այն հատվածը, որը տարիներ շարունակ վիճահարույց է եղել։ Կառավարությունը հայտարարել է, որ տները կորցրած մարդկանց համար նոր տներ կկառուցվեն։

     Ինչ վերաբերում է Տիգրանաշեն համայնքին, ապա Արարատի մարզպետ Ռազմիկ Թևոնյանը հայտնել էր․

     

    «Արարատի մարզի սահմանները հսկվում են Հայաստանի Զինված ուժերի կողմից և որևէ համայնք թշնամու վերահսկողության տակ չի անցնելու՝  ո՛չ հիմա, ո՛չ երբևէ»։

     

    • Նույն օրը տելեգրամյան այդ ալիքը գրեց, թե առավոտյան Սյունիքի Դավիթ Բեկ համայնքի սահմանապահ կետից ադրբեջանցիները հայ զինվոր են առևանգել։

     

    ՀՀ պաշտպանության նախարարությունից, մեկնաբանելով տեղեկությունը, հայտնեցին, որ նման դեպք չի գրանցվել։ Ապատեղեկատվություն է։

     

    • Լրատվականներից մեկը գրել էր այն մասին, որ Հայաստանի և Արցախի մի շարք զորամասերից ահազանգեր են ստացվել, թե իբր ծառայությունն ավարտած ժամկետային զինծառայողների զորացրում չի իրականացվում։

     

    ՀՀ պաշտպանության նախարարությունից տեղեկացանք, որ լուրը չի համապատասխանում իրականությանը։ Զորահավաքն ու զորացրումը սահմանված ժամկետներում և սահմանված կարգով իրականացվելու են։
     
    Հերքվեց նաև «Mediaport»-ի տարածած այն լուրը, թե պայմանագրային զինծառայողները աշխատանքային պայմանագրերի դադարեցման ծանուցագրեր են ստացել։ ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբը հայտնում է, որ տարածվող լուրը կեղծ է։

     

    • Հունվարի 8-ին նույն տելեգրամյան ալիքը տեղեկություն տարածեց, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունվարի 11-ին Մոսկվայում կայանալիք եռակողմ հանդիպմանը տարածքային նոր զիջումների է գնալու և, իբր, զիջումներին վերաբերող փաստաթուղթն ուղարկվել է Արդարադատության նախարարություն՝ Սահմանադրությանը համապատասխանեցնելու նպատակով։

     

    ԱՆ նախարար Ռուստամ Բադասյանը հերքեց՝ հայտնելով, որ նախարարությունում որևէ փաստաթուղթ, որևէ պայմանագիր չկա։ Տարածվող լուրն ապատեղեկատվություն է։

    Հավելենք նաև, որ հունվարի 11-ին Մոսկվայում կայացած ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպման արդյունքներով ընդունված համատեղ հայտարարությունում ևս նման կետ չկա։

     

    • Որոշ լրատվականներ մանիպուլացրեցին ու կեղծիք տարածեցին Մոսկվայում Նիկոլ Փաշինյանի դիմավորման արարողակարգի վերաբերյալ։ Գրում էին, թե վերջինիս դիմավորել են ոչ հարիր և, իբր, ռուս պաշտոնյան հրաժարվել է վարչապետի ձեռքը սեղմել։

     

     ՈՒսումնասիրելով երկու երկրների ղեկավարների ժամանման կադրերը, հայտնեցինք, որ թե՛ Հայաստանի և թե՛ Ադրբեջանի ղեկավարներին դիմավորել  է ՌԴ ԱԳ փոխնախարար Անդրեյ Ռուդենկոն, իսկ արարողակարգի պետի հետ ձեռքսեղմում երկուսի պարագայում էլ չի եղել։

    Տեղեկությունը հաստատեցին նաև ՀՀ կառավարությունից։

     

    • Ռուսական «Կոմերսանտ» պարբերականը, անդրադառնալով մոսկովյան հանդիպմանը, գրել էր, որ ասուլիսից հետո վարչապետ Փաշինյանը մեկնել է օդանավակայան, իսկ Իլհամ Ալիևը մնացել է Կրեմլում՝ Պուտինի հետ առանձնազրույցի համար։

     

    Ի հակադրություն ռուսական թերթի պետք է նշել, որ Նիկոլ Փաշինյանը ևս առանձնազրույց է ունեցել ՌԴ նախագահի հետ։ Երկկողմ հանդիպման մասին Նիկոլ Փաշինյանի խոսնակ Մանե Գևորգյանը իր ֆեյսբուքյան էջում ևս  տեղեկացրել էր։

     

    • Օրեր առաջ մամուլում «ՀՀ քաղաքացիները կարող են այցելել Ադրբեջան՝ առանց մուտքի վիզայի․ ԱԳՆ-ի հրապարակած ցանկը» վերտառությամբ հրապարակում հայտնվեց, որը կարճ ժամանակ անց սոցցանցերում տարատեսակ շահարկումների տեղիք տվեց։

     

    ՀՀ արտաքին գործերի նախարարությունից հայտնեցին, որ հրապարակաված ցանկը նոր չէ, այն ավելի քան 20 տարի հասանելի է։

    Համաձայն 1992-ին կնքված «ԱՊՀ մասնակից պետությունների վիզաների փոխադարձ ճանաչման մասին» համաձայնագրի սահմանվել է այն երկրների ցանկը, որտեղ մեր քաղաքացիները իրավական հիմքերով կարող են գնալ առանց մուտքի արտոնագրի ու հակառակը։


    Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի քաղաքացիների համար վերոնշյալ համաձայնագրի իրավական նորմերը de facto չեն գործում։

     

    • «5-րդ ալիք» հեռուստաընկերությունը «Ադրբեջանցի Փոլադը բացել է կապանի դուռը» վերտառությամբ ռեպորտաժ էր տարածել, որում ներկայացվում էր, թե իբր ազգությամբ ադրբեջանցի Փոլադը առանց որևէ արգելքի մուտք է գործել Կապան քաղաք և այնտեղից տեսանյութ է հրապարակել։

     

    Ուսումնասիրելով տեսանյութը, պարզեցինք, որ իրական հեղինակը ոչ թե ադրբեջանցի Փոլադ Փոլադովն է եղել, այլ ազգությամբ հայ, Կապանի բնակիչ Արթուրը։

    Տեսանյութը նոր չէ, այն առաջին անգամ  հրապարակվել է հունիսի 8-ին՝  հայ օգտատիրոջը պատկանող «Art VOYAGE ПУТЕШЕСТВИЕ»  յութուբյան ալիքում։

     

    Հայաստան Նիկոլ Փաշինյան ԱԳՆ Ռուստամ Բադասյան Ապատեղեկատվություն Կապան ԱՊՀ Շուռնուխ

    Մեկնաբանություններ

    Մեկնաբանություն թողնելու համար պետք է մուտք գործել կամ գրանցվել:

    Մուտք Գրանցվել

    Ամենադիտվածները

    Hayt.emis.am էլեկտրոնային գրանցման համակարգի խնդիրները վերացվել են50

    • 15-05-2019

    Կապի միջոցներն անջատելու կարիք չկա. բարձր ճառագայթահարման մասին լուրը կեղծ է50

    • 29-09-2020

    Շուշան Ստեփանյանի անունով բացված ֆեյք էջի կեղծ գրառումը տարածվում է ադրբեջանական մամուլում50

    • 15-07-2020

    Համացանցում տարածվող ՀՀ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի ուղերձը հին է50

    • 27-10-2020

    Haqqin.az-ի՝ 20-ամյա Նարեկ Պետրոսյանի զոհվելու մասին լուրը հերքում է անձամբ Նարեկը50

    • 16-07-2020

    Թեգեր

    Հայաստան Վրաստան Արցախ Շվեդիա Հայոց ցեղասպանություն Վիետնամ Քաղաքացիական ավիացիա ՀՀ Կառավարություն ծառայողական մեքենաներ տեսչական մարմիններ Պաշտպանության նախարարություն Ոսկե ծիրան Առողջապահության նախարարություն Տարածքային կա­ռավարման և ենթակառուցվածքների նախարարություն Շաբաթվա ամփոփում

    Նմանատիպները

    Image

    Վրաստանի էկոնոմիկայի նախարարը պատասխանել է ոչ թե Փաշինյանին, այլ քաղաքական գործիչ Մամուկա Խազարաձեին

  • 2020-01-10
  • Image

    2018 թվականից ի վեր Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև տեղի են ունեցել բարձր մակարդակով մի քանի հանդիպումներ

    2018-ից ի վեր Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև տեղի են...

    • 2020-09-15
    Image

    Հոկտեմբերի 22-ին Փաշինյան-Ալիև հանդիպում նախատեսված չէ

    Հոկտեմբերի 22-ին Փաշինյան-Ալիև հանդիպում նախատեսված չէ

    • 2020-10-21
    Սկիզբ / Մեր մասին
    ՀՀ, ք․ Երեվան, Օրբելի 23
    Հեռախոս: +374 60 48 87 14
    Էլ.-հասցե: [email protected]
    Տեղեկատվության ստուգման կենտրոն
    InfoCheck © 2022 Բոլոր իրավունքները պաշտպանված են.
    Պատրաստված է՝ Webex Technologies LLC
    [email protected] · +374 60 48 87 14