
Հետևեք մեզ նաև Telegram-ում
Որոշ լրատվականներ, անդրադառնալով Մոսկվայում սպասվելիք եռակողմ հանդիպմանը, մանիպուլացնում ու կեղծիք են տարածում Նիկոլ Փաշինյանի դիմավորման արարողակարգի վերաբերյալ։ Գրում են, թե վերջինիս ընդունել են ոչ հարիր և, իբր, ռուս պաշտոնյան հրաժարվել է վարչապետի ձեռքը սեղմել։
«Տեղեկատվության ստուգման կենտրոնը», ուսումնասիրելով երկու երկրների ղեկավարների ժամանման կադրերը, հայտնում է, որ թե՛ Հայաստանի և թե՛ Ադրբեջանի ղեկավարներին դիմավորել է ՌԴ ԱԳ փոխնախարար Անդրեյ Ռուդենկոն, իսկ արարողակարգի պետի հետ ձեռքսեղմում երկուսի պարագայում էլ չի եղել։
Տեղեկությունը հաստատեցին նաև ՀՀ կառավարությունից։
Մանրամասները տեսանյութում՝
Մեկնաբանություններ
Մեկնաբանություն թողնելու համար պետք է մուտք գործել կամ գրանցվել:
Մուտք Գրանցվել