1.  Eng |
  2.  Рус |
  3.  عربي |
  4.  UA |
  5.  GE |
  6.  Tür |
  7.  Deu |
 Logo Logo

Տեղեկատվության ստուգման կենտրոն

  • Հայաստան
  • Տնտեսական
  • Ռազմական
  • Մեդիագրագիտություն
  • COVID-19
  • Ամփոփում
  • Մեր մասին
    1.   Հայ |
    2.   Eng |
    3.   Рус |
    4.   عربي |
    5.   UA |
    6.   GE |
    7.   Tür |
    8.   Deu
    Հայ Eng Рус عربي UA GE Tür Deu
    1. Հայաստան
    2. Կապանից արված տեսանյութը հին է և նկարահանվել է հայ օգտատիրոջ կողմից

    Կապանից արված տեսանյութը հին է և նկարահանվել է հայ օգտատիրոջ կողմից

    • 09-01-2021
    Image

    Հետևեք մեզ նաև Telegram-ում  

    «5-րդ ալիք» հեռուստաընկերությունը ժամեր առաջ «Ադրբեջանցի Փոլադը բացել է կապանի դուռը» վերտառությամբ ռեպորտաժ է տարածել, որում ներկայացվում է, թե իբր ազգությամբ ադրբեջանցի Փոլադը առանց որևէ արգելք մուտք է գործել Կապան քաղաք և այնտեղի նախկին ադրբեջանցի բնակիչների խնդրանքով վերջիններիս ցուցադրել է իրենց նախկին տները։

     

    «Տեղեկատվության ստուգման կենտրոնը» պարզեց, որ տեսանյութի իրական հեղինակը ոչ թե ադրբեջանցի Փոլադ Փոլադովն է եղել , այլ ազգությամբ հայ, Կապանի բնակիչ Արթուրը։ Տեսանյութը առաջին անգամ  հրապարակվել է հունիսի 8-ին՝  հեղինակին պատկանող «Art VOYAGE ПУТЕШЕСТВИЕ»  յութուբյան  ալիքում։ Վերջինիս յութուբյան ալիքը ստեղծվել է 2 տարի առաջ, որտեղ հրապարակվել են հիմնականում Կապանի մասին տեսանյութեր։

    Հավելենք նաև, որ ադրբեջանական խմբերից մեկում  «5-րդ ալիքի» հերոս, ադրբեջանցի Փոլադ Փոլադովը,  անդրադառնալով իր մասին պատրաստված ռեպորտաժին, գրել է՝

     

     «Հայկական հեռուստաալիքները անհանգստացել են իբր ես գնացել եմ Կապան նկարահանումներ եմ արել»։

    Այսպիսով, անգամ ադրբեջանցի օգտատերն ինքն է հերքել իր՝ Կապանում լինելու և տեսանյութը պատրաստելու մասին պնդումը։


    Հայաստան Կեղծ լուր Ադրբեջան Կապան

    Մեկնաբանություններ

    Մեկնաբանություն թողնելու համար պետք է մուտք գործել կամ գրանցվել:

    Մուտք Գրանցվել

    Ամենադիտվածները

    Hayt.emis.am էլեկտրոնային գրանցման համակարգի խնդիրները վերացվել են50

    • 15-05-2019

    Կապի միջոցներն անջատելու կարիք չկա. բարձր ճառագայթահարման մասին լուրը կեղծ է50

    • 29-09-2020

    Շուշան Ստեփանյանի անունով բացված ֆեյք էջի կեղծ գրառումը տարածվում է ադրբեջանական մամուլում50

    • 15-07-2020

    Համացանցում տարածվող ՀՀ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի ուղերձը հին է50

    • 27-10-2020

    Haqqin.az-ի՝ 20-ամյա Նարեկ Պետրոսյանի զոհվելու մասին լուրը հերքում է անձամբ Նարեկը50

    • 16-07-2020

    Թեգեր

    Հայաստան Վրաստան Արցախ Շվեդիա Հայոց ցեղասպանություն Վիետնամ Քաղաքացիական ավիացիա ՀՀ Կառավարություն ծառայողական մեքենաներ տեսչական մարմիններ Պաշտպանության նախարարություն Ոսկե ծիրան Առողջապահության նախարարություն Տարածքային կա­ռավարման և ենթակառուցվածքների նախարարություն Շաբաթվա ամփոփում

    Նմանատիպները

    Image

    Ադրբեջանցի ֆանտաստ գրողի կեղծ հոդվածը՝ Սումգայիթում հայերի ջարդի մասին

    Ադրբեջանցի ֆանտաստ գրողի կեղծ հոդվածը՝ Սումգայիթում հայեր...

    • 2020-02-27
    Image

    Նիկոլ Փաշինյանին և Իլհամ Ալիևին Մոսկվայում դիմավորել են նույն արարողակարգով

    Ինչպես Նիկոլ Փաշինյանին, այնպես էլ Իլհամ Ալիևին Մոսկվայու...

    • 2021-01-11
    Սկիզբ / Մեր մասին
    ՀՀ, ք․ Երեվան, Օրբելի 23
    Հեռախոս: +374 60 48 87 14
    Էլ.-հասցե: [email protected]
    Տեղեկատվության ստուգման կենտրոն
    InfoCheck © 2021 Բոլոր իրավունքները պաշտպանված են.
    Պատրաստված է՝ Webex Technologies LLC
    [email protected] · +374 60 48 87 14