
Հետևեք մեզ նաև Telegram-ում
Ֆեյսբուքի հայկական տիրույթում որոշ օգտատերեր, նպաստելով ադրբեջանական քարոզչամեքենայի կողմից կեղծ տեղեկության տարածմանը, գրում են, թե իբր վաղը՝ դեկտեմբերի 18-ին, Զանգեզուրի շրջանից 13 գյուղեր հանձնվելու են Ադրբեջանին։ Շրջանառում են Կաղնուտ, Դավիթ Բեկ, Ուջանիս, Եղվարդ, Ագարակ, Ներքին Հանդ, Ծավ և մի շարք այլ համայնքների անուններ։
«Տեղեկատվության ստուգման կենտրոնը» հայտնում է, որ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը։ Հիշյալ համայնքները եղել են և շարունակելու են լինել Հայաստանի Հանրապետության միջազգայնորեն ճանաչված տարածքում։ ՀՀ պետական սահմանից որևէ համայնք չի անցնելու հակառակորդին։
Հարկ է նշել նաև, որ նոյեմբերի 9-ին Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի կողմից ստորագրված հրադադարի եռակողմ հայտարարությամբ ևս նման դրույթ սահմանված չէ։
Մեկնաբանություններ
Մեկնաբանություն թողնելու համար պետք է մուտք գործել կամ գրանցվել:
Մուտք Գրանցվել