
Հետևեք մեզ նաև Telegram-ում
Համացանցում տարածվող տեղեկությունները, թե իբր Սյունիքի մարզի Կապան քաղաքում կորոնավիրուսով վարակման դեպք է արձանագրվել, չի համապատասխանում իրականությանը։
Սյունիքի մարզպետարանը հայտնում է, որ մարզում մինչ այժմ եղած բոլոր կասկածելի դեպքերն ու տվյալ անձանց շրջապատի մարդիկ, ըստ ՀՀ առողջապահության նախարարության կողմից հաստատված մեթոդաբանության ու ցուցումների, մեկուսացվել են և նրանցից կատարվել է նմուշառում։ Մինչ այժմ արված բոլոր թեստերի պատասխաններն եղել են բացասական։
«Կոչ ենք անում հետևել միայն պաշտոնական լրահոսին ու կամայական գրառումներով բնակչության շրջանում խուճապ չառաջացնել», - ասված է հաղորդագրության մեջ։
Մեկնաբանություններ
Մեկնաբանություն թողնելու համար պետք է մուտք գործել կամ գրանցվել:
Մուտք Գրանցվել