1.  Eng |
  2.  Рус |
  3.  عربي |
  4.  UA |
  5.  GE |
  6.  Tür |
  7.  Deu |
 Logo Logo

Տեղեկատվության ստուգման կենտրոն

  • Հայաստան
  • Տնտեսական
  • Ռազմական
  • Մեդիագրագիտություն
  • COVID-19
  • Ամփոփում
  • Մեր մասին
    1.   Հայ |
    2.   Eng |
    3.   Рус |
    4.   عربي |
    5.   UA |
    6.   GE |
    7.   Tür |
    8.   Deu
    Հայ Eng Рус عربي UA GE Tür Deu
    1. Ամփոփում
    2. Մեդիադաշտում տարածված ապատեղեկատվությունները՝ ամփոփ

    Մեդիադաշտում տարածված ապատեղեկատվությունները՝ ամփոփ

    • 09-11-2020
    Image

    Հետևեք մեզ նաև Telegram-ում    

     

    «Տեղեկատվության ստուգման կենտրոնը» ամփոփում է վերջին օրերի ընթացքում մեդիադաշտում հայտնված կեղծ տեղեկությունները։

     

    • Շուշիի մատույցներում ծավալված մարտերի ընթացքում ադրբեջանական տելեգրամյան մի շարք ալիքներում նոյեմբերի 6-ին տարածված տեսանյութ, որն, իբրև, ապացուցում էր, որ հակառակորդն արդեն իսկ գրավել է բերդաքաղաքը։ Տեսանյութում երևում էր մզկիթից կախված ադրբեջանական դրոշը։

    Կեղծիքը բացահայտելու համար  բավական էր համեմատել տեսանյութում առկա մզկիթը Շուշիի Գյովհար Աղայի վերին մզկիթի հետ։ Դրանք ակնհայտորեն տարբեր շինություններ են։

     

    • Շուշիի գրավման կեղծ տեսանյութեր տարածվեցին նաև հաջորդող օրերին։ Մասնավորապես հոկտեմբերի 8-ին սկսեց շրջանառվել մի քանի տղամարդկանց մասնակցությամբ տեսանյութ, որտեղ վերջիններս Ադրբեջանի և Թուրքիայի դրոշներն ամրացնում էին բերդի գլխամասում։ Հատկանշական է, որ դրոշներն ամրացնողները ո՛չ զինվորական հագուստով էին, և ո՛չ էլ զինված, իսկ տեսանյութերում երևացող ամրոցը որևէ առնչություն չուներ Շուշիի բերդի հետ։ Համեմատելով Շուշիի և տեսանյութում երևացող բերդի նկարները՝ կհամոզվեք դրանում։

     

     

    Իսկ տեսանյութում երևացողն իրականում Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվի վարչական տարածքի մաս կազմող Մաշթաղա ամրոցն է:

     

    • Հակառակորդի տարածած հերթական սուտը վերաբերում էր գեներալ-գնդապետ Սեյրան Օհանյանին՝ իբր վերջինս վիրավորվել է: Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը այս կապակցությամբ հայտնեց, որ Սեյրան Օհանյանի վիրավորման լուրը կեղծ է․ նա շարունակում է կատարել իրեն վստահված պարտականությունները:

     

    • Նախորդ շաբաթ սոցցանցերում տարածում գտավ տեղեկություն, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրաժարական է տվել։ Վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը հերքեց լուրը` նշելով, որ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի մասին լուրը չի համապատասխանում իրականությանը:

     

    • Ուկրաինայում ՀՀ դեսպան Տիգրան Սեյրանյանը, անդրադառնալով այն լուրերին, թե Խարկովում Ադրբեջանի հյուպատոսության ուղղությամբ կրակոցներ են արձակվել և որ հայերը կարող են դրանում մասնակցություն ունենալ, հայտարարել էր, որ հայ համայնքը որևէ առընչություն չունի եղելության հետ։

    «Ադրբեջանական քարոզչության ոգով նման սադրանքները կարող են մաս կազմել բախումներ հրահրելու կամ բնակության երկրներում հասարակական կարծիքը հայերի, Հայաստանի դեմ ուղղորդելու մի ընդհանուր արշավի»,- նշել է դեսպանը։

     

    Ինտերնետային խաբեությունների մասին

     

    • ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի անունից armensarkissian.blogspot.com կայքում իրականացվում էր «պարգևատրման արարողություն»։ Կայքում կարելի էր տեսնել մեկնաբանություններ, որտեղ «մրցանակակիրները» շնորհակալություն են հայտնում վարչապետին։

    Այս կայքն իրականում կեղծ էր, մեկնաբանությունները՝ ֆոտոմոնտաժի արդյունք։

     

    • Արցախի նախկին նախագահ Բակո Սահակյանի անունից գործող հերթական կեղծ էջը։ Այն ստեղծվել է դեռևս 2017 թվականին՝ Սեյրան Օհանյանի անունով, իսկ վերջին շրջանում ակտիվորեն իրականացնում է ադրբեջանական քարոզչություն։

     

     

    • Զգուշացեք նաև «Հայաստան» համահայկական հիմնադրամի նմանությամբ ստեղծված հերթական կեղծ կայքից՝ himnadramfund.org անունով։ Եվս մեկ անգամ հիշեցնում ենք, որ Համահայկական հիմնադրամի դոմեյն անունն է himnadram.org-ը։

     

    Կեղծ լուր Ադրբեջանական ապատեղեկատվություն Հայաստան Համահայկական հիմնադրամ Ամփոփում Սեյրան Օհանյան Շուշիի բերդ

    Մեկնաբանություններ

    Մեկնաբանություն թողնելու համար պետք է մուտք գործել կամ գրանցվել:

    Մուտք Գրանցվել

    Ամենադիտվածները

    Hayt.emis.am էլեկտրոնային գրանցման համակարգի խնդիրները վերացվել են50

    • 15-05-2019

    Կապի միջոցներն անջատելու կարիք չկա. բարձր ճառագայթահարման մասին լուրը կեղծ է50

    • 29-09-2020

    Շուշան Ստեփանյանի անունով բացված ֆեյք էջի կեղծ գրառումը տարածվում է ադրբեջանական մամուլում50

    • 15-07-2020

    Համացանցում տարածվող ՀՀ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի ուղերձը հին է50

    • 27-10-2020

    Haqqin.az-ի՝ 20-ամյա Նարեկ Պետրոսյանի զոհվելու մասին լուրը հերքում է անձամբ Նարեկը50

    • 16-07-2020

    Թեգեր

    Հայաստան Վրաստան Արցախ Շվեդիա Հայոց ցեղասպանություն Վիետնամ Քաղաքացիական ավիացիա ՀՀ Կառավարություն ծառայողական մեքենաներ տեսչական մարմիններ Պաշտպանության նախարարություն Ոսկե ծիրան Առողջապահության նախարարություն Տարածքային կա­ռավարման և ենթակառուցվածքների նախարարություն Շաբաթվա ամփոփում

    Նմանատիպները

    Image

    Կոչ է արվում նույն քարտային հաշվին փոխանցումներ անել թե հայկական, թե ադրբեջանական կողմերին. կեղծիք

    Կոչ է արվում նույն քարտային հաշվին փոխանցումներ անել թե հ...

    • 2020-10-15
    Image

    Մեդիադաշտում տարածված ապատեղեկատվությունները՝ ամփոփ

    Մեդիադաշտում տարածված ապատեղեկատվությունները՝ ամփոփ

    ...

    • 2020-11-03
    Սկիզբ / Մեր մասին
    ՀՀ, ք․ Երեվան, Օրբելի 23
    Հեռախոս: +374 60 48 87 14
    Էլ.-հասցե: [email protected]
    Տեղեկատվության ստուգման կենտրոն
    InfoCheck © 2023 Բոլոր իրավունքները պաշտպանված են.
    Պատրաստված է՝ Webex Technologies LLC
    [email protected] · +374 60 48 87 14