1.  Eng |
  2.  Рус |
  3.  عربي |
  4.  UA |
  5.  GE |
  6.  Tür |
  7.  Deu |
 Logo Logo

Տեղեկատվության ստուգման կենտրոն

  • Հայաստան
  • Տնտեսական
  • Ռազմական
  • Մեդիագրագիտություն
  • COVID-19
  • Ամփոփում
  • Մեր մասին
    1.   Հայ |
    2.   Eng |
    3.   Рус |
    4.   عربي |
    5.   UA |
    6.   GE |
    7.   Tür |
    8.   Deu
    Հայ Eng Рус عربي UA GE Tür Deu
    1. Հայաստան
    2. Վաղարշակ Հարությունյանը չի խոսել Ադրբեջանի խաղաղ բնակչության թիրախավորման մասին. haqqin.az-ը կեղծում է

    Վաղարշակ Հարությունյանը չի խոսել Ադրբեջանի խաղաղ բնակչության թիրախավորման մասին. haqqin.az-ը կեղծում է

    • 06-10-2020
    Image

    Հետևեք մեզ նաև Telegram-ում    

     


    Ադրբեջանական քարոզչական լրատվակայք haqqin.az-ը ՀՀ վարչապետի խորհրդական Վաղարշակ Հարությունյանի անունից կեղծ հայտարարություններ է տարածել։ Կայքը, մասնավորապես, «Մեր նպատակը Ադրբեջանի խաղաղ բնակչությանը հարվածներ հասցնելն է» վերտառությամբ հոդված է հրապարակել՝ կցելով Վաղարշակ Հարությունյանի՝ «Ռոսիա 1»-ին տված հարցազրույցից կադրեր։ Խմբագրման ենթարկելով հարցազրույցի ընթացքում հնչած մտքերը՝ ԶԼՄ-ն տպավորություն է ստեղծել, թե վարչապետի խորհրդականը խոսքում ընդգծում է, որ հայկական կողմի հարվածներն ուղղված են Ադրբեջանի խաղաղ բնակչության դեմ։

     

    «Տեղեկատվության ստուգման կենտրոնը», ուսումնասիրելով ամբողջական տեսանյութը, հայտնում է, որ Վաղարշակ Հարությունյանի խոսքերը խեղաթյուրված և ենթատեքստից կտրված է ներկայացվել։ Վերջինս, խոսելով հակառակորդի ձեռնարկած քայլերի և մարտավարության մասին, շեշտում է, որ Ադրբեջանական (ոչ թե հայկական) կողմը թիրախավորում է խաղաղ բնակչությանը՝ խուճապ առաջացնելու նպատակով։

     

     

    Հարկ է կրկին հիշեցնել, որ թե՛ Հայաստանի, թե՛ Արցախի Հանրապետությունները բազմիցս շեշտել են, որ չեն թիրախավորում խաղաղ բնակչությանը։ ԱՀ նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը իր հերթին հայտնել է, որ ադրբեջանական խաղաղ բնակչության թիրախավորումը բացառված է։


    Հիշեցնենք, որ սա Ադրբեջանի կողմից սանձազերծած պատերազմում առաջին դեպքը չէ, որ հակառակորդը ՀՀ պաշտոնյաների խոսքերը ենթարկում է կամայական խմբագրման։ Երեկ՝ հոկտեմբերի 5-ին, նմանօրինակ մոնտաժման էր ենթարկվել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին վերաբերող տեսանյութը։

    Նիկոլ Փաշինյան Ադրբեջանական ապատեղեկատվություն Россия-1 Վաղարշակ Հարությունյան

    Մեկնաբանություններ

    Մեկնաբանություն թողնելու համար պետք է մուտք գործել կամ գրանցվել:

    Մուտք Գրանցվել

    Ամենադիտվածները

    Hayt.emis.am էլեկտրոնային գրանցման համակարգի խնդիրները վերացվել են50

    • 15-05-2019

    Կապի միջոցներն անջատելու կարիք չկա. բարձր ճառագայթահարման մասին լուրը կեղծ է50

    • 29-09-2020

    Շուշան Ստեփանյանի անունով բացված ֆեյք էջի կեղծ գրառումը տարածվում է ադրբեջանական մամուլում50

    • 15-07-2020

    Համացանցում տարածվող ՀՀ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի ուղերձը հին է50

    • 27-10-2020

    Haqqin.az-ի՝ 20-ամյա Նարեկ Պետրոսյանի զոհվելու մասին լուրը հերքում է անձամբ Նարեկը50

    • 16-07-2020

    Թեգեր

    Հայաստան Վրաստան Արցախ Շվեդիա Հայոց ցեղասպանություն Վիետնամ Քաղաքացիական ավիացիա ՀՀ Կառավարություն ծառայողական մեքենաներ տեսչական մարմիններ Պաշտպանության նախարարություն Ոսկե ծիրան Առողջապահության նախարարություն Տարածքային կա­ռավարման և ենթակառուցվածքների նախարարություն Շաբաթվա ամփոփում
    Սկիզբ / Մեր մասին
    ՀՀ, ք․ Երեվան, Օրբելի 23
    Հեռախոս: +374 60 48 87 14
    Էլ.-հասցե: [email protected]
    Տեղեկատվության ստուգման կենտրոն
    InfoCheck © 2025 Բոլոր իրավունքները պաշտպանված են.
    Պատրաստված է՝ Webex Technologies LLC
    [email protected] · +374 60 48 87 14