![Նուբար Օզանյանի անվան բրիգադը ներկայացվում է՝ որպես ահաբեկչական խմբավորում Image](/storage/posts/464/120754813_381038803068293_5973196964391316761_n.jpg)
Հետևեք մեզ նաև Telegram-ում
Ադրբեջանական լրատվականները (Day.az, oxu.az, baku.ws և այլն) «Սիրիացի ահաբեկիչները՝ որպես հայկական օկուպացիոն ուժերի մաս» վերտառությամբ հոդված են հրապարակել։ Ըստ լրատվամիջոցների՝ ինֆորմացիան հաստատող լուսանկարներ են հրապարակվել սոցիալական ցանցերի հայկական տիրույթում։ Day.Az-ը, մասնավորապես, շեշտել էր, որ լուսանկարներում սիրիացի ահաբեկիչների հետ միասին հայկական զինված ուժերի սպաների կան։
Տեղեկացնում ենք, որ այս լուսանկարները համացանցում են հայտնվել դեռևս 2019 թվականին և ներկայացնում են Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցի օրը Սիրիայում ստեղծված «Նուբար Օզանյանի անվան հայկական բրիգադի» հավաքը։ Լուսանկարներն արվել են միջոցառման ժամանակ։
Որպես գումարտակի ստեղծման նպատակ՝ նշվել է տեղի հայկական բնակավայրերի՝ ԻՊ-ից պաշտպանությունը։
Մեկնաբանություններ
Մեկնաբանություն թողնելու համար պետք է մուտք գործել կամ գրանցվել:
Մուտք Գրանցվել