1.  Eng |
  2.  Рус |
  3.  عربي |
  4.  UA |
  5.  GE |
  6.  Tür |
  7.  Deu |
 Logo Logo

Տեղեկատվության ստուգման կենտրոն

  • Հայաստան
  • Տնտեսական
  • Ռազմական
  • Մեդիագրագիտություն
  • COVID-19
  • Ամփոփում
  • Մեր մասին
    1.   Հայ |
    2.   Eng |
    3.   Рус |
    4.   عربي |
    5.   UA |
    6.   GE |
    7.   Tür |
    8.   Deu
    Հայ Eng Рус عربي UA GE Tür Deu
    1. Հայաստան
    2. Թուրքական քարոզչությունը սխալմամբ սերբ դերասանին ներկայացրել է որպես «վարձկան» Հայաստանում

    Թուրքական քարոզչությունը սխալմամբ սերբ դերասանին ներկայացրել է որպես «վարձկան» Հայաստանում

    • 29-09-2020
    Image

    Հետևեք մեզ նաև Telegram-ում  

     

    Արցախի ուղղությամբ Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողությունների ֆոնին Բաքուն և Անկարան շարունակում են ապատեղեկատվությունների հոսքը. այս անգամ թուրքական քարոզչությունը խայտառակ սխալմամբ սերբ հայտնի դերասանին ներկայացրել է իբրև Հայաստանում գործող վարձկան: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` 32-ամյա սերբ դերասան և պրոդյուսեր Միլոշ Բիկովիչը թուրքական քարոզչության կողմից Լեռնային Ղարաբաղի հակամարտության մեջ է «ներքաշվել» այն բանից հետո, երբ թուրքական Derin Dusunce-ը Twitter- ի իր էջում հրապարակել է Բիկովիչի՝ զինվորական համազգեստով լուսանկարը՝ տարօրինակ մակագրությամբ.

     

    «Սերբական ծագումով վարձկան Ալեքսա Ջուրիչին նկատել են Հայաստանում ... »

     

    Իրականում այդ լուսանկարն ընդամենը կադր է «Կոսարե» ֆիլմի նկարահանման հրապարակից, որը թուրքական քարոզչամեքենայի կողմից խայտառակ սխալմամբ օգտագործվել է՝ դերասանին «ներքաշելու» հակամարության մեջ: Ինչպես նկատել է Telegraf-ը՝ չնայած՝ «Թվիթեր»-ի շատ օգտատերեր մեկնաբանություններ են թողել՝ փորձելով բացատրել, որ նա դերասան է, զինվոր չէ, առավել ևս՝ վարձկան, այնուամենայնիվ, Derin Dusunce-ը չի հեռացրել ապատեղեկատվական հրապարակումը:

    Բիկովիչը ևս, թուրքական կայքի այս քայլից շփոթված, անձամբ արձագանքել է ապատեղեկատվությանը՝ վերահրապարակելով թվիթը: Դրանից հետո Բիկովիչը փորձել է կատակել՝ գրելով, որ ինքը երբեմն նկարահանումների, գովազդների ընդմիջումների ժամանակ, համազգեստ է հագնում և գնում է խաղաղություն հաստատելու՝ որտեղ անհրաժեշտ է: Հետո նա ավելացրել է. «Հիմա լրջորեն. ես չգիտեմ, թե ինչու եք լուսանկար տեղադրել կինոնկարից ... ծիծաղելի և անլուրջ՝ շատ լուրջ թեմայի համար»:

    Թուրք-ադրբեջանական դաշինքի այս քայլը ևս մեկ անգամ վկայում է, որ այդ երկրների քարոզչամեքենան ցայտնոտի մեջ է, և նրանց առջև խնդիր է դրված ամեն գնով տարածել ապատեղեկատվություն, որքան էլ այն լինի անհեթեթ: Նույնիսկ այն դեպքում , երբ ապատեղեկատվության զոհը բարձրաձայնում է դրա մասին, նրանք չեն հեռացնում տարածվող կեղծիքը:


    Հավելենք նաև, որ սերբ վարձկանին՝ Հայաստանում տեսնելու մասին գրառում էր կատարվել թվիթերյան մեկ այլ օգտատիրոջ Bugi-ի կողմից։

     

    Կեղծ լուր Ադրբեջանական ապատեղեկատվություն Բաքու Միլոշ Բիկովիչ

    Մեկնաբանություններ

    Մեկնաբանություն թողնելու համար պետք է մուտք գործել կամ գրանցվել:

    Մուտք Գրանցվել

    Ամենադիտվածները

    Hayt.emis.am էլեկտրոնային գրանցման համակարգի խնդիրները վերացվել են50

    • 15-05-2019

    Կապի միջոցներն անջատելու կարիք չկա. բարձր ճառագայթահարման մասին լուրը կեղծ է50

    • 29-09-2020

    Շուշան Ստեփանյանի անունով բացված ֆեյք էջի կեղծ գրառումը տարածվում է ադրբեջանական մամուլում50

    • 15-07-2020

    Համացանցում տարածվող ՀՀ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի ուղերձը հին է50

    • 27-10-2020

    Haqqin.az-ի՝ 20-ամյա Նարեկ Պետրոսյանի զոհվելու մասին լուրը հերքում է անձամբ Նարեկը50

    • 16-07-2020

    Թեգեր

    Հայաստան Վրաստան Արցախ Շվեդիա Հայոց ցեղասպանություն Վիետնամ Քաղաքացիական ավիացիա ՀՀ Կառավարություն ծառայողական մեքենաներ տեսչական մարմիններ Պաշտպանության նախարարություն Ոսկե ծիրան Առողջապահության նախարարություն Տարածքային կա­ռավարման և ենթակառուցվածքների նախարարություն Շաբաթվա ամփոփում
    Սկիզբ / Մեր մասին
    ՀՀ, ք․ Երեվան, Օրբելի 23
    Հեռախոս: +374 60 48 87 14
    Էլ.-հասցե: [email protected]
    Տեղեկատվության ստուգման կենտրոն
    InfoCheck © 2025 Բոլոր իրավունքները պաշտպանված են.
    Պատրաստված է՝ Webex Technologies LLC
    [email protected] · +374 60 48 87 14