1.  Eng |
  2.  Рус |
  3.  عربي |
  4.  UA |
  5.  GE |
  6.  Tür |
  7.  Deu |
 Logo Logo

Տեղեկատվության ստուգման կենտրոն

  • Հայաստան
  • Տնտեսական
  • Ռազմական
  • Մեդիագրագիտություն
  • COVID-19
  • Ամփոփում
  • Մեր մասին
    1.   Հայ |
    2.   Eng |
    3.   Рус |
    4.   عربي |
    5.   UA |
    6.   GE |
    7.   Tür |
    8.   Deu
    Հայ Eng Рус عربي UA GE Tür Deu
    1. Հայաստան
    2. Հայկական կողմի զոհերի մասին կեղծ լուրերը տարածում են ադրբեջանցի հաքերները

    Հայկական կողմի զոհերի մասին կեղծ լուրերը տարածում են ադրբեջանցի հաքերները

    • 13-07-2020
    Image

      Հետևեք մեզ նաև Telegram-ում  

     

    Հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի լարվածությունն ուղեկցվում է հակառակորդի կողմից սոցիալական ցանցերում իրականացվող քարոզչությամբ, ապատեղեկատվությունների տարածմամբ, ինչպես նաև անմիջական հարձակումներով՝ համակարգչային ցանցերի և սերվերների վրա:

     

    Այժմ սոցիալական տարբեր ցանցերում՝ Facebook, VK, Telegram, Tik-Tok, YouТube և այլն, կարող եք հանդիպել օգտահաշիվների, որոնք գրում են հայերեն, սակայն իրականում Ադրբեջանի կողմից ղեկավարվող հաքերներ են։

     

    Քանի որ հայ հասարակությունը  մեծապես օգտվում է Facebook-ից, վերջիններս առավել ակտիվ են հենց այդ հարթակում։ Հաքերները՝ ինչպես ֆեյք էջերով, այնպես էլ հայ օգտատերերի կոտրած էջերով, տարածում են կեղծ լուրեր՝ լսարանին ապակողմնորոշելու և խուճապ տարածելու համար։

     

    Նմանօրինակ կեղծ էջերը այժմ տարածում են տեղեկություն, թե իրենց եղբայրները, որոնք ծառայում են բանականում, խոսում են ավելի քան 37 զինծառայողի մահվան մասին, իսկ ՀՀ կառավարությունը թաքցնում է հանրությունից այդ փաստը։

     

    Հարկ է նշել, որ, ի հակադրություն ադրբեջանական քարոզչության, ՀՀ ՊՆ պաշտոնական տեղեկատվության համաձայն՝ հայկական կողմում մարդկային զոհեր չկան։

     


    Հարգելի քաղաքացիներ, մի՛ տարածեք նմանօրինակ գրառումներ, այդպիսով դուք նպաստում եք ադրբեջանական քարոզչության վերարտադրմանը։ Հետևեք միայն պաշտոնական լրահոսին, իսկ կասկածելի և ոչ արժանահավատ տեղեկատվությունները կարող եք փոխանցել «Տեղեկատվության ստուգման կենտրոնին», մենք հնարավորինս արագ կստուգենք լուրի իսկությունն ու կհայտնենք ձեզ դրա մասին։

     

    ՀՀ Պաշտպանության նախարարություն ՊՆ Կեղծ լուր Ադրբեջանական ապատեղեկատվություն

    Մեկնաբանություններ

    Մեկնաբանություն թողնելու համար պետք է մուտք գործել կամ գրանցվել:

    Մուտք Գրանցվել

    Ամենադիտվածները

    Hayt.emis.am էլեկտրոնային գրանցման համակարգի խնդիրները վերացվել են50

    • 15-05-2019

    Կապի միջոցներն անջատելու կարիք չկա. բարձր ճառագայթահարման մասին լուրը կեղծ է50

    • 29-09-2020

    Շուշան Ստեփանյանի անունով բացված ֆեյք էջի կեղծ գրառումը տարածվում է ադրբեջանական մամուլում50

    • 15-07-2020

    Համացանցում տարածվող ՀՀ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի ուղերձը հին է50

    • 27-10-2020

    Haqqin.az-ի՝ 20-ամյա Նարեկ Պետրոսյանի զոհվելու մասին լուրը հերքում է անձամբ Նարեկը50

    • 16-07-2020

    Թեգեր

    Հայաստան Վրաստան Արցախ Շվեդիա Հայոց ցեղասպանություն Վիետնամ Քաղաքացիական ավիացիա ՀՀ Կառավարություն ծառայողական մեքենաներ տեսչական մարմիններ Պաշտպանության նախարարություն Ոսկե ծիրան Առողջապահության նախարարություն Տարածքային կա­ռավարման և ենթակառուցվածքների նախարարություն Շաբաթվա ամփոփում

    Նմանատիպները

    Image

    Ադրբեջանական ապատեղեկատվությունները` վերջին օրերի ընթացքում

    Ադրբեջանական ապատեղեկատվությունները` վերջին օրերի ընթացքո...

    • 2020-09-26
    Image

    Նախիջևանի հետ ՀՀ սահմանին ադրբեջանական ԶՈւ-ի իրականացրած սադրանքների մասին լուրը կեղծ է

    Նախիջևանի հետ ՀՀ սահմանին ադրբեջանական ԶՈւ-ի իրականացրած...

    • 2021-02-26
    Սկիզբ / Մեր մասին
    ՀՀ, ք․ Երեվան, Օրբելի 23
    Հեռախոս: +374 60 48 87 14
    Էլ.-հասցե: [email protected]
    Տեղեկատվության ստուգման կենտրոն
    InfoCheck © 2023 Բոլոր իրավունքները պաշտպանված են.
    Պատրաստված է՝ Webex Technologies LLC
    [email protected] · +374 60 48 87 14