1.  Eng |
  2.  Рус |
  3.  عربي |
  4.  UA |
  5.  GE |
  6.  Tür |
  7.  Deu |
 Logo Logo

Տեղեկատվության ստուգման կենտրոն

  • Հայաստան
  • Տնտեսական
  • Ռազմական
  • Մեդիագրագիտություն
  • COVID-19
  • Ամփոփում
  • Մեր մասին
    1.   Հայ |
    2.   Eng |
    3.   Рус |
    4.   عربي |
    5.   UA |
    6.   GE |
    7.   Tür |
    8.   Deu
    Հայ Eng Рус عربي UA GE Tür Deu
    1. Հայաստան
    2. Ադրբեջանցի հաքերները կեղծ տեղեկություններ են տարածում ՊՆ մամուլի խոսնակի և հայ օգտատերերի անունից

    Ադրբեջանցի հաքերները կեղծ տեղեկություններ են տարածում ՊՆ մամուլի խոսնակի և հայ օգտատերերի անունից

    • 31-03-2020
    Image

    Հետևեք մեզ նաև Telegram-ում  

     

    Վերջին շրջանում ֆեյսբուքի հայկական տիրույթում գործող հայ օգտատերի էջերը ենթարկվում են ադրբեջանական հաքերների կողմից հարձակումների։ Էջերով տարածվում են ապատեղեկատվություններ՝ հայկական բանակում կորոնավիրուսի տարածման մասին։

     

    Այսօր մի շարք օգտահաշիվներ կրկին հարձակման են են ենթարկվել։ Նաիրա Գրիգորյան անունով օգտատիրոջ էջում փոխել են նրա գլխավոր լուսանկարը` տեղադրելով ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանի լուսանկարը և տեղեկություն տարածել, թե ՀՀ զորամասերից մեկում ծառայողի, իր բարեկամին և նրա 13 զինակիցներին, որոնց հետ կոնտակտ է ունեցել,  տեղափոխել են հիվանդանոց: Ըստ տեղեկության՝  ծառայողի բարեկամը զորամասում տարածել է կորոնավիրուս՝ փոխանցելով այն մինչև անգամ խրամատներում գտնվող զինակիցներին:

    Այս նույն գրառումը հրապարակվել և տարածվել է խմբերում Արմեն Մովսիսյանի պաշտոնական էջով, ինչպես նաև մեկ այլ օգտատիրոջ՝ Արթուր Դարբինյանի անձնական էջով։

     

     

    Տեղեկատվության ստուգման կենտրոնը հայտնում է, որ տարածվող  տեղեկությունը իրականությանը չի համապատասխանում։

    Դեռ 2019 թվականին գրել էինք, որ  երգիչ Արմեն Մովսիսյանի պաշտոնական էջը ենթարկվել է ադրբեջանական հաքերների կողմից հարձակման և այլևս չի տնօրինվում նրա կողմից։

    Էջում առկա Info and Ads-ում կարող ենք տեսնել, որ այն կառավարվում է Ադրբեջանից։

    Բացի այս գրառումից` էջում հրապարակվել են մի շարք այլ կեղծ տեղեկություններ, որոնցից մեկը Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի հյուսիսում գտնվող զորամասերից մեկում 19-ամյա զինվորի մահվան մասին։

     

    Ընթերցողներին խորհուրդ ենք տալիս հետևել միայն պաշտոնական լրահոսին, իսկ կորոնավիրուսի մասին տարածվող կեղծ լուրերի հերքումներին կարող եք ծանոթանալ Տեղեկատվության ստուգման կենտրոնի COVID-19 բաժնում։

     

     

     

     

     

     

    Coronavirus covid-19 Ադրբեջանական ապատեղեկատվություն Հաքքերային հարձակում fake

    Մեկնաբանություններ

    Մեկնաբանություն թողնելու համար պետք է մուտք գործել կամ գրանցվել:

    Մուտք Գրանցվել

    Ամենադիտվածները

    Hayt.emis.am էլեկտրոնային գրանցման համակարգի խնդիրները վերացվել են50

    • 15-05-2019

    Կապի միջոցներն անջատելու կարիք չկա. բարձր ճառագայթահարման մասին լուրը կեղծ է50

    • 29-09-2020

    Շուշան Ստեփանյանի անունով բացված ֆեյք էջի կեղծ գրառումը տարածվում է ադրբեջանական մամուլում50

    • 15-07-2020

    Համացանցում տարածվող ՀՀ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի ուղերձը հին է50

    • 27-10-2020

    Haqqin.az-ի՝ 20-ամյա Նարեկ Պետրոսյանի զոհվելու մասին լուրը հերքում է անձամբ Նարեկը50

    • 16-07-2020

    Թեգեր

    Հայաստան Վրաստան Արցախ Շվեդիա Հայոց ցեղասպանություն Վիետնամ Քաղաքացիական ավիացիա ՀՀ Կառավարություն ծառայողական մեքենաներ տեսչական մարմիններ Պաշտպանության նախարարություն Ոսկե ծիրան Առողջապահության նախարարություն Տարածքային կա­ռավարման և ենթակառուցվածքների նախարարություն Շաբաթվա ամփոփում
    Սկիզբ / Մեր մասին
    ՀՀ, ք․ Երեվան, Օրբելի 23
    Հեռախոս: +374 60 48 87 14
    Էլ.-հասցե: [email protected]
    Տեղեկատվության ստուգման կենտրոն
    InfoCheck © 2023 Բոլոր իրավունքները պաշտպանված են.
    Պատրաստված է՝ Webex Technologies LLC
    [email protected] · +374 60 48 87 14