![Ադրբեջանական կեղծ էջը ապատեղեկատվություն է տարածում Հայաստանում Image](/storage/posts/76/54192557_332559394038753_6316074520612438016_n.png)
Ֆեյսբուք սոցիալական ցանցի հայկական տիրույթում գործում է Արմեն Մովսիսյան անունով երգչի էջ ։
Տևական ժամանակ այստեղ հրապարակվել են երաժշտի լուսանկարներն ու տեսանյութերը։ Արմեն Մովսիսյանը, սակայն, օրերս հայտարարեց, որ էջը ենթարկվել է հաքերական հարձակման և այլևս չի տնօրինվում իր կողմից։
Այսօր էջը կրկին ակտիվացավ, սակայն հրապարակվեցին մի շարք կեղծ տեղեկություններ, որոնցից մեկը այն մասին, թե իբր Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի հյուսիսում գտնվող զորամասերից մեկում 19-ամյա զինվոր է զոհվել:
Սեղմելով Info and Ads կոճակը` կարող ենք տեսնել, թե որտեղից և քանի օգտատեր է կառավարում էջը։ Այստեղ տեսնում ենք, որ էջը կառավարվում է Ադրբեջանից՝ մեկ օգտատահաշվի կողմից։
Մեկնաբանություններ
Մեկնաբանություն թողնելու համար պետք է մուտք գործել կամ գրանցվել:
Մուտք Գրանցվել