
Հետևեք մեզ նաև Telegram-ում
Մամուլում տարածված տեղեկությունը, թե իբր Երևանի Կենտրոն վարչական շրջանի աշխատակիցներից մեկը՝ կորոնավիրուսի ախտանիշներով տեղափոխվել է հիվանդանոց, չի համապատասխանում իրականությանը։
Տեղեկատվության ստուգման կենտրոնի հարցմանն ի պատասխան՝ վարչական շրջանի ղեկավար Ավետ Պողոսյանը հայտնեց, որ աշխատակիցներից որևէ մեկը հիվանդանոց չի տեղափոխվել և որևէ մեկի մոտ կորոնավիրուս չի հայտնաբերվել։
«Մեր աշխատակիցներից մեկը այժմ մեկուսացված է Ծաղկաձորի «Գելդեն Փելիս» հյուրանոցում, քանի որ եղել է վարակվածներից մեկի հետ շփվողների շրջանակում, սակայն նրա մոտ հիվանդության ախտանիշներ չեն հայտնաբերվել, նա իրեն լավ է զգում»։
Մեկնաբանություններ
Մեկնաբանություն թողնելու համար պետք է մուտք գործել կամ գրանցվել:
Մուտք Գրանցվել