1.  Eng |
  2.  Рус |
  3.  عربي |
  4.  UA |
  5.  GE |
  6.  Tür |
  7.  Deu |
 Logo Logo

Տեղեկատվության ստուգման կենտրոն

  • Հայաստան
  • Տնտեսական
  • Ռազմական
  • Մեդիագրագիտություն
  • COVID-19
  • Ամփոփում
  • Մեր մասին
    1.   Հայ |
    2.   Eng |
    3.   Рус |
    4.   عربي |
    5.   UA |
    6.   GE |
    7.   Tür |
    8.   Deu
    Հայ Eng Рус عربي UA GE Tür Deu
    1. Հայաստան
    2. Ադրբեջանցի ֆանտաստ գրողի կեղծ հոդվածը՝ Սումգայիթում հայերի ջարդի մասին

    Ադրբեջանցի ֆանտաստ գրողի կեղծ հոդվածը՝ Սումգայիթում հայերի ջարդի մասին

    • 27-02-2020
    Image

    Ռուսական «Независимая газета» կայքը Սումգայիթում հայերի ջարդերի վերաբերյալ հոդված է հրապարակել, որը պարունակում է ոչ միայն կեղծ պնդումներ և պատմություն կեղծելու փորձեր, այլև կասկածներ է առաջացնում լրատվամիջոցի օբյեկտիվության և անկաշառության վերաբերյալ։

    Նախ նշենք, որ հրապարակված հոդվածի հեղինակը ոչ թե ռուս լրագրող կամ վերլուծաբան է, այլ ադրբեջանցի 79-ամյա գիտաֆանտաստ գրող՝ Լև Ասկերով անունով։ Վերջինս իր հոդվածում գրում է, որ 1990 թվականին եղել է Մոսկվայի Լյուբյանկա նահանգի՝ այն ժամանակվա ՊԱԿ գլխավոր մասնաշենքում, որտեղ իր ձեռքի տակ են հայտնվել գաղտնի փաստաթղթեր։ Գրողի խոսքերով՝ այդ փաստաթղերից պարզ է դառնում, որ 1950-70-ակններին հայերի և Հայ առաքելական եկեղեցու կողմից Խորհրդային Միության տարածքում գաղտնի կազմակերպություններ են ստեղծվել, որոնք գործել են ի վնաս ադրբեջանցիների։

     

    Ասկերովի խոսքերով՝ իրեն ինչ-որ հրաշքով հաջողվել է ոչ միայն հայտնվել ԽՍՀՄ հատուկ ծառայությունների գլխավոր շենքի արխիվում և ընթերցել գաղտնի գրությունը, այլև որոշակի նշումներ կատարել և դրանք դուրս հանել շենքից։ Հեղինակը, սակայն, չի նշում, թե ինչու է այս մասին հիշել միայն 30 տարի անց։

    Գրող-ֆանտաստը չի ներկայացնում որևէ գրություն կամ այլ ապացույց՝ իր պնդումների ճշմարտացիության վերաբերրյալ, սակայն եզրակացնում է, որ Սումգայիթում հայերի մասսայական սպանությունը կազմակերպվել և իրականցվել են հենց հայերի կողմից։

    Հետաքրքիր է նաև այն, որ գրողի հոդվածում ներկայացված անձինք իրականում գոյություն չեն ունեցել, նրանց անունները հորինված են։ Օրինակ՝ Սումգայիթում միլիցիայի քաղաքային բաժնի պետ Խանլար Խալիլով անունով մարդ երբևէ գոյություն չի ունեցել։ Այն ժամանակ քաղաքային բաժնի պետ է եղել Խանլար Ջաֆարովը։

    Այս հրապարակումը ֆանտաստ գրողի միակ հոդվածն է «Независимая газета»-ում, իսկ որպես հեղինակ նա հայտնվել է կայքում միայն երեկ՝ փետրվարի 24-ին։

    Սա առաջին դեպքը չէ, երբ Ադրբեջանը փորձ է անում նենգափոխել պատմական այս կամ այն իրողությունը, ատելություն և հայատյացություն սերմանել թե՛ ադրբեջանական հասարակությունում, թե՛ դրանից դուրս՝ օգտագործելով օտարերկրյա ԶԼՄ-ները։

     

    Ինչ վերաբերում է «Независимая газета»-ին, ապա ակնհայտ է, որ խմբագրությունը թույլ է տվել լրագրողական էթիկայի մի շարք խախտումներ, որոնցից ամենաակնառուն նյութի բազմակողմանիության, բազմակարծության, ինչպես նաև ճշմարիտ փաստական լինելու նախապայմանն է։

     

    Նկատենք նաև, որ 2018 թվականին ռուսական Պետական դուման ընդունել է ՌԴ Քրեական օրենսգրքի 282-րդ հոդվածում փոփոխություններ կատարելու օրենքի նախագիծը։ Գործող օրենքով սահմանվում է, որ այն գործողությունները, որոնք ատելություն են սերմանում կամ նվաստացնում են մարդկանց կամ մարդկանց խմբին՝ պայմանավորված վերջիններից ազգային, ռասսայական կամ կրոնական պատկանելությամբ և կատարվել են զանգվածային լրատվական միջոցների կամ համացանցի միջոցով, պատժվում է տուգանքով՝ 300-600 հազար ռուբլիով կամ ազատազրկմամբ՝ 3-6 տարի ժամկետով։

    Հայաստան Կեղծ լուր Ադրբեջան

    Մեկնաբանություններ

    Մեկնաբանություն թողնելու համար պետք է մուտք գործել կամ գրանցվել:

    Մուտք Գրանցվել

    Ամենադիտվածները

    Hayt.emis.am էլեկտրոնային գրանցման համակարգի խնդիրները վերացվել են50

    • 15-05-2019

    Կապի միջոցներն անջատելու կարիք չկա. բարձր ճառագայթահարման մասին լուրը կեղծ է50

    • 29-09-2020

    Շուշան Ստեփանյանի անունով բացված ֆեյք էջի կեղծ գրառումը տարածվում է ադրբեջանական մամուլում50

    • 15-07-2020

    Համացանցում տարածվող ՀՀ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի ուղերձը հին է50

    • 27-10-2020

    Haqqin.az-ի՝ 20-ամյա Նարեկ Պետրոսյանի զոհվելու մասին լուրը հերքում է անձամբ Նարեկը50

    • 16-07-2020

    Թեգեր

    Հայաստան Վրաստան Արցախ Շվեդիա Հայոց ցեղասպանություն Վիետնամ Քաղաքացիական ավիացիա ՀՀ Կառավարություն ծառայողական մեքենաներ տեսչական մարմիններ Պաշտպանության նախարարություն Ոսկե ծիրան Առողջապահության նախարարություն Տարածքային կա­ռավարման և ենթակառուցվածքների նախարարություն Շաբաթվա ամփոփում

    Նմանատիպները

    Image

    Կապանից արված տեսանյութը հին է և նկարահանվել է հայ օգտատիրոջ կողմից

    Կապանից արված տեսանյութը հին է և չի նկարահանվել ադրբեջանց...

    • 2021-01-09
    Image

    Նիկոլ Փաշինյանին և Իլհամ Ալիևին Մոսկվայում դիմավորել են նույն արարողակարգով

    Ինչպես Նիկոլ Փաշինյանին, այնպես էլ Իլհամ Ալիևին Մոսկվայու...

    • 2021-01-11
    Սկիզբ / Մեր մասին
    ՀՀ, ք․ Երեվան, Օրբելի 23
    Հեռախոս: +374 60 48 87 14
    Էլ.-հասցե: [email protected]
    Տեղեկատվության ստուգման կենտրոն
    InfoCheck © 2025 Բոլոր իրավունքները պաշտպանված են.
    Պատրաստված է՝ Webex Technologies LLC
    [email protected] · +374 60 48 87 14