1.  Eng |
  2.  Рус |
  3.  عربي |
  4.  UA |
  5.  GE |
  6.  Tür |
  7.  Deu |
 Logo Logo

Տեղեկատվության ստուգման կենտրոն

  • Հայաստան
  • Տնտեսական
  • Ռազմական
  • Մեդիագրագիտություն
  • COVID-19
  • Ամփոփում
  • Մեր մասին
    1.   Հայ |
    2.   Eng |
    3.   Рус |
    4.   عربي |
    5.   UA |
    6.   GE |
    7.   Tür |
    8.   Deu
    Հայ Eng Рус عربي UA GE Tür Deu
    1. Ամփոփում
    2. Շաբաթվա ընթացքում հերքված լուրերը

    Շաբաթվա ընթացքում հերքված լուրերը

    • 24-08-2019
    Image

    «Տեղեկատվության ստուգման կենտրոնը» ներկայացնում է շաբաթվա ընթացքում մամուլում հայտվնած խնդրահարույց, կեղծ տեղեկություններն ու դրանց հերքումները 

     

    Արագածոտնի մարզպետին լրացուցիչ վառելիք չէր հատկացվել Արցախ այցելության համար

     

    Օգոստոսի 17-ին լրատվականներից մեկում տեղեկություն էր հրապարակվել, ըստ որի՝ Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանը՝ օգոստոսի 5-7-ը, իր ծառայողական մեքենայով մեկնել է Արցախ՝ մասնակցելու Համահայկական խաղերի բացմանը և դրա  շրջանակում ահռելի քանակի բենզին է դուրս գրել։
     

    Լրատվականը նշել էր, թե մարզից 7-8 կիսադատարկ ավտոբուս է մեկնել Արցախ՝ տեղափոխե­լով խաղերի մասնակիցներին, սակայն մարզպետը չի ցանկացել մարզիկների հետ նույն ավտոբուսով մեկնել։ Ըստ լրատվականի՝ Դավիթ Գևորգյանը արարողությանն ընդամենը 2 ժամ է մասնակցել, սակայն Արցախում անցկացրել է 3 օր՝ վատնելով պետական միջոցները: 

     

    Անդրադառնալով այս տեղեկությանը՝ Արագածոտնի մարզպետարանը հանդես եկավ  հերքմամբ, նշելով, որ մարզկենտրոն Աշտարակից Արցախ են մեկնել ընդամենը 1 ավտոբուս և 3 միկրոավտոբուս, որոնք ամբողջապես հագեցված են եղել և նրանցում որևէ ազատ նստատեղ չի եղել։ Այն, որ մարզպետը խուսափել է մեկնել մարզիկների հետ, չի համապատասխանում իրականությանը։

    Մարզպետարանը նաև հայտնել էր, որ Արցախ այցելության համար Արագածոտնի մարզպետին լրացուցիչ ոչ մի լիտր վառելիք չէր հատկացվել՝ նա ստացել է օգոստոս ամսվա համար իրեն հասանելիք վառելիքը։

     

    Կեղծ պնդում՝ Նիկոլ Փաշինյանի՝ բնապահպանների հետ հանդիպման վերաբերյալ

     

    Օգոստոսի 19-ին՝ նախքան Բաղրամյան 26-ում Ամուլսարի վերաբերյալ վարչապետ Փաշինյանի մասնակցությամբ քննարկման մեկնարկը, մամուլում տեղեկություններ տարածվեցին, թե հանդիպմանը ներկա չեն եղել ո՛չ Ջռրմուկ համայնքի բնակիչները, ո՛չ  բնապահպանները։ Նշվում էր, թե Փաշինյանն իր յուրային պաշտոնյաներին և մի քանի ՀԿ-ների է հրավիրել, որպեսզի կարողանա Ամուլսարի հարցն իրեն նպատակահարմար ձևով լուծել։

     

    Վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը, արձագանքելով այս պնդումներին, հայտնեց, որ հանդիպմանը մասնակցել են ՀՀ կառավարության անդամներ, շահագրգիռ գերատեսչությունների ղեկավարներ, Ջերմուկ համայնքի ավագանու անդամները, Գորայք, Զառիթափ, Ջերմուկ համայնքների բնակիչները, կրթական և առողջարանային հաստատությունների ներկայացուցիչներն, ինչպես նաև  բնապահպաններ:

     

    Պոլիոմիելիտի կրկնակի պատվաստումն օրենքի խախտմամբ չի իրականացվել

     

    Օգոստոսի 20-ին մամուլում տեղեկություն էր տարածվել, թե Առողջապահության նախարարության կողմից Պոլիոմիելիտի կրկնակի պատվաստումն իրականացվել է օրենքի խախտմամբ։ 
     

    ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, հերքելով այս տեղեկությունը, նշել էր, որ լրացուցիչ պատվաստումների իրականացումը չի հակասում Պատվաստումների ազգային օրացույցին։ Բացի ազգային օրացույցում ընդգրկված պատվաստումներ ժամանակացույցից՝ կատարվում են նաև համաճարակաբանական ցուցումներով պատվաստումներ: 

    Համաճարակաբանական ցուցումով լրացուցիչ պատվաստումների իրականացման համար հիմք են հանդիսացել Հանրապետությունում պոլիոմիելիտի դեմ պատվաստումներում ընդգրկվածության ցածր ցուցանիշները, հարևան երկրում՝ Իրանում, վայրի պոլիովիրուսի հայտնաբերումը, ինչպես նաև կենդանի բերանային պոլիոմիելիտից անկենդանի փուլային անցման գործընթացը: 

    Միաժամանակ  հավելենք, որ հոդվածագիրը նյութը շարադրել էր՝ հիմնվելով  2008 թվականի Պատվաստումների ազգային օրացույցի վրա, որը փոխվել էր դեռ 2017 թվականից։

    Հոդվածում նշվում էր նաև, թե  Առողջապահության համաշխարհային կազմակերպության հայտարարությունը՝ Իրանում պոլիովիրուսի 1-ին տիպի հայտնաբերման հետ կապված, արվել է մայիսի 24–ին, իսկ Արսեն Թորոսյանի հրամանը եղել է դրանից 9 օր առաջ։ Ելնելով սրանից՝ լրատվականը պնդում էր, թե ԱՀԿ-ի հայտարարությունը չէր կարող Հայաստանում պոլիովիրուսի դեմ լրացուցիչ պատվաստում հայտարարելու հիմք հանդիսանալ:

     

    Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը  այս պնդումը նույնպես հերքեց, նշելով, որ Իրանում պոլիովիրուսի հայտնաբերման վերաբերյալ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը  երկրներին ավելի վաղ էր զգույշացրել՝ առաջարկելով ուժեղացնել համաճարակաբանական հսկողությունը և բարելավել պատվաստումներում ընդգրկվածության ցուցանիշները։

    Հավելենք, որ հոդվածագիրը  լավ որոնում իրականացնելու դեպքում, կտեսներ, որ այս տեղեկատվությունը դեռ մայիսի 15-ին հրապարակվել էր։ 
     
    Ավելի մասնրամասն՝ այստեղ։

     

    ՏՄՊՊՀ-ի պարզաբանումը՝ մեկ անձից գնում իրականացնելու մասին


    Օգոստոսի 21-ին լրատվականներից մեկը, անդրադառնալով  ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի՝ մեկ անձից գրասենյակային բազկաթոռների գնման գործընթացին, հարց էր բարձրացրել, թե ինչու է երկրում մրցակցության համար պատասխանատու կառույցը շտապել բազկաթոռները գնել առանց մրցույթ հայտարարելու:

     

    Լրատվամիջոցն այս կերպ տպավորություն էր  ստեղծել, թե գործընթացն իրականացել է օրենքի խախտմամբ։

    ՏՄՊՊ-ն, անդրադառնալով այս պնդմանը, Նշել էր, որ իրենց գնումների պլանը հաստատված է եղել դեռևս 2019 թվականի հունվարին և սահմանված կարգով հրապարակվել է ՀՀ ֆինանսների նախարարության պետական գնումների համակարգի www.gnumner.am կայքում: 

    Գնումն իրականացվել է «Մեկ անձից» գնման ձևով՝ համաձայն «Գնումների մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 1-ին կետի, այն է՝ գնման առարկայի գինը չի գերազանցում գնումների բազային միավորը (1 մլն ՀՀ դրամը):


    ՏՄՊՊ-ն ընդգծել էր, որ Հանձնաժողովը սահմանված կարգով գնային հարցում էր կատարել թվով 3 ընկերություններից, որի արդյունքում ապրանքի մատակարարման պայմանագիր է կնքվել նվազագույն գնային առաջարկ ներկայացրած ընկերության հետ:

     

    Գրիշա Թամրազյանը ՀՊՏՀ ռեկտորի ԺՊ Դիանա Գալոյանի ամուսինը չէ և նրա նշանակման հետ որեւէ կապ չունի

     

    Օգոստոսի 22-ին  մամուլում տեղեկություն էր տարածվել այն մասին, թե ՀՊՏՀ-ի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Դիանա Գալոյանի նշանակմանը և Ռուբեն Հայրապետյանի՝ աշխատանքից ազատմանը մեծապես նպաստել է Կրթության և գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Գրիշա Թամրազյանը, քանի որ վերջինս Դիանա Գալոյանի ամուսինն է։
     
    ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից, սակայն, հայտնեցին, որ այս տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը։ ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Գրիշա Թամրազյանն առհասարակ ամուսնացած չէ։ 

     

    «Խոսրովի անտառ»  պետական արգելոցում հրդեհ չի բռնկվել

     

    Օգոստոսի 23-ին ԱԻՆ հրդեհի բռնկման մասին կանչ էր գրանցվել։ Քաղաքացին տեղեկացրել էր, թե այրվողը «Խոսրովի անտառ» պետական արգեկլոցն է։

    ԱԻՆ մամուլի խոսնակ Էդմոն Զարգարյանը այս առիթով հայտնեց, որ հրդեհը Խոսրովի անտառում չէ, այլ նրա հարավային մասում գտնվող Մեղրասար կոչվող տարածքում։

    Նշենք, որ «Խոսրովի անտառ» պետական արգելոց» ՊՈԱԿ-ի տնօրինությունը ևս տարածել էր հայտարարություն՝ հորդորելով ապատեղեկատվություն չտարածել։

    «Հրդեհը պետական արգելոցի տարծքում չէ, այլ պետական արգելոցի հարակից Մեղրասար կոչվող տարածքում: Ներկա պահին արգելոցի ողջ անձնակազմը տնօրենի գլխավորությամբ և ԱԻՆ աշխատակիցների հետ գտնվում են հրդեհի վայրում՝ փորձելով մեկուսացնել հրդեհը, որպեսզի այն չտարածվի դեպի արգելոց»,- ասված էր հայտարարության մեջ։
     
     

     

     

     

     

     

    Շաբաթվա ամփոփում Տեղեկատվության ստուգման կենտրոն Ապատեղեկատվություն

    Մեկնաբանություններ

    Մեկնաբանություն թողնելու համար պետք է մուտք գործել կամ գրանցվել:

    Մուտք Գրանցվել

    Ամենադիտվածները

    Hayt.emis.am էլեկտրոնային գրանցման համակարգի խնդիրները վերացվել են50

    • 15-05-2019

    Կապի միջոցներն անջատելու կարիք չկա. բարձր ճառագայթահարման մասին լուրը կեղծ է50

    • 29-09-2020

    Շուշան Ստեփանյանի անունով բացված ֆեյք էջի կեղծ գրառումը տարածվում է ադրբեջանական մամուլում50

    • 15-07-2020

    Համացանցում տարածվող ՀՀ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի ուղերձը հին է50

    • 27-10-2020

    Haqqin.az-ի՝ 20-ամյա Նարեկ Պետրոսյանի զոհվելու մասին լուրը հերքում է անձամբ Նարեկը50

    • 16-07-2020

    Թեգեր

    Հայաստան Վրաստան Արցախ Շվեդիա Հայոց ցեղասպանություն Վիետնամ Քաղաքացիական ավիացիա ՀՀ Կառավարություն ծառայողական մեքենաներ տեսչական մարմիններ Պաշտպանության նախարարություն Ոսկե ծիրան Առողջապահության նախարարություն Տարածքային կա­ռավարման և ենթակառուցվածքների նախարարություն Շաբաթվա ամփոփում

    Նմանատիպները

    Image

        Շաբաթվա ընթացքում հերքված լուրերը՝ ամփոփ

        Շաբաթվա ընթացքում հերքված լուրերը՝...

    • 2019-08-17
    Սկիզբ / Մեր մասին
    ՀՀ, ք․ Երեվան, Օրբելի 23
    Հեռախոս: +374 60 48 87 14
    Էլ.-հասցե: [email protected]
    Տեղեկատվության ստուգման կենտրոն
    InfoCheck © 2022 Բոլոր իրավունքները պաշտպանված են.
    Պատրաստված է՝ Webex Technologies LLC
    [email protected] · +374 60 48 87 14