1.  Eng |
  2.  Рус |
  3.  عربي |
  4.  UA |
  5.  GE |
  6.  Tür |
  7.  Deu |
 Logo Logo

Տեղեկատվության ստուգման կենտրոն

  • Հայաստան
  • Տնտեսական
  • Ռազմական
  • Մեդիագրագիտություն
  • COVID-19
  • Ամփոփում
  • Մեր մասին
    1.   Հայ |
    2.   Eng |
    3.   Рус |
    4.   عربي |
    5.   UA |
    6.   GE |
    7.   Tür |
    8.   Deu
    Հայ Eng Рус عربي UA GE Tür Deu
    1. Ամփոփում
    2. Շաբաթվա ընթացքում հերքված լուրերը՝ ամփոփ

    Շաբաթվա ընթացքում հերքված լուրերը՝ ամփոփ

    • 20-07-2019
    Image

    «Տեղեկատվության ստուգման կենտրոնը» ամփոփում է ընթացող շաբաթվա ընթացքում զանգվածային լրատվամիջոցներում  հայտնված խնդրահարույց տեղեկություններն ու հերքված լուրերը։ 


     Վենետիկի հանձնաժողովի զեկույցն ու վերջինիս շուրջ ձևավորված աղմուկը

    Շաբաթվա մեկնարկին լրատվամիջոցներում հայտնվեց ԵԽ «Ժողովրդավարություն՝ իրավունքի միջոցով» եվրոպական հանձնաժողովի (Վենետիկի հանձնաժողով) 119-րդ նստաշրջանի զեկույցի բովանդակությունը, որը հրապարակել էր «Իրավական ուղի» հասարակական կազմակերպությունը։ Ըստ ՀԿ-ի տարածած հայտարարության՝ Վենետիկի հանձնաժողովում ողջամիտ չի համարվել Սահմանադրական դատարանի «դատավոր» - «անդամ» բառախաղը։ Մեկնաբանությունների համաձայն՝ Եվրոպայից ժամանած պատվիրակության հետ քննարկումների արդյունքում ՀՀ իշխանություններն ընդունել են, որ գործող դատավորների համընդհանուր վեթինգը ո՛չ անհրաժեշտ է, ո՛չ էլ օգտակար։

    ՀՀ արդարադատության նախարարությունը, շեշտելով, որ տարակուսանք է առաջացնում սահմանափակ հասանելիությամբ զեկույցի կամ դրա բովանդակության հայտնվելը՝ այն միակողմանիորեն շահարկող անձանց շրջանակին, նշել էր.


    «Արդարադատության նախարարությունը հաստատակամ է իր մոտեցման մեջ, ըստ որի՝ դատական համակարգի բարեփոխման առանցքում լինելու են դատավորի գույքի, եկամուտների ծախսերի, շահերի հայտարարագրման ինստիտուտի կատարելագործումն ու բարեփոխումը, դատավորների բարեվարքության ու գույքային դրության գնահատման օբյեկտիվ մեխանիզմների արդյունավետ ներդրումն ու կիրառումը: Ուստի, այս առումով որևէ խզում նախկինում արված հայտարարությունների և Վենետիկի հանձնաժողովի զեկույցի միջև չկա»։

    Հայտարարությունն ամբողջությամբ այստեղ։

    Ռուստամ Բադասյանի հերքումները՝ զինծառայությունից ապօրինի ազատման ու շքեղ առանձնատան մասին


    Այս շաբաթ մամուլում գրվեց, թե նորանշանակ նախարարի՝ բանակից ազատումը պարունակում է կոռուպցիոն ռիսկեր։ Կասկածի տակ էր դրվում 2011 թվականին Ռուստամ Բադասյանի առողջական վիճակի վերաբերյալ Արաբկիրի զինկոմիսարիատի կողմից տրամադրված տեղեկանքը: Հիշեցնենեք, որ Ռուստամ Բադասյանի մոտ առկա է 30 աստիճանի սկոլիոզ։ 

    Այս կապակցությամբ նախարարի մամուլի խոսնակ Լուսինե Մարտիրոսյանը հանդես եկավ հայտարարությամբ՝ նշելով, որ, ինչպես մեկ ամիս առաջ, այնպես էլ այսօր Բադասյանը պատրաստ է ցանկացած լրագրողի հետ այցելել որևէ բժշկական հաստատություն, անցնել համապատասխան հետազոտությունները և արդյունքները ներկայացնել՝ այս հարցով շահագրգիռ կողմերին: 

    Հաջորդ իսկ օրը՝ հուլիսի 17-ին, լրատվամիջոցները Արդարադատության նախարարին մեղադրեցին՝ պաշտոնի ստանձնումից հետո իր շքեղ առանձնատնից հայրական տուն տեղափոխվելու համար։ Քննադատության համաձայն՝ Ռուստամ Բադասյանը չունի պատասխան, թե ինչ միջոցներով է ձեռք բերել այդ գույքը, այդ պատճառով էլ խուսափել է առանձնատան փաստը հանրայնացնելուց։ 

    Իրականում, սակայն, Բադասյանը 2017 թվականից հայրական տանը չի բնակվում։ Հոկտեմբերի 1-ից սկսած (ամուսնությունից հետո) վերջինս ապրում է երկսենյականոց բնակարանում։ Այս մասին հայտնել էր Արդարադատության նախարարությունը։ 

    Նոր ջերմաէլեկտրակայանի պայմանագիրը վերաբանակցվել է. տարեկան 6.4 միլիոն դոլարի խնայողություն է ապահովվել

    Վերջերս Երևանում տեղի ունեցավ նոր 250 Մվտ հզորությամբ ջերմաէլեկտրակայանի կառուցման մեկնարկի հանդիսավոր արարողությունը, որին ներկա են գտնվել վարչապետ Նիկոլ Փաշինյանը և մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ։ Մամուլում գրվեց, որ ՋԷԿ-ի կառուցումը մեկնարկել է դեռևս 2017 թվականին և որ «նոր իշխանությունը սեփականաշնորհում է նախորդ իշխանության աշխատանքը»։ 


    Այս կապակցությամբ  ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը հանդես եկավ պարզաբանմամբ՝ նշելով, որ Սերժ Սարգսյանի մասնակցությամբ 2017 թվականի մարտի 17-ին Երևան ՋԷԿ-ի հարակից տարածքում տեղի է ունեցել նոր ջերմային կայանի կառուցման հիմնարկեքի արարողություն, սակայն, անհայտ պատճառներով, դրանից ո՛չ առաջ, և ո՛չ էլ հետո որևէ շինարարական աշխատանք չէր իրականացվել։ 


    2018 թվականի հունիսին՝  իշխանափոխությունից հետո, «Ռենկո» ՍպԱ ընկերության ղեկավարությունը դիմել էր գործող կառավարությանը առաջարկությամբ՝ ֆինանսավորող վարկային կազմակերպությունների կողմից ներկայացված պահանջների ու պայմանների քննարկման համար, ինչը ընդունվել էր ներկայիս իշխանության կողմից և համաձայնագիրը վերաբանակցվել էր՝ հաշվի առնելու համար վարկային կազմակերպությունների կողմից ներկայացված պահանջները։ 

    Առավել մանրամասն՝ այստեղ։

    Մոսկվան ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին ազատելու վերաբերյալ պայման չի դրել․ ԱԳՆ-ի հերքումը


    Հայաստանյան մամուլը գրեց, թե Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանին է փոխանցել Վլադիմիր Պուտինի դիրքորոշումը, համաձայն որի՝ գազի սակագնի շուրջ բանակցություններն անիմաստ և ապարդյուն են լինելու, եթե հոկտեմբերին՝ Հայաստան նախատեսված այցի ժամանակ, Ռոբերտ Քոչարյանը ազատության մեջ չլինի։

    Հայաստանի Արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը հերքեց այդ լուրերը՝ նշելով, որ նման քննարկում չի եղել, իսկ հրապարակված ենթադրությունները պարզապես ծիծաղելի են։

    Ոստիկանությունը քաղաքացիների հետ բախումներ չէր հրահրել

    Հուլիսի 17-ին Իջևան քաղաքում ճանապարհը փակած ցուցարարների և ոստիկանների միջև տեղի ունեցած բախումից հետո լրատվամիջոցներում հայտնվեցին տեղեկություններ, թե քաղաքացիական հագուստով ոստիկանները բռնություն են կիրառել քաղաքացիների նկատմամբ և հրահրել բախումներ։
     
    Այս կապակցությամբ ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը հայտնեց, որ այդ լուրերը կեղծ են, և որ ոստիկանության աշխատակիցներն ընդամենը փորձում էին իրենց համոզել ազատել՝ տևական ժամանակ արգելափակած ճանապարհը։ 
     
    Ի պատասխան լրագրողների հարցերի, որ ոստիկանությունը բերման ենթարկելիս քաղաքացիների նկատմամբ բռնություն է գործադրել, ոստիկանապետը նշեց. 
     
    «Եթե ինչ-որ մեկին ներկայացնում ենք օրինական պահաջ ոստիկանություն ներկայանալու և նա հրաժարվում է, ոստիկանությունը պարտավոր է լինում բերման ենթարկել»:
     

    Տեղեկատվության ստուգման կենտրոն Մամուլ

    Մեկնաբանություններ

    Մեկնաբանություն թողնելու համար պետք է մուտք գործել կամ գրանցվել:

    Մուտք Գրանցվել

    Ամենադիտվածները

    Hayt.emis.am էլեկտրոնային գրանցման համակարգի խնդիրները վերացվել են50

    • 15-05-2019

    Կապի միջոցներն անջատելու կարիք չկա. բարձր ճառագայթահարման մասին լուրը կեղծ է50

    • 29-09-2020

    Շուշան Ստեփանյանի անունով բացված ֆեյք էջի կեղծ գրառումը տարածվում է ադրբեջանական մամուլում50

    • 15-07-2020

    Համացանցում տարածվող ՀՀ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի ուղերձը հին է50

    • 27-10-2020

    Haqqin.az-ի՝ 20-ամյա Նարեկ Պետրոսյանի զոհվելու մասին լուրը հերքում է անձամբ Նարեկը50

    • 16-07-2020

    Թեգեր

    Հայաստան Վրաստան Արցախ Շվեդիա Հայոց ցեղասպանություն Վիետնամ Քաղաքացիական ավիացիա ՀՀ Կառավարություն ծառայողական մեքենաներ տեսչական մարմիններ Պաշտպանության նախարարություն Ոսկե ծիրան Առողջապահության նախարարություն Տարածքային կա­ռավարման և ենթակառուցվածքների նախարարություն Շաբաթվա ամփոփում
    Սկիզբ / Մեր մասին
    ՀՀ, ք․ Երեվան, Օրբելի 23
    Հեռախոս: +374 60 48 87 14
    Էլ.-հասցե: [email protected]
    Տեղեկատվության ստուգման կենտրոն
    InfoCheck © 2025 Բոլոր իրավունքները պաշտպանված են.
    Պատրաստված է՝ Webex Technologies LLC
    [email protected] · +374 60 48 87 14