1.  Eng |
  2.  Рус |
  3.  عربي |
  4.  UA |
  5.  GE |
  6.  Tür |
  7.  Deu |
 Logo Logo

Տեղեկատվության ստուգման կենտրոն

  • Հայաստան
  • Տնտեսական
  • Ռազմական
  • Մեդիագրագիտություն
  • COVID-19
  • Ամփոփում
  • Մեր մասին
    1.   Հայ |
    2.   Eng |
    3.   Рус |
    4.   عربي |
    5.   UA |
    6.   GE |
    7.   Tür |
    8.   Deu
    Հայ Eng Рус عربي UA GE Tür Deu
    1. Հայաստան
    2. Նոր ջերմաէլեկտրակայանի պայմանագիրը վերաբանակցվել է. տարեկան 6.4 միլիոն դոլարի խնայողություն է ապահովվել

    Նոր ջերմաէլեկտրակայանի պայմանագիրը վերաբանակցվել է. տարեկան 6.4 միլիոն դոլարի խնայողություն է ապահովվել

    • 16-07-2019
    Image

    Օրերս Երևանում մեկնարկեց նոր 250 Մվտ հզորությամբ ջերմաէլեկտրակայանի կառուցման մեկնարկի հանդիսավոր արարողությունը, որին ներկա են գտնվել վարչապետ Նիկոլ Փաշինյանը և մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ։ 

     

    Մամուլում տեղեկություն տարածվեց, որ ՋԷԿ-ի կառուցումը մեկնարկել է դեռևս 2017 թվականին և որ «նոր իշխանությունը սեփականաշնորհում է նախորդ իշխանության աշխատանքը»։

     

    Ներկայացնում ենք ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պարզաբանումը վերոգրյալի կապակցությամբ։

     

    ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանի մասնակցությամբ  2017 թվականի մարտի 17-ին Երևան ՋԷԿ-ի հարակից տարածքում տեղի է ունեցել նոր ջերմային կայանի կառուցման հիմնարկեքի արարողություն, սակայն դրանից ոչ առաջ և ոչ էլ հետո որևէ շինարարական աշխատանք չէր իրականացվել, թե ինչու և ինչ պատճառներով չեն իրականացվել վերոնշյալ աշխատանքները՝ մեկնաբանությունը թողնում ենք հանրության դատին: 

     

    2018 թվականի հունիսին՝  իշխանափոխությունից հետո, «Ռենկո» ՍպԱ ընկերության ղեկավարությունը դիմել էր գործող կառավարությանը առաջարկությամբ՝ ֆինանսավորող վարկային կազմակերպությունների կողմից ներկայացված պահանջների ու պայմանների քննարկման համար, ինչը ընդունվել էր ներկայիս իշխանության կողմից և համաձայնագիրը վերաբանակցվել էր՝ հաշվի առնելու համար վարկային կազմակերպությունների կողմից ներկայացված պահանջները։ 

     

    Բանակցությունները ավարտվել են  2018 թվականի սեպտեմբերին, որից հետո՝  2018 թվականի նոյեմբերի 13-ին, սահմանված կարգով այն վերակնքվել էր փոփոխված և վերաշարադրված տեսքով: Վերաբանակցվել էր նաև համաձայնագրով նախատեսված սակագինը, ինչի արդյունքում փոփոխված և վերաշարադրված շրջանակային համաձայնագրի կնքման պահի դրությամբ գործող գազի գների պարագայում սակագինը նվազեցվել էր 6.02 ԱՄՆ ցենտից մեկ կՎտժ-ի դիմաց՝ մինչև 5.7 ԱՄՆ ցենտ, որի արդյունքում տարեկան կտրվածքով 6.4 միլիոն դոլարի խնայողություն է ապահովվել:

     

    2019 թվականի փետրվարի 28-ին ՀՀ կառավարության և վարկատուների՝ Միջազգային ֆինանսական կորպորացիայի, Ասիական զարգացման բանկի, Դի-Ի-Ջի Դոյչե Ինվեստիցիոնս ունդ Էնթվիկլունսգեզելշաֆտ կազմակերպության և ՆԱԵԿ-ի Միջազգային Զարգացման Հիմնադրամի հետ կնքվել է ուղղակի պայմանագիր: Ֆինանսավորման ամփոփումը տեղի է ունեցել 2019թ-ի հունիսի 14-ին:

     

    Ձեր ուշադրությունն ենք հրավիրում այն փաստի վրա, որ ծրագրի կատարման որևէ ուշացում կամ գործընթացի կասեցում չի եղել, բանակցությունները տևել են մոտավորապես 2 ամիս, ծրագիրը փոփոխության չի ենթարկվել, շինարարական աշխատանքները ինտենսիվ ձևով սկսվել են 2019 թվականի մարտից և որևէ ձևական բնույթ չեն կրում: 

     

    Տեղեկացնում ենք, որ ծրագրի ընդհանուր արժողությունը կազմում է շուրջ 256 մլն ԱՄՆ դոլար, որից շուրջ 93.4 մլն. ԱՄՆ դոլարի չափով ներդրվել է իտալական «Ռենկո» ՍպԱ-ի և «Սիմեստ» ՍպԱ-ի և գերմանական Սիմենս Փրոջեքթ Վերչըրս ԳմբՀ ընկերությունների կողմից, իսկ մնացած գումարը ներգրավվելու է կառուցապատողի կողմից վերը նշված վարկային կազմակերպություններից:

     

    Շինարարությունում ներգրավված է լինելու շուրջ 1000 աշխատող: Կառուցապատման ժամկետը Շրջանակային համաձայնագրի համաձայն կազմում է 25 ամիս:

    Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն ՋԷԿ Նիկոլ Փաշինյան Երևանի ՋԷԿ

    Մեկնաբանություններ

    Մեկնաբանություն թողնելու համար պետք է մուտք գործել կամ գրանցվել:

    Մուտք Գրանցվել

    Ամենադիտվածները

    Hayt.emis.am էլեկտրոնային գրանցման համակարգի խնդիրները վերացվել են50

    • 15-05-2019

    Կապի միջոցներն անջատելու կարիք չկա. բարձր ճառագայթահարման մասին լուրը կեղծ է50

    • 29-09-2020

    Շուշան Ստեփանյանի անունով բացված ֆեյք էջի կեղծ գրառումը տարածվում է ադրբեջանական մամուլում50

    • 15-07-2020

    Համացանցում տարածվող ՀՀ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի ուղերձը հին է50

    • 27-10-2020

    Haqqin.az-ի՝ 20-ամյա Նարեկ Պետրոսյանի զոհվելու մասին լուրը հերքում է անձամբ Նարեկը50

    • 16-07-2020

    Թեգեր

    Հայաստան Վրաստան Արցախ Շվեդիա Հայոց ցեղասպանություն Վիետնամ Քաղաքացիական ավիացիա ՀՀ Կառավարություն ծառայողական մեքենաներ տեսչական մարմիններ Պաշտպանության նախարարություն Ոսկե ծիրան Առողջապահության նախարարություն Տարածքային կա­ռավարման և ենթակառուցվածքների նախարարություն Շաբաթվա ամփոփում
    Սկիզբ / Մեր մասին
    ՀՀ, ք․ Երեվան, Օրբելի 23
    Հեռախոս: +374 60 48 87 14
    Էլ.-հասցե: [email protected]
    Տեղեկատվության ստուգման կենտրոն
    InfoCheck © 2025 Բոլոր իրավունքները պաշտպանված են.
    Պատրաստված է՝ Webex Technologies LLC
    [email protected] · +374 60 48 87 14