1.  Eng |
  2.  Рус |
  3.  عربي |
  4.  UA |
  5.  GE |
  6.  Tür |
  7.  Deu |
 Logo Logo

Տեղեկատվության ստուգման կենտրոն

  • Հայաստան
  • Տնտեսական
  • Ռազմական
  • Մեդիագրագիտություն
  • COVID-19
  • Ամփոփում
  • Մեր մասին
    1.   Հայ |
    2.   Eng |
    3.   Рус |
    4.   عربي |
    5.   UA |
    6.   GE |
    7.   Tür |
    8.   Deu
    Հայ Eng Рус عربي UA GE Tür Deu
    1. Ամփոփում
    2. Տարեսկզբի կեղծ լուրերը՝ ամփոփ

    Տարեսկզբի կեղծ լուրերը՝ ամփոփ

    • 12-01-2020
    Image

    Տեղեկատվության ստուգման կենտրոնը ներկայացնում է տարեսկզբի ուշագրավ կեղծ լուրերը, որոնցից մի քանիսը տեղ էր գտել ինչպես հայկական, այնպես էլ միջազգային մամուլում:

     

    1. Նիկոլ Փաշինյանին վերագրվող կեղծ նամակը՝ ադրբեջանական և իրանական մամուլում

    Օգտվելով Իրան-ԱՄՆ լարված հարաբերություններից՝ ադրբեջանական լրատվականները տեղեկություններ էին շրջանառում, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական նամակ է հղել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին` ԻՀՊԿ «Ալ-Քուդս» հատուկ ստորաբաժանման հրամանատար Ղասեմ Սոլեյմանիի սպանության կապակցությամբ: Լրատվամիջոցները հղում էին կատարել Դիանա Հարությունյան անունով կեղծ օգտատիրոջը: ֆեյսբուքյան այս ֆեյք օգտատերը զբաղվում էր ապատեղեկատվությունների տարածմամբ թե՛ սեփական էջում, թե՛ տարատեսակ խմբերում: Այս ֆեյքի մասին Տեղեկատվության ստուգման կենտրոնը արդեն առիթ ունեցել էր բարձրաձայնելու: Իրականում Նիկոլ Փաշինյանը նմանօրինակ բովանդակությամբ որևէ նամակ չէր ուղարկել ԱՄՆ նախագահին։ Այդ մասին հայտարարեց նաև ինքը՝ վարչապետը, իր ֆեյսբուքյան էջում: 

     

    2. Հայազգի գեներալը կապ չի ունեցել Ղասեմ Սոլեյմանիի սպանության հետ

    Հունվարի 8-ին իսրայելցի քաղաքագետ, հրապարակախոս Ավիգդոր Էսկինը ֆեյսբուքյան գրառում էր կատարել՝ շնորհակալություն հայտնելով ամերիկյան ռազմաօդային ուժերի հայազգի գեներալ Ջեֆրի (Ջեֆ) Հարիգյանին՝ ԻՀՊԿ «Ալ-Քուդս» հատուկ ստորաբաժանման հրամանատար Ղասեմ Սոլեյմանիի սպանության օպերացիայում իր դերի համար։

     

     

    Վերջինս մասնավորապես գրել էր․ «Հատուկ շնորհակալություն ԱՄՆ ՌՕՈՒ գեներալ Ջեֆրի Հարիգյանին՝ Հայոց ցեղասպանությունից փրկվածների զավակին, Սոլեյմանիին ոչնչացնելու օպերացիայում իր ունեցած դերի համար»։

     

    Մինչդեռ հայազգի գեներալը առնչություն չունի հիշյալ գործողությունների կատարման հետ, վերջինս դեռևս 2019 թվականի հունիսին նշանակվել է Եվրոպայում և Աֆրիկայում ամերիկյան օդուժի հրամանատար, որը չի ներառում Մերձավոր Արևելքը։ Այլ կերպ ասած՝ խնդրո առարկա հանդիսացող տարածաշրջանում ամերիկյան զորքի հրամանատարությունը հայազգի գեներալի իրավասությունից դուրս է։

     

    3. Ո՛չ թե վարակիչ հիվանդությամբ «տառապող» քաղաքացիներ, այլ հիվանդության ախտանիշներ ունեցողներ

    Հունվարի 8-ին, Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի հայտարարությունից հետո, մի քանի լրատվականներ գրեցին, թե կառույցի փոխանցմամբ՝ Վրաստանից Հայաստան եկած քաղաքացիները «տառապել» են վարակիչ հիվանդությամբ: 

     

    Իրականում, սակայն, ՀՀ մուտք գործողները ոչ թե «տառապել» են որևէ վարակիչ հիվանդությամբ կամ ունեցել են որևէ ախտորոշում, ինչպես թյուրիմացաբար նշել են լրատվամիջոցները, այլ տվյալ անձանց մոտ գրանցված կլինիկական ախտանշանները կարող են վկայել որևէ վարակիչ հիվանդության առկայության մասին: Այս մասին հայտնել էր Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը: 

     

    4. Կեղծ լուրեր՝ Երևանից Ղրիմ չվերթների բացման մասին

    Հունվարի 10-ին ռուսական մամուլում տարածվեցին տեղեկություններ, թե 2020 թվականի մարտից ուղիղ ավիափոխադրումներ են սկսվելու Հայաստանի և Ղրիմի միջև: Ըստ այդ լուրի՝ ռուսական «Իկար» ավիաընկերությունը (Pegas Fly) Երևանից թռիչքներ է նախատեսում իրականացնել դեպի Ղրիմ՝ Սիմֆերոպոլ։ 
     

    Հայաստանի Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն այս առիթով հայտնեց, որ ավիաընկերության հետ նման քննարկումներ տեղի չեն ունեցել, որևէ հայտ չի ներկայացվել։ Հետևաբար ավիափոխադրումների մասին խոսելն ավելորդ է։


    Հիշեցնենք, որ 2019 թվականի դեկտեմբերին ևս մամուլում տարածվել էր այս տեղեկությունը, որը կրկին հերքվել էր Հայաստանի քաղավիացիայի կոմիտեի կողմից։


    5. Վրաստանի էկոնոմիկայի նախարարը պատասխանել է ոչ թե Փաշինյանին, այլ քաղաքական գործիչ Մամուկա Խազարաձեին

    Հունվարի 9-ից սկսած տեղեկություն էր տարածվում, թե իբր Վրաստանի էկոնոմիկայի նախարար Նաթիա Թուրնավան արձագանքել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, որ Հայաստանը մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ով գերազանցում է Վրաստանին։

    Լրատվականների փոխանցմամբ՝ Ն. Թուրնավան, մեկնաբանելով Փաշինյանի հայտարարությունը, ասել է. «… Սխալ գնահատական է, տարրական մեթոդոլոգիական հարցեր հաշվի առնված չեն»։

     


    Հարկ է նշել, որ նախարարը չի մեկնաբանել ՀՀ վարչապետին, այլ անդրադարձել է վրացական «Լելո» շարժման հիմնադիր Մամուկա Խազարաձեի հայտարարությանը, որ Վրաստանը հետ է մնում տարածաշրջանի մյուս երկրներից։
     

    Խազարաձեն մասնավորապես ասել էր. «Մենք կորցրել ենք տնտեսական դիրքերը տարածաշրջանում: Մենք ուրախ ենք, իհարկե, մեր հարևան Հայաստանի և Ադրբեջանի հաջողությունների համար, սակայն կարևոր է, թե որտեղ է կանգնած Վրաստանը»։


     

     

     

    ՀՀ Կառավարություն Նիկոլ Փաշինյան Ապատեղեկատվություն

    Մեկնաբանություններ

    Մեկնաբանություն թողնելու համար պետք է մուտք գործել կամ գրանցվել:

    Մուտք Գրանցվել

    Ամենադիտվածները

    Hayt.emis.am էլեկտրոնային գրանցման համակարգի խնդիրները վերացվել են50

    • 15-05-2019

    Կապի միջոցներն անջատելու կարիք չկա. բարձր ճառագայթահարման մասին լուրը կեղծ է50

    • 29-09-2020

    Շուշան Ստեփանյանի անունով բացված ֆեյք էջի կեղծ գրառումը տարածվում է ադրբեջանական մամուլում50

    • 15-07-2020

    Համացանցում տարածվող ՀՀ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի ուղերձը հին է50

    • 27-10-2020

    Haqqin.az-ի՝ 20-ամյա Նարեկ Պետրոսյանի զոհվելու մասին լուրը հերքում է անձամբ Նարեկը50

    • 16-07-2020

    Թեգեր

    Հայաստան Վրաստան Արցախ Շվեդիա Հայոց ցեղասպանություն Վիետնամ Քաղաքացիական ավիացիա ՀՀ Կառավարություն ծառայողական մեքենաներ տեսչական մարմիններ Պաշտպանության նախարարություն Ոսկե ծիրան Առողջապահության նախարարություն Տարածքային կա­ռավարման և ենթակառուցվածքների նախարարություն Շաբաթվա ամփոփում

    Նմանատիպները

    Image

    Նիկոլ Փաշինյանի հոգեկան առողջությանը վերաբերող փաստաթուղթը կեղծ է

    Նիկոլ Փաշինյանի հոգեկան առողջությանը վերաբերող փաստաթուղթ...

    • 2019-09-18
    Image

    Հայկական կայքերը տարածում են ադրբեջանական քարոզչական նյութ

    Հայկական կայքերը տարածում են ադրբեջանական քարոզչական նյու...

    • 2019-10-01
    Սկիզբ / Մեր մասին
    ՀՀ, ք․ Երեվան, Օրբելի 23
    Հեռախոս: +374 60 48 87 14
    Էլ.-հասցե: [email protected]
    Տեղեկատվության ստուգման կենտրոն
    InfoCheck © 2025 Բոլոր իրավունքները պաշտպանված են.
    Պատրաստված է՝ Webex Technologies LLC
    [email protected] · +374 60 48 87 14