1.  Eng |
  2.  Рус |
  3.  عربي |
  4.  UA |
  5.  GE |
  6.  Tür |
  7.  Deu |
 Logo Logo

Տեղեկատվության ստուգման կենտրոն

  • Հայաստան
  • Տնտեսական
  • Ռազմական
  • Մեդիագրագիտություն
  • COVID-19
  • Ամփոփում
  • Մեր մասին
    1.   Հայ |
    2.   Eng |
    3.   Рус |
    4.   عربي |
    5.   UA |
    6.   GE |
    7.   Tür |
    8.   Deu
    Հայ Eng Рус عربي UA GE Tür Deu
    1. Հայաստան
    2. Նիկոլ Փաշինյանի հոգեկան առողջությանը վերաբերող փաստաթուղթը կեղծ է

    Նիկոլ Փաշինյանի հոգեկան առողջությանը վերաբերող փաստաթուղթը կեղծ է

    • 18-09-2019
    Image

    Հետևեք մեզ նաև Telegram-ում  

     

    Երեկ համացանցում հայտնվեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի առողջական վիճակին վերագրվող կեղծ փաստաթուղթ՝ իբր ուղարկված Կրասնոդարի քաղաքային հոգեբուժական հիմնարկի կողմից 2001 թվականի նոյեմբերի 1-ին՝ ուղղված Կրասնոդարի դատախազությանը։ 


    Հայտնում ենք, որ հրապարակված փաստաթուղթն ու նրանում առկա տվյալները կեղծված են, ու որևէ առնչություն չունեն Նիկոլ Փաշինյանի հետ։ 

     

    Որպես ապացույց բավական է ուշադրություն դարձնել հրապարակված փաստաթղթում Նիկոլ Փաշինյանի լուսանկարին և համեմատել այն 2018 թվականին վարչապետի ֆեյսբուքյան էջում հրապարակված  1991 թվականի ստուգարքային գրքույկի լուսանկարի հետ։

     

     

    Ինչպես տեսնում ենք՝ կեղծված փաստաթղթում օգտագործվել է հենց ստուգման գրքույկից վերցրած լուսանկարը։

     

    Նմանօրինակ կեղծ փաստաթղթեր հրապարակվել են շատ այլ անգամներ։ 2018 թվականի օգոստոս ամսին գրվել էր, թե Նիկոլ Փաշինյանը Ազգային անվտանգության ծառայության գործակալ է, և հրապարակվել էր մի շարք ակնհայտ կեղծիքներով փաստաթուղթ։ Տեղեկությունը կարճ ժամանակ անց  հերքվեց։ 


    Ամիսներ առաջ մեդիադաշտում հայտնվեց ևս մեկ կեղծ նամակ՝ ուղղված ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգին, որտեղ իբրև նշված էր Նիկոլ Փաշինյանի՝ Արցախը հանձնելու պատրաստակամության մասին։ Այս նամակի կեղծ լինելը կրկին կարճ ժամանակում հերքվեց։

    ՀՀ Կառավարություն Նիկոլ Փաշինյան Ապատեղեկատվություն Կեղծ լուր

    Մեկնաբանություններ

    Մեկնաբանություն թողնելու համար պետք է մուտք գործել կամ գրանցվել:

    Մուտք Գրանցվել

    Ամենադիտվածները

    Hayt.emis.am էլեկտրոնային գրանցման համակարգի խնդիրները վերացվել են50

    • 15-05-2019

    Կապի միջոցներն անջատելու կարիք չկա. բարձր ճառագայթահարման մասին լուրը կեղծ է50

    • 29-09-2020

    Շուշան Ստեփանյանի անունով բացված ֆեյք էջի կեղծ գրառումը տարածվում է ադրբեջանական մամուլում50

    • 15-07-2020

    Համացանցում տարածվող ՀՀ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի ուղերձը հին է50

    • 27-10-2020

    Haqqin.az-ի՝ 20-ամյա Նարեկ Պետրոսյանի զոհվելու մասին լուրը հերքում է անձամբ Նարեկը50

    • 16-07-2020

    Թեգեր

    Հայաստան Վրաստան Արցախ Շվեդիա Հայոց ցեղասպանություն Վիետնամ Քաղաքացիական ավիացիա ՀՀ Կառավարություն ծառայողական մեքենաներ տեսչական մարմիններ Պաշտպանության նախարարություն Ոսկե ծիրան Առողջապահության նախարարություն Տարածքային կա­ռավարման և ենթակառուցվածքների նախարարություն Շաբաթվա ամփոփում

    Նմանատիպները

    Image

    Հայկական կայքերը տարածում են ադրբեջանական քարոզչական նյութ

    Հայկական կայքերը տարածում են ադրբեջանական քարոզչական նյու...

    • 2019-10-01
    Image

    2019 թվականի կեղծ լուրերը՝ ամփոփ

    «Տեղեկատվության ստուգման կենտրոնը» ներկայացնո...

    • 2019-12-30
    Image

    Տարեսկզբի կեղծ լուրերը՝ ամփոփ

    Տարեսկզբի կեղծ լուրերը՝ ամփոփ

    • 2020-01-12
    Սկիզբ / Մեր մասին
    ՀՀ, ք․ Երեվան, Օրբելի 23
    Հեռախոս: +374 60 48 87 14
    Էլ.-հասցե: [email protected]
    Տեղեկատվության ստուգման կենտրոն
    InfoCheck © 2025 Բոլոր իրավունքները պաշտպանված են.
    Պատրաստված է՝ Webex Technologies LLC
    [email protected] · +374 60 48 87 14