1.  Eng |
  2.  Рус |
  3.  عربي |
  4.  UA |
  5.  GE |
  6.  Tür |
  7.  Deu |
 Logo Logo

Տեղեկատվության ստուգման կենտրոն

  • Հայաստան
  • Տնտեսական
  • Ռազմական
  • Մեդիագրագիտություն
  • COVID-19
  • Ամփոփում
  • Մեր մասին
    1.   Հայ |
    2.   Eng |
    3.   Рус |
    4.   عربي |
    5.   UA |
    6.   GE |
    7.   Tür |
    8.   Deu
    Հայ Eng Рус عربي UA GE Tür Deu
    1. Արտաքին
    2. Հայկական կայքերը տարածում են ադրբեջանական քարոզչական նյութ

    Հայկական կայքերը տարածում են ադրբեջանական քարոզչական նյութ

    • 01-10-2019
    Image

    Սեպտեմբերի 27-ին «Независимая газета»-ում հրապարակվել էր «Օտար աշխարհաքաղաքական հետաքրքրությունների շրջանակում. ԱՄՆ-ն փորձում է Հայաստանը վերածել իր պլացդարմի» վերտառությամբ նյութ, որտեղ, մի շարք թեզերին զուգահեռ, նշվում էր, թե Հայաստանը համաձայնել է 5 մլրդ դոլարի դիմաց հանձնել Արցախի 5 շրջանները։

     

    Նշվում էր նաև, որ Նիկոլ Փաշինյանը Սերժ Սարգսյանի և վերջինիս փեսա Միքայել Մինասյանի «ծրագիրն» է, որի վերջնական նպատակը Մինասյանի՝ իշխանության գալն է։ 

     

    «Լինելով Սուրբ Աթոռում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան՝ Մինասյանը հաջողությամբ թաքցրել է հայ ժողովրդից գողացված 6 մլրդ դոլարը։ Նրա նպատակն է Արցախի ԱԳ նախարար Մասիս Մայիլյանի հետ գալ իշխանության և Ադրբեջանին հանձնել Արցախի 5 շրջանները», - նշված էր նյութում։

     

    Հոդվածը հրապարակել էր ադրբեջանական «Haqqin.az»-ը՝ «Ռուսական ԶԼՄ-ներ. Փաշինյանը պատրաստ է 5 մլրդ դոլարի դիմաց 5 շրջաններ տալ Ադրբեջանին» վերնագրով, այնուհետև «ednews.net»-ը, «moderator.az»-ը և այլ լրատվականներ:

     

    Նյութն ադրբեջաներենով հրապարակել են նաև «virtualaz.org» («Haqqin»-ի ադրբեջանալեզու տարբերակ), «hurriyyet.org», «aqreqator.az», «avropa.info», «muxalifet.az», «dia.az», «qlobal.az», «rublika.az» և այլ ադրբեջանական կայքեր:

     

    Հատկանշական է, որ նյութի հեղինակներ են ներկայանում քաղաքագետ Սուրեն Հովհաննեսի Իոաննիսյանն ու լրագրող Միխայիլ Իվանովիչ Սպասսկին (Сурен Аганесович Ионисян - политолог. Михаил Иванович Спасский – журналист): 

     

    Սոցիալական ցանցերում և այլ որոնողական համակարգերում վերջիններիս մասին որևէ տեղեկություն առկա չէ, իսկ «Независимая газета»-ում տվյալ անձինք չունեն հրապարակված այլ նյութեր։ Նրանց հաշիվները ստեղծվել են ս.թ. սեպտեմբերի 26-ին՝ նյութի հրապարակումից մի քանի ժամ առաջ (նյութը հրապարակվել է 27.09.2019, 00:01:00):

     

    Արդեն այսօր՝ հոկտեմբերի 1-ին, Հայաստանում գործող «Antifake.am» կայքը  թարգմանեց վերոնշյալ նյութը և «5 միլիարդ դոլար՝ հինգ շրջանների համար» վերտառության ներքո տարածեց այն հայկական մեդիատիրույթում։ Ընդ որում, հատկանշական է, որ նյութը թարգմանվել է ոչ թե ամբողջությամբ, այլ՝ ընտրողաբար։ Օրինակ՝ չի թարգմանվել «Միքայել Մինասյանի կողմից գողացված և Վատիկանի բանկերում պահվող 6 մլրդ դոլարի» մասին պարբերությունը կամ «նախկին նախագահ Սերժ Սարգսյանը Հայաստանը հանենձել է ԱՄՆ-ի ազդեցությանը» հատվածը։

    ՀՀ Կառավարություն Նիկոլ Փաշինյան Ապատեղեկատվություն

    Մեկնաբանություններ

    Մեկնաբանություն թողնելու համար պետք է մուտք գործել կամ գրանցվել:

    Մուտք Գրանցվել

    Ամենադիտվածները

    Hayt.emis.am էլեկտրոնային գրանցման համակարգի խնդիրները վերացվել են50

    • 15-05-2019

    Կապի միջոցներն անջատելու կարիք չկա. բարձր ճառագայթահարման մասին լուրը կեղծ է50

    • 29-09-2020

    Շուշան Ստեփանյանի անունով բացված ֆեյք էջի կեղծ գրառումը տարածվում է ադրբեջանական մամուլում50

    • 15-07-2020

    Համացանցում տարածվող ՀՀ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի ուղերձը հին է50

    • 27-10-2020

    Haqqin.az-ի՝ 20-ամյա Նարեկ Պետրոսյանի զոհվելու մասին լուրը հերքում է անձամբ Նարեկը50

    • 16-07-2020

    Թեգեր

    Հայաստան Վրաստան Արցախ Շվեդիա Հայոց ցեղասպանություն Վիետնամ Քաղաքացիական ավիացիա ՀՀ Կառավարություն ծառայողական մեքենաներ տեսչական մարմիններ Պաշտպանության նախարարություն Ոսկե ծիրան Առողջապահության նախարարություն Տարածքային կա­ռավարման և ենթակառուցվածքների նախարարություն Շաբաթվա ամփոփում

    Նմանատիպները

    Image

    Նիկոլ Փաշինյանի հոգեկան առողջությանը վերաբերող փաստաթուղթը կեղծ է

    Նիկոլ Փաշինյանի հոգեկան առողջությանը վերաբերող փաստաթուղթ...

    • 2019-09-18
    Image

    Տարեսկզբի կեղծ լուրերը՝ ամփոփ

    Տարեսկզբի կեղծ լուրերը՝ ամփոփ

    • 2020-01-12
    Սկիզբ / Մեր մասին
    ՀՀ, ք․ Երեվան, Օրբելի 23
    Հեռախոս: +374 60 48 87 14
    Էլ.-հասցե: [email protected]
    Տեղեկատվության ստուգման կենտրոն
    InfoCheck © 2025 Բոլոր իրավունքները պաշտպանված են.
    Պատրաստված է՝ Webex Technologies LLC
    [email protected] · +374 60 48 87 14