
Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում, որտեղ տեղադրվում են ՀՀ գերատեսչությունների կողմից մշակվող նորմատիվ իրավական ակտերի նախագծերը, քննարկման է դրվել «Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծ, որով առաջարկվում է օրինականացնել թմրամիջոցների և արգելված նյութերի օգտագործումը գիտական, ուսումնական և փորձագիտական նպատակներով։
Մարտի 6-ին մի շարք լրատվական կայքեր տարածեցին և շարունակում են տարածել այն լուրը, թե կառավարությունը շրջանառության մեջ է դրել «թմրամիջոցների օգտագործման օրինականացման նախագիծը»։ Լրատվամիջոցները նյութին կցել էին նաև մի շարք թմրամիջոցների լուսանկարներ և ներարկիչներ, ինչը մոլորության մեջ է գցում մարդկանց։
Նոր նախագծով առաջարկվում է թմրանյութերի և հոգեմետ նյութերի օգտագործումը օրինականացնել միայն գիտական, ուսումնական և փորձագիտական նպատակներով։ Այլ կերպ ասած՝ ոչ մի թմրանյութ հանրային օգտագործման համար չի օրինականացվել։
Մեկնաբանություններ
Մեկնաբանություն թողնելու համար պետք է մուտք գործել կամ գրանցվել:
Մուտք Գրանցվել