
Երեկ՝ մարտի 12-ին, Արարատի մարզի Ավշար գյուղի միջնակարգ դպրոցում գործադուլ և դասադուլ էր։ Ընդվզման առիթը դպրոցի փոխտնօրեն Գայանե Մարտիրոսյանի հեռացման մասին լուրն էր։ Լրատվամիջոցների փոխանցմամաբ՝ Մարտիրոսյանի հեռացման պահանջը դրվել էր դպրոցի տնօրեն Հերմինե Անդրեասյանի կողմից, մինչդեռ վերջինս շարունակելու է (https://goo.gl/qKm1Xf) պաշտոնավարել։
Մամուլում քննարկման թեմա դարձած այն տեղեկությունները, թե դպրոցի տնօրենի պաշտոնը ստանձնած Հերմինե Անդրեասյանն Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանի բարեկամն է, նույնպես չի համապատասխանում իրականությանը, վերջիններս ազգակցական որևէ կապ չունեն։
Հերմինե Անդրեասյանի՝ տնօրենի պաշտոնի նշանակմանը Գարիկ Սարգսյանը առնչություն չի ունեցել։ Դպրոցի կառավարման խորհրդի 8 անդամներից Հերմինե Անդրեասյանի օգտին են քվեարկել 7-ը, մեկ անձ մնացել է ձեռնպահ։ Համաձայն ՀՀ պետական հանրակթական ուսումնական հաստատության տնօրենի ընտրության (նշանակման) կարգի՝ տնօրենն ընտրվում է փակ քվեարկությամբ, Խորհրդի անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ։
Խոսակցությունները, թե տնօրենը հրաժարական է ներկայացրել, նույնպես չեն համապատասխանում իրականությանը. Անդրեասյանը ևս կշարունակի պաշտոնավարել, հայտնում է մարզպետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը։
Մեկնաբանություններ
Մեկնաբանություն թողնելու համար պետք է մուտք գործել կամ գրանցվել:
Մուտք Գրանցվել