
Սույն թվականի ապրիլի 4-ին ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարը դադարեցրել է նախարարության և բռնցքամարտի ֆեդերացիայի միջև կնքված պայմանագրով ֆեդերացիայի ֆինանսավորումը՝ մինչև ֆեդերացիայի օրինական հիմքերի ապահովումը:
Այսօր լրատվամիջոցներում տարածվեց Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Արթուր Գևորգյանի հայտարարությունը՝ ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության կողմից ՀՀ բռնցքամարտի ֆեդերացիային պետական բյուջեից տրամադրվող ֆինանսական աջակցության կասեցման վերաբերյալ:
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը պարզաբանել է, որ նախարարության կողմից բռնցքամարտի ֆեդերացիային տրամադրվող ֆինանսական աջակցության կասեցման համար հիմք են հանդիսացել նախարարի 2019 թվականի ապրիլի 2-ի N 64-Ա/1 և 2017 թվականի հուլիսի 24-ի N 146-Ա/1 հրամանները, ինչպես նաև Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի գործադիր կոմիտեի որոշումը:
Հրամանով մասնավորապես սահմանվում է, որ ֆինանսական աջակցություն ստանալու համար անհրաժեշտ է ներկայացնել տեղեկանք, առ այն, որ ֆեդերացիան հանդիսանում է «Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտե» իրավաբանական անձանց միության անդամ:
Նշենք, որ Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն 2018 թվականի փետրվարի 26-ին կայացած գործադիր կոմիտեի նիստում բռնցքամարտի ֆեդերացիայի անդամակցությունը ՀԱՕԿ-ին ժամանակավորապես դադարեցվել է։
Մեկնաբանություններ
Մեկնաբանություն թողնելու համար պետք է մուտք գործել կամ գրանցվել:
Մուտք Գրանցվել