
ՀՀ պետական վերահսկողական ծառայությունը, անդրադարձել է ԱԺ նախկին պատգամավոր Միհրան Պողոսյանի գրասենյակի՝ մամուլում տարածված հայտարարությանը, որում նշվում է, թե ՊՎԾ ղեկավար Դավիթ Սանասարյանը ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանի գործով ստուգումների արդյունքում էական ոչինչ չհայտնաբերելով, իր մտերիմ շրջապատում ասել է, որ Միհրան Պողոսյանի վերաբերյալ որևէ խախտում չկա, բայց վերջինս հոկտեմբերի 2-ին Ազգային ժողովում «լավ չի խոսել շեֆի հետ»։
Պետական վերահսկողական ծառայությունը հրապարակման առնչությամբ հանդես է եկել հայտարարությամբ, որում հերքում է տարածված տեղեկատվությունը։
«ՀՀ պետական վերահսկողական ծառայությունը երբևէ վերահսկողական գործունեություն չի իրականացրել պետական այնպիսի մարմնում, որտեղ պաշտոնավարել է Միհրան Պողոսյանը․․․», - ասված է հայտարարության մեջ։
Մեկնաբանություններ
Մեկնաբանություն թողնելու համար պետք է մուտք գործել կամ գրանցվել:
Մուտք Գրանցվել