1.  Eng |
  2.  Рус |
  3.  عربي |
  4.  UA |
  5.  GE |
  6.  Tür |
  7.  Deu |
 Logo Logo

Տեղեկատվության ստուգման կենտրոն

  • Հայաստան
  • Տնտեսական
  • Ռազմական
  • Մեդիագրագիտություն
  • COVID-19
  • Ամփոփում
  • Մեր մասին
    1.   Հայ |
    2.   Eng |
    3.   Рус |
    4.   عربي |
    5.   UA |
    6.   GE |
    7.   Tür |
    8.   Deu
    Հայ Eng Рус عربي UA GE Tür Deu
    1. Հայաստան
    2. Գազի գնի հարցում պետությունը պարտքեր չի կուտակել

    Գազի գնի հարցում պետությունը պարտքեր չի կուտակել

    • 18-04-2019
    Image

    Մամուլում տարածված այն տեղեկատվությունը, թե գազի գնի հարցում պետությունը պարտքեր է կուտակում, որի գինը հասնում է շուրջ 10 մլն դոլարի, չի համապատասխանում իրականությանը։

    Տեղեկատվության հերքմամբ հանդես եկավ Էներգետիկ ենթակառուցվածքների ու բնական պաշարների նախարարի պարտականությունները կատարող Գարեգին Բաղրամյանը՝ նշելով, որ որևէ պարտք պետության կողմից չի կարող կուտակվել։ Իրականում՝ «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը մշակել է որոշակի առաջարկություններ, թե ինչի հաշվին է իրականացվելու գնի սուբսիդավորումը և այդ առաջարկությունները պետք է քննարկի ռուսական «Գազպրոմ» ընկերության հետ։

    Հայ-ռուսական միջկառավարական նիստում վերջերս ձեռք է բերվել պայմանավորվածություն, որ մինչև հուլիսի 1-ը կներկայացվի համաձայնագրի նախագիծ, որում կներկայացվեն սահմանին գազի գնի ձևավորման մեխանիզմները, համաձայնագիրը կլինի հնգամյա։ Սա կապահովի կանխատեսելիությունը և նախօրոք հնարավոր կլինի իմանալ՝ ինչքան է լինելու գազի առավելագույն գինը սահմանին։

    Լրատվամիջոցները նաև հարցադրումներ էին կատարել, թե ինչու «Գազպրոմ Արմենիայում» օպտիմալացում կատարելու գործընթացը մեկնարկեց հենց այս փուլում։ Ի պատասխան այս հարցադրման՝ հարկ է նշել, որ խնդիրները օրենսդրական մակարդակում էին։ Մինչև 2019 թվականի հունվարի 1-ը Ռուսաստանի ու Հայաստանի միջև գործում էին միջպետական համաձայնագրեր, որոնք ունեին սահմանափակումներ, այդ պատճառով էլ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը չէր կարող որևէ փոփոխություն իրականացնել։

    Հայաստան

    Մեկնաբանություններ

    Մեկնաբանություն թողնելու համար պետք է մուտք գործել կամ գրանցվել:

    Մուտք Գրանցվել

    Ամենադիտվածները

    Hayt.emis.am էլեկտրոնային գրանցման համակարգի խնդիրները վերացվել են50

    • 15-05-2019

    Կապի միջոցներն անջատելու կարիք չկա. բարձր ճառագայթահարման մասին լուրը կեղծ է50

    • 29-09-2020

    Շուշան Ստեփանյանի անունով բացված ֆեյք էջի կեղծ գրառումը տարածվում է ադրբեջանական մամուլում50

    • 15-07-2020

    Համացանցում տարածվող ՀՀ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի ուղերձը հին է50

    • 27-10-2020

    Haqqin.az-ի՝ 20-ամյա Նարեկ Պետրոսյանի զոհվելու մասին լուրը հերքում է անձամբ Նարեկը50

    • 16-07-2020

    Թեգեր

    Հայաստան Վրաստան Արցախ Շվեդիա Հայոց ցեղասպանություն Վիետնամ Քաղաքացիական ավիացիա ՀՀ Կառավարություն ծառայողական մեքենաներ տեսչական մարմիններ Պաշտպանության նախարարություն Ոսկե ծիրան Առողջապահության նախարարություն Տարածքային կա­ռավարման և ենթակառուցվածքների նախարարություն Շաբաթվա ամփոփում
    Սկիզբ / Մեր մասին
    ՀՀ, ք․ Երեվան, Օրբելի 23
    Հեռախոս: +374 60 48 87 14
    Էլ.-հասցե: [email protected]
    Տեղեկատվության ստուգման կենտրոն
    InfoCheck © 2025 Բոլոր իրավունքները պաշտպանված են.
    Պատրաստված է՝ Webex Technologies LLC
    [email protected] · +374 60 48 87 14