
Դեռևս 2018 թվականի դեկտեմբերին վարչապետ Փաշինյանը ներկա է գտնվել Արմավիրի մարզի Մերձավան համայնքում «Այ Էմ Ջի գրուփ» փակ բաժնետիրական ընկերության կենցաղային տեխնիկայի արտադրության գործարանի բացմանը: Այն հայ- լիբանանյան-սիրիական համատեղ ներդրումային ծրագիր է։
Նախօրեին, սակայն, տարածված տեղեկության համաձայն՝ այդ գործարանը «գոյություն չունի»։ Հրապարակման հեղինակները չեն կարողացել գտնել այս ընկերության փաստաթղթերը ԱՆ իրավաբանական անձանց ռեգիստրում և պարզապես եզրակացրել են, որ այն «գոյություն չունի»։
Հայտնում ենք, որ «ԻՆԹԵՐՆԵՇՆԼ ՄԱՆՈՒՖԱՔՉԵՐԻՆԳ ԳՐՈՒՊ» ՓԲԸ-ն գրանցվել է Արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրում 2018 թվականի նոյմեբերի 30-ին և գործում է Արմավիրի մարզի Մերձավան համայնքի Երկրագործների թաղամաս, 3 փողոց հասցեում։ Ընկերության հարկ վճարողի հաշվառման համարն է (ՀՎՀՀ) 04430054, իրավաբանական անձի ծածկագիրն է 51356297։
Ավելին, շուկայում արդեն իսկ առկա են ընկերության կողմից արտադրված հեռուստացույցները, դրանք այս պահին ներկայացված են «Էլդորադո» էլեկտրոտեխնիկայի խանութների ցանցում։
Կից ներկայացնում ենք կազմակերպության ներդրումային ծրագիրը․
http://bit.ly/2DmJpkF
http://bit.ly/2ZhvENr
Մեկնաբանություններ
Մեկնաբանություն թողնելու համար պետք է մուտք գործել կամ գրանցվել:
Մուտք Գրանցվել