1.  Eng |
  2.  Рус |
  3.  عربي |
  4.  UA |
  5.  GE |
  6.  Tür |
  7.  Deu |
 Logo Logo

Տեղեկատվության ստուգման կենտրոն

  • Հայաստան
  • Տնտեսական
  • Ռազմական
  • Մեդիագրագիտություն
  • COVID-19
  • Ամփոփում
  • Մեր մասին
    1.   Հայ |
    2.   Eng |
    3.   Рус |
    4.   عربي |
    5.   UA |
    6.   GE |
    7.   Tür |
    8.   Deu
    Հայ Eng Рус عربي UA GE Tür Deu
    1. Հայաստան
    2. Չավուշօղլուի հայտարարությունը խեղաթյուրվել է. Փաշինյանի այցի մասին խոսք չի եղել

    Չավուշօղլուի հայտարարությունը խեղաթյուրվել է. Փաշինյանի այցի մասին խոսք չի եղել

    • 27-01-2022
    Image

     Հետևեք մեզ նաև Telegram-ում   

    Թուրքական և ադրբեջանական լրատվամիջոցներում այսօր տարածվեց տեղեկատվություն այն մասին, թե իբրև Թուրքիայի ԱԳ նախարար Մ. Չավուշօղլուն հայտարարել է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հնարավոր է մասնակցի Անթալիայի դիվանագիտական ֆորումին։

     

    Լուրը առաջինը տարածել է թուրքական պետական «Անադոլու» գործակալության ռուսալեզու ծառայությունը, ինչպես նաև «Սպուտնիկ Ադրբեջան» լրատվական գործակալության ռուսալեզու ծառայությունը (նյութն արդեն հեռացվել է)։ Այնուհետև նշված աղբյուրներից լուրը տարածվեց նաև հայկական լրատվամիջոցներում։

    Մինչդեռ, Թուրքիայի արտգործնախարարը Կենտրոնական Աֆրիկյան Հանրապետության ԱԳ նախարարի հետ հանդիպումից հետո համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում նման հայտարարություն չի արել։

     

    Չավուշօղլուն բառացի հայտարարել է հետևյալը. «Հայաստանի ԱԳ նախարարին և հատուկ ներկայացուցիչ Ռ. Ռուբինյանին հրավիրել ենք: ԱԳ նախարարի անունը գիտեք՝ Արարատ Միրզոյան է: Օրերս Փաշինյանն ասաց, որ կարող են մասնակցել ֆորումին: Այսինքն, այն մարդիկ, որոնց մենք հրավիրել ենք, կարող են մասնակցել: Ուրախ կլինենք, քանի որ Ադրեբեջանն էլ է գալիս: Ադրբեջանը թող իր կարծիքը ներկայացնի, Հայաստանն էլ՝ իրենը: Նույն կերպ սա կլինի ևս մեկ վստահությունը բարձրացնող քայլ»։

     

    Բացի այդ, Չավուշօղլուն նաև նշել է, որ Հայաստանի հետ սկսած և Ադրբեջանի կողմից աջակցություն ստացած կարգավորման գործընթացը շարունակվում է փոխադարձ վստահություն բարձրացնող քայլերով։

     

    «Մեր հատուկ ներկայացուցիչների դեմ դիմաց հանդիպումը անցկացվեց Մոսկվայում: Նրանք հանդիպել են ուղիղ՝ առանց որևէ միջնորդի: Ճիշտ է՝ հյուընկալող կողմը՝ Ռուսաստանը, ճաշկերույթի ժամանակ երկուսին էլ հյուրընկալել է, ինչի համար նրանց շնորհակալություն ենք հայտնում», - հայտարարել է Չավուշօղլուն:

    Ադրբեջանական ապատեղեկատվություն

    Մեկնաբանություններ

    Մեկնաբանություն թողնելու համար պետք է մուտք գործել կամ գրանցվել:

    Մուտք Գրանցվել

    Ամենադիտվածները

    Hayt.emis.am էլեկտրոնային գրանցման համակարգի խնդիրները վերացվել են50

    • 15-05-2019

    Կապի միջոցներն անջատելու կարիք չկա. բարձր ճառագայթահարման մասին լուրը կեղծ է50

    • 29-09-2020

    Շուշան Ստեփանյանի անունով բացված ֆեյք էջի կեղծ գրառումը տարածվում է ադրբեջանական մամուլում50

    • 15-07-2020

    Համացանցում տարածվող ՀՀ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի ուղերձը հին է50

    • 27-10-2020

    Haqqin.az-ի՝ 20-ամյա Նարեկ Պետրոսյանի զոհվելու մասին լուրը հերքում է անձամբ Նարեկը50

    • 16-07-2020

    Թեգեր

    Հայաստան Վրաստան Արցախ Շվեդիա Հայոց ցեղասպանություն Վիետնամ Քաղաքացիական ավիացիա ՀՀ Կառավարություն ծառայողական մեքենաներ տեսչական մարմիններ Պաշտպանության նախարարություն Ոսկե ծիրան Առողջապահության նախարարություն Տարածքային կա­ռավարման և ենթակառուցվածքների նախարարություն Շաբաթվա ամփոփում
    Սկիզբ / Մեր մասին
    ՀՀ, ք․ Երեվան, Օրբելի 23
    Հեռախոս: +374 60 48 87 14
    Էլ.-հասցե: [email protected]
    Տեղեկատվության ստուգման կենտրոն
    InfoCheck © 2022 Բոլոր իրավունքները պաշտպանված են.
    Պատրաստված է՝ Webex Technologies LLC
    [email protected] · +374 60 48 87 14