1.  Eng |
  2.  Рус |
  3.  عربي |
  4.  UA |
  5.  GE |
  6.  Tür |
  7.  Deu |
 Logo Logo

Տեղեկատվության ստուգման կենտրոն

  • Հայաստան
  • Տնտեսական
  • Ռազմական
  • Մեդիագրագիտություն
  • COVID-19
  • Ամփոփում
  • Մեր մասին
    1.   Հայ |
    2.   Eng |
    3.   Рус |
    4.   عربي |
    5.   UA |
    6.   GE |
    7.   Tür |
    8.   Deu
    Հայ Eng Рус عربي UA GE Tür Deu
    1. Տնտեսական
    2. Աղվան Վարդանյանը մանիպուլացրել է խոշոր հարկատուների ցանկի մասին տեղեկատվությունը

    Աղվան Վարդանյանը մանիպուլացրել է խոշոր հարկատուների ցանկի մասին տեղեկատվությունը

    • 06-10-2021
    Image

    Հետևեք մեզ նաև Telegram-ում 

     

    Ազգային ժողովի պատգամավոր Աղվան Վարդանյանի պնդումը, թե պետական մի շարք գերատեսչություններ 2020թ-ից հետո են դարձել խոշոր հարկատու, կեղծ է, իսկ դրա վրա կառուցած դատողությունները մանիպուլյատիվ։

     

    Ազգային ժողովում ելույթի ժամանակ Աղվան Վարդանյանն, անդրադառնալով 2020-21 թվականների 1000 խոշոր հարկատուների ցանկում ԱԱԾ, ՊԵԿ, Ոստիկանության և այլ պետական մարմինների ներառված լինելուն, նշել է, որ դա պայմանավորված է տվյալ կառույցներում ստացվող  բարձր աշխատավարձերով և մեծ աշխատակազմերի առկայությամբ։

     

    «Մինչև 2019 թվականը ԱԱԾ-ն չի եղել խոշոր հարկ վճարողների ցանկում, հայտնվել է 2020 թվականից։ Փաստորեն, ԱԱԾ-ն խոշոր հարկ վճարող է դարձել այդ մարդու իշխանության գալուց հետո...», - հայտարարել է Աղվան Վարդանյանը։

     

    «Տեղեկատվության ստուգման կենտրոնը» տվյալ հայտարարության վերաբերյալ Պետական եկամուտների կոմիտեից պարզաբանում ստացավ, որի համաձայն պետական հատվածի մարմինների հայտնվելը խոշոր հարկատուների ցանկում պայմանավորված է բացառապես վճարումների հաշվարկման նոր մեթոդաբանությամբ։ 2020թ-ին կառավարության N2157-Ն որոշման համաձայն հաստատված նոր մեթոդաբանության համաձայն 2021 թվականի 1-ին եռամսյակի արդյունքներով հրապարակվող ցանկերում ներառվել են նաև պետական հատվածի հարկ վճարողները։ Մինչև  2021 թվականը հրապարակվող 1000 խոշոր հարկ վճարողների ցանկերում ԱԱԾ-ն, Ոստիկանությունը, Պետական եկամուտների կոմիտեն և այլ պետական մարմինները չեն ընդգրկվել, որովհետև նախկին մեթոդաբանությամբ դրանց ներառումը նախատեսված չի եղել։

     

    «Միաժամանակ 2020 և 2021 թվականների տվյալների համադրելիությունն ապահովելու նպատակով 2021 թվականի հունվարի 1-ից հրապարակվող ցանկերին զուգահեռ կայքում տեղադրվում է նաև 2020 թվականի համապատասխան ժամանակահատվածին վերաբերող համադրելի տվյալները», - հայտնել են ՊԵԿ-ից։

     

    Պարզաբանում

    Մեկնաբանություններ

    Մեկնաբանություն թողնելու համար պետք է մուտք գործել կամ գրանցվել:

    Մուտք Գրանցվել

    Ամենադիտվածները

    Hayt.emis.am էլեկտրոնային գրանցման համակարգի խնդիրները վերացվել են50

    • 15-05-2019

    Կապի միջոցներն անջատելու կարիք չկա. բարձր ճառագայթահարման մասին լուրը կեղծ է50

    • 29-09-2020

    Շուշան Ստեփանյանի անունով բացված ֆեյք էջի կեղծ գրառումը տարածվում է ադրբեջանական մամուլում50

    • 15-07-2020

    Համացանցում տարածվող ՀՀ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի ուղերձը հին է50

    • 27-10-2020

    Haqqin.az-ի՝ 20-ամյա Նարեկ Պետրոսյանի զոհվելու մասին լուրը հերքում է անձամբ Նարեկը50

    • 16-07-2020

    Թեգեր

    Հայաստան Վրաստան Արցախ Շվեդիա Հայոց ցեղասպանություն Վիետնամ Քաղաքացիական ավիացիա ՀՀ Կառավարություն ծառայողական մեքենաներ տեսչական մարմիններ Պաշտպանության նախարարություն Ոսկե ծիրան Առողջապահության նախարարություն Տարածքային կա­ռավարման և ենթակառուցվածքների նախարարություն Շաբաթվա ամփոփում
    Սկիզբ / Մեր մասին
    ՀՀ, ք․ Երեվան, Օրբելի 23
    Հեռախոս: +374 60 48 87 14
    Էլ.-հասցե: [email protected]
    Տեղեկատվության ստուգման կենտրոն
    InfoCheck © 2023 Բոլոր իրավունքները պաշտպանված են.
    Պատրաստված է՝ Webex Technologies LLC
    [email protected] · +374 60 48 87 14