
Այսօր հայկական լրատվամիջոցներից մեկում հրապարակվել է տեղեկություն այն մասին, թե օրեր առաջ Արմավիրի մարզի Մարգարա-Էջմիածին ավտոճանապարհի երկայնքով իրականացվել են վերանորոգման աշխատանքներ, օգտագործված ասֆալտի հաստությունը եղել է ընդամենը 1 սանտիմետր՝ սահմանված 15-20սմ-ի փոխարեն։
Հայտնում ենք, որ Մարգարա-Էջմիածին ավտոճանապարհին նախարարության կողմից վերանորոգման կամ միջին նորոգման աշխատանքներ չեն իրականացվել, իսկ ընթացիկ ամառային պահպանման շրջանակներում իրականացվող փոսային նորոգման աշխատանքներն այդ հատվածում դեռևս չեն կատարվել:
Փոսային նորոգման համար օգտագործվում է 3-5սմ հաստությամբ ասֆալտբետոնե ծածկ՝ նշված 15-20սմ-ի փոխարեն:
Հավելենք նաև, որ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհներին՝ ապրիլի 1-ից մեկնարկած փոսային նորոգման աշխատանքները այս պահին ժամանակավորապես դադարեցվել են՝ եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով։ Դրանք կվերսկսվեն եղանակի բարելավումից հետո։
Մեկնաբանություններ
Մեկնաբանություն թողնելու համար պետք է մուտք գործել կամ գրանցվել:
Մուտք Գրանցվել