
Հետևեք մեզ նաև Telegram-ում
«Ժողովուրդ» օրաթերթի կողմից այսօր հրապարակվել է ապատեղեկատվություն, թե իբրև ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ու վարչապետի աշխատակազմի ղեկավար Արսեն Թորոսյանը հայաստանյան բուհերի ռեկտորներին նախընտրական պահանջներ են ներկայացնում։
Վարչապետի աշխատակազմից հայտնեցին, որ օրաթերթի կողմից հրապարակվածն ապատեղեկատվություն է։
«Իշխանությունը բացառում է նախընտրական նպատակներով վարչական ռեսուրսի կիրառման որևէ գործողություն», -ընդգծել են աշխատակազմից։
Փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանի գրասենյակից ևս հերքեցին օրաթերթի հրապարակումը։
Մեկնաբանություններ
Մեկնաբանություն թողնելու համար պետք է մուտք գործել կամ գրանցվել:
Մուտք Գրանցվել