1.  Eng |
  2.  Рус |
  3.  عربي |
  4.  UA |
  5.  GE |
  6.  Tür |
  7.  Deu |
 Logo Logo

Տեղեկատվության ստուգման կենտրոն

  • Հայաստան
  • Տնտեսական
  • Ռազմական
  • Մեդիագրագիտություն
  • COVID-19
  • Ամփոփում
  • Մեր մասին
    1.   Հայ |
    2.   Eng |
    3.   Рус |
    4.   عربي |
    5.   UA |
    6.   GE |
    7.   Tür |
    8.   Deu
    Հայ Eng Рус عربي UA GE Tür Deu
    1. Հայաստան
    2. Ռուստամ Բադասյանի կողմից՝ սյունեցիներին կալանքի չտարած դատավորների նկատմամբ Կարգապահական վարույթ հարուցելու մասին լուրը կեղծ է. ԱՆ

    Ռուստամ Բադասյանի կողմից՝ սյունեցիներին կալանքի չտարած դատավորների նկատմամբ Կարգապահական վարույթ հարուցելու մասին լուրը կեղծ է. ԱՆ

    • 28-04-2021
    Image

     

     

    ՀՀ արդարադատության նախարարությունը՝ անդրադառնալով armlur.am կայքում տեղ գտած տեղեկությանը, թե իբր՝ «սյունեցիներին կալանքի չտարած դատավորների նկատմամբ գործընթաց է սկսվում․․․, և որ առաջիկայում ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը կարգապահական վարույթներ կհարուցի այդ դատավորների նկատմամբ», հերքում է այն։

     

    Նախարարության տարածած հայտարարությունում ասվում է, որ ՀՀ արդարադատության նախարարը կարգապահական վարույթ հարուցում է համապատասխան հիմքերի և առիթների առկայության դեպքում։ Կարգապահական վարույթ հարուցելուց հետո կարգապահական պատասխանատվության միջնորդություն ներկայացվում է, եթե կարգապահական պատասխանատվության ենթարկելու համապատասխան շեմը, ըստ վարույթն իրականացնող մարմնի, հաղթարհարված է, և այդ միջնորդությունը ենթակա է քննության Բարձրագույն դատական խորհրդում։

     

    «ՀՀ արդարադատության նախարարությունն այս նյութի առնչությամբ հայտարարում է, որ հրապարակվածը զրպարտություն է (ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1․ հոդվածի 3-րդ մաս), իրականությանը չհամապատասխանող տեղեկություն, և, «Զանգվածային լրատվության միջոցների մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի համաձայն, պահանջել է հերքում»- ասված է հերքման տեքստում։

    Հայաստան Արդարադատության նախարարություն Ռուստամ Բադասյան

    Մեկնաբանություններ

    Մեկնաբանություն թողնելու համար պետք է մուտք գործել կամ գրանցվել:

    Մուտք Գրանցվել

    Ամենադիտվածները

    Hayt.emis.am էլեկտրոնային գրանցման համակարգի խնդիրները վերացվել են50

    • 15-05-2019

    Կապի միջոցներն անջատելու կարիք չկա. բարձր ճառագայթահարման մասին լուրը կեղծ է50

    • 29-09-2020

    Շուշան Ստեփանյանի անունով բացված ֆեյք էջի կեղծ գրառումը տարածվում է ադրբեջանական մամուլում50

    • 15-07-2020

    Համացանցում տարածվող ՀՀ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի ուղերձը հին է50

    • 27-10-2020

    Haqqin.az-ի՝ 20-ամյա Նարեկ Պետրոսյանի զոհվելու մասին լուրը հերքում է անձամբ Նարեկը50

    • 16-07-2020

    Թեգեր

    Հայաստան Վրաստան Արցախ Շվեդիա Հայոց ցեղասպանություն Վիետնամ Քաղաքացիական ավիացիա ՀՀ Կառավարություն ծառայողական մեքենաներ տեսչական մարմիններ Պաշտպանության նախարարություն Ոսկե ծիրան Առողջապահության նախարարություն Տարածքային կա­ռավարման և ենթակառուցվածքների նախարարություն Շաբաթվա ամփոփում
    Սկիզբ / Մեր մասին
    ՀՀ, ք․ Երեվան, Օրբելի 23
    Հեռախոս: +374 60 48 87 14
    Էլ.-հասցե: [email protected]
    Տեղեկատվության ստուգման կենտրոն
    InfoCheck © 2022 Բոլոր իրավունքները պաշտպանված են.
    Պատրաստված է՝ Webex Technologies LLC
    [email protected] · +374 60 48 87 14