Հետևեք մեզ նաև Telegram-ում
Լրատվականներում և սոցցանցերում տեղեկություն է տարածվում, թե իբր վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից քաղաքական հրահանգ է իջեցվել՝ քրեական գործ հարուցել և ձերբակալել ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին։
ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժինը, անդրադառնալով թեմային, նշում է, որ քրեական վարույթներն ընդհանրապես քրեադատավարական սուբյեկտ չհանդիսացող անձանց քաղաքական հրահանգների հիման վրա չեն հարուցվում, այլ առերևույթ հանցագործության դեպքի կամ փաստի:
«Օնիկ Գասպարյանի վերաբերյալ որևէ քրեական վարույթ հարուցված չկա»,- հայտնում են Գլխավոր դատախազությունից։
Մեկնաբանություններ
Մեկնաբանություն թողնելու համար պետք է մուտք գործել կամ գրանցվել:
Մուտք Գրանցվել