
Հետևեք մեզ նաև Telegram-ում
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը, անդրադառնալով տարբեր լրատվամիջոցների կողմից տարածվող Հայաստանի Հանրապետություն՝ Թուրքիայից զինված ուժերի հատուկ խմբի ներկայացուցիչների մուտքի վերաբերյալ տեղեկությանը, հերքում է տարածել։
«Տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը: Մեր հայրենակիցներին կրկին հորդորում ենք տուրք չտալ նմանատիպ ապատեղեկատվություններին, ցուցաբերել զգոնություն, իսկ չճշտված լուրեր տարածողներին կոչ ենք անում զերծ մնալ նմանօրինակ գործելաոճից»-ասված է ԱԱԾ հայտարարության մեջ:
Մեկնաբանություններ
Մեկնաբանություն թողնելու համար պետք է մուտք գործել կամ գրանցվել:
Մուտք Գրանցվել