1.  Eng |
  2.  Рус |
  3.  عربي |
  4.  UA |
  5.  GE |
  6.  Tür |
  7.  Deu |
 Logo Logo

Տեղեկատվության ստուգման կենտրոն

  • Հայաստան
  • Տնտեսական
  • Ռազմական
  • Մեդիագրագիտություն
  • COVID-19
  • Ամփոփում
  • Մեր մասին
    1.   Հայ |
    2.   Eng |
    3.   Рус |
    4.   عربي |
    5.   UA |
    6.   GE |
    7.   Tür |
    8.   Deu
    Հայ Eng Рус عربي UA GE Tür Deu
    1. Հայաստան
    2. Խնձորեսկ և Քարահունջ համայնքները սոցիալական աջակցության ծրագրում ներառելու նպատակով ընթանում են քննարկումներ

    Խնձորեսկ և Քարահունջ համայնքները սոցիալական աջակցության ծրագրում ներառելու նպատակով ընթանում են քննարկումներ

    • 17-02-2021
    Image

    Հետևեք մեզ նաև Telegram-ում 

     

    Փետրվարի 11-ին Կառավարությունը հավանության արժանացրեց նախագիծ, համաձայն որի Սյունիքի և Գեղարքունիքի մարզի 39 համայնք կընդգրկվի ՀՀ սահմանամերձ համայնքներին տրվող սոցիալական աջակցության ծրագրում։

    Խնձորեսկ և Քարահունջ բնակավայրերի բնակիչները մտահոգված են, քանի որ  սահմանամերձ համայնքներին  տրվող սոցիալական աջակցության ծրագրից իրենց բնակավայրերը դուրս են մնացել։

     

    «Տեղեկատվության ստուգման կենտրոնը» խնդրի վերաբերյալ կապ հաստատեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ։ Գերատեսչությունից հայտնեցին, որ սահմանամերձ համայնքներին տրվող սոցիալական աջակցության ծրագրում ներառվելու համար բնակավայրերը պետք է համապատասխանեն սահմանված չափորոշիչներին։ Խնձորեսկ և Քարահունջ գյուղերը դուրս են մնացել ցանկից, քանի որ երկուսի դեպքում էլ սահմանից մինչեւ բնակավայրի վերջին տունը ընկած հեռավորությունը սահմանված չափորոշիչից շատ է եղել։

     

    «Ընթանում են քննարկումներ՝ վերոնշյալ համայնքները սոցիալական աջակցության ծրագրում ներառելու նպատակով», - հայտնեցին գերատեսչությունից։

     

     

     

    Հայաստան Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն Խնձորեսկ Քարահունջ

    Մեկնաբանություններ

    Մեկնաբանություն թողնելու համար պետք է մուտք գործել կամ գրանցվել:

    Մուտք Գրանցվել

    Ամենադիտվածները

    Hayt.emis.am էլեկտրոնային գրանցման համակարգի խնդիրները վերացվել են50

    • 15-05-2019

    Կապի միջոցներն անջատելու կարիք չկա. բարձր ճառագայթահարման մասին լուրը կեղծ է50

    • 29-09-2020

    Շուշան Ստեփանյանի անունով բացված ֆեյք էջի կեղծ գրառումը տարածվում է ադրբեջանական մամուլում50

    • 15-07-2020

    Համացանցում տարածվող ՀՀ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի ուղերձը հին է50

    • 27-10-2020

    Haqqin.az-ի՝ 20-ամյա Նարեկ Պետրոսյանի զոհվելու մասին լուրը հերքում է անձամբ Նարեկը50

    • 16-07-2020

    Թեգեր

    Հայաստան Վրաստան Արցախ Շվեդիա Հայոց ցեղասպանություն Վիետնամ Քաղաքացիական ավիացիա ՀՀ Կառավարություն ծառայողական մեքենաներ տեսչական մարմիններ Պաշտպանության նախարարություն Ոսկե ծիրան Առողջապահության նախարարություն Տարածքային կա­ռավարման և ենթակառուցվածքների նախարարություն Շաբաթվա ամփոփում
    Սկիզբ / Մեր մասին
    ՀՀ, ք․ Երեվան, Օրբելի 23
    Հեռախոս: +374 60 48 87 14
    Էլ.-հասցե: [email protected]
    Տեղեկատվության ստուգման կենտրոն
    InfoCheck © 2021 Բոլոր իրավունքները պաշտպանված են.
    Պատրաստված է՝ Webex Technologies LLC
    [email protected] · +374 60 48 87 14