1.  Eng |
  2.  Рус |
  3.  عربي |
  4.  UA |
  5.  GE |
  6.  Tür |
  7.  Deu |
 Logo Logo

Տեղեկատվության ստուգման կենտրոն

  • Հայաստան
  • Տնտեսական
  • Ռազմական
  • Մեդիագրագիտություն
  • COVID-19
  • Ամփոփում
  • Մեր մասին
    1.   Հայ |
    2.   Eng |
    3.   Рус |
    4.   عربي |
    5.   UA |
    6.   GE |
    7.   Tür |
    8.   Deu
    Հայ Eng Рус عربي UA GE Tür Deu
    1. Հայաստան
    2. ԱԱԾ հրապարակած իրազեկումը չունի լրագրողների մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու նպատակ. պարզաբանում է ԱԱԾ-ն

    ԱԱԾ հրապարակած իրազեկումը չունի լրագրողների մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու նպատակ. պարզաբանում է ԱԱԾ-ն

    • 11-02-2021
    Image

    Հետևեք մեզ նաև Telegram-ում 

     

    Երեկ ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի կողմից հայտարարություն տարածվեց, համաձայն որի ԶԼՄ ներկայացուցիչներին, որոնք Սյունիքի մարզի սահմանազատման աշխատանքներ տարվող հատվածներում կցանկանան լուսաբանում  իրականացնել, հետայսու անհրաժեշտ է լինելու ունենալ ՀՀ ազգային անվտանգության մարմինների համաձայնությունը։ Դրա համար վերջիններս պետք է նախապես գրավոր դիմեն ՀՀ ԱԱԾ։

     

    Հայտարարությունը հասարակության և ոլորտի ներկայացուցիչների կողմից տարբեր կերպ մեկնաբանվեց։ Մի մասը կարծում է, թե հայտարարությունը վերաբերում է ամբողջ Սյունիքի մարզին։ Որոշ հատվածի մոտ մտահոգությունն այն է, թե լուսաբանումները Սյունիքի սահմանամերձ տարածքներում առհասարակ արգելվում է և դա արվում է նրա համար, որ մարզի որոշ տարածքներ ծածուկ կերպով հանձնվեն Ադրբեջանին։

     

    ՀՀ ԱԱԾ-ն, անդրադառնալով թեմային, պարզաբանում է, որ երեկ հրապարակված իրազեկումը չունի լրագրողների մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու կամ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունից թույլտվություն հայցելու նպատակ: Աշխատանքները փոխհամաձայնեցված կազմակերպելու հանգամանքը բխում է նաև լրագրողական գործունեության արդյունավետության և անվտանգության տեսանկյունից։ Լրագրողների աշխատանքի մասին հայտարարության նպատակը նկարահանումները փոխհամաձայնեցված կազմակերպելն է։

    Հայաստան ՀՀ Ազգային անվտանգության ծառայություն Պարզաբանում ԱԱԾ

    Մեկնաբանություններ

    Մեկնաբանություն թողնելու համար պետք է մուտք գործել կամ գրանցվել:

    Մուտք Գրանցվել

    Ամենադիտվածները

    Hayt.emis.am էլեկտրոնային գրանցման համակարգի խնդիրները վերացվել են50

    • 15-05-2019

    Կապի միջոցներն անջատելու կարիք չկա. բարձր ճառագայթահարման մասին լուրը կեղծ է50

    • 29-09-2020

    Շուշան Ստեփանյանի անունով բացված ֆեյք էջի կեղծ գրառումը տարածվում է ադրբեջանական մամուլում50

    • 15-07-2020

    Համացանցում տարածվող ՀՀ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի ուղերձը հին է50

    • 27-10-2020

    Haqqin.az-ի՝ 20-ամյա Նարեկ Պետրոսյանի զոհվելու մասին լուրը հերքում է անձամբ Նարեկը50

    • 16-07-2020

    Թեգեր

    Հայաստան Վրաստան Արցախ Շվեդիա Հայոց ցեղասպանություն Վիետնամ Քաղաքացիական ավիացիա ՀՀ Կառավարություն ծառայողական մեքենաներ տեսչական մարմիններ Պաշտպանության նախարարություն Ոսկե ծիրան Առողջապահության նախարարություն Տարածքային կա­ռավարման և ենթակառուցվածքների նախարարություն Շաբաթվա ամփոփում
    Սկիզբ / Մեր մասին
    ՀՀ, ք․ Երեվան, Օրբելի 23
    Հեռախոս: +374 60 48 87 14
    Էլ.-հասցե: [email protected]
    Տեղեկատվության ստուգման կենտրոն
    InfoCheck © 2025 Բոլոր իրավունքները պաշտպանված են.
    Պատրաստված է՝ Webex Technologies LLC
    [email protected] · +374 60 48 87 14