
Հետևեք մեզ նաև Telegram-ում
Վերջին օրերին համացանցում տարածվող այն լուրերը, թե իբր օտարերկրացի լրագրողներն այլևս չեն կարող Արցախ մեկնել Հայաստանից տրամադրած արտոնագրով ու դրա համար այժմ պետք է դիմեն Ադրբեջանին, չի համապատասխանում իրականությանը։
Թեմայի առնչությամբ պարզաբանմամբ հանդես եկան Հասատանի և Արցախի արտաքին գերատեսչությունները։
ՀՀ ԱԳՆ փոխանցմամբ, Արցախ մեկնելու համար, օտարերկրացի լրագրողները միշտ անցել են Արցախի հավատարմագրումը ու այդ կարգը մինչ օրս պահպանվում է:
Արցախի արտաքին գերատեսչությունն էլ իր հերթին ներկայացրեց օտարերկրացի լրագրողների՝ Արցախի տարածք մուտք գործելու կարգը։
Այսպես, Արցախի Հանրապետություն այցելել ցանկացող օտարերկրյա պետությունների քաղաքացիները նախապես պետք է դիմեն Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն՝ Արցախ մուտք գործելու թույլտվություն ստանալու համար: Այս ընթացակարգը տարածվում է ինչպես այն օտարերկրյա քաղաքացիների համար, որոնք մուտքի վիզա ստանալու կարիք ունեն, այնպես էլ՝ այն պետությունների քաղաքացիների համար, որոնց համար գործում է առանց վիզայի ռեժիմ:
Դիմումների վերաբերյալ տեղեկատվությունը փոխանցվում է նաև ՌԴ խաղաղապահ ուժերին` հաշվի առնելով անվտանգության նկատառումները։ Հայտերի հաստատումից հետո այդ մասին տեղեկացվում են դիմում ներկայացրած օտարերկրյա քաղաքացիները, որոնք համապատասխան մուտքի արտոնագրերը ստանում են Երևանում՝ Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչությունում, որից հետո կարող են ժամանել Արցախ։
Մեկնաբանություններ
Մեկնաբանություն թողնելու համար պետք է մուտք գործել կամ գրանցվել:
Մուտք Գրանցվել