
Լրատվական դաշտում տարածվող «Արայիկ Հարությունյանը կարծում է, որ ՀՀ քաղաքացիները չպետք է ծառայեն Արցախում» վերտառությամբ հրապարակումը ապատեղեկատվություն է։ Այդ մասին է փաստում հենց հրապարակված տեսանյութը, որում նախարարը խոսում է անհրաժեշտ իրավական կարգավորումների և ոչ թե՝ Արցախում չծառայելու մասին։
Հարկ ենք համարում նշել նաև, որ 2015 թվականին արված այս հարցազրույցը զինվորների կարգավիճակի հետ կապված հարցերի մասին է։ Նախարարը ժամանակին զբաղվել է բանակում սպանությունների խնդրով և այս համատեքստում իրավական հստակեցման անհրաժեշտություն է տեսել:
Հատկանշական է, որ ժամանակին լայնորեն տարածված այս տեսանյութը որևէ նման մեկնաբանության չէր արժանացել և լիովին ընկալվել էր հասարակության կողմից, սակայն 4 տարի անց այն տարածվում է բոլորովին այլ մեկնաբանության ներքո։
ԿԳՆ մամուլի ծառայություն
Մեկնաբանություններ
Մեկնաբանություն թողնելու համար պետք է մուտք գործել կամ գրանցվել:
Մուտք Գրանցվել